Բելինդա Բենչիչ. «Շարապովա՞ն, թե՞ Բուշարն է ասել, որ կանանց թենիսում բարեկամություն չկա»
Աշխարհի 14-րդ ռակետ, 18-ամյա Բելինդա Բենչիչը մեկնաբանել է ենթադրությունը, որ կանանց պրոֆեսիոնալ թենիսում բարեկամությունը հնարավոր չէ:
«Ո՞վ է դա ասել: Հավանաբար, Շարապովա՞ն: Կամ Բուշա՞րը: Ես այդպես չեմ կարծում: Մենք ողջ տարին նույն մրցաշարերին ենք մասնակցում, ուստի հաճախ ենք հանդիպում: Նման իրավիճակում հնարավոր չէ չողջունել միմյանց, չխոսել: Իհարկե, ոչ ոք չի ասում, որ պետք է բարեկամանաս բոլորի հետ, բայց նաև չի կարելի այնպիսի տեսք ընդունել, որ ոչ ոքի չես տեսնում: Ինձ թվում է, որ տղամարդիկ այդ առումով ավելի բնական են դրսևորվում»,- Շվեյցարիայի երկրորդ ռակետի խոսքերը մեջբերել է «Tages Anzeiger»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում