Դեմիրթաշը հիմա էլ դատվում է Դավութօղլուին վիրավորելու համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը ևս 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Պատճառն այն է, որ ընդդիմադիր գործիչը 2016թ․ փետրվարի 27-ի ցույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։
Դատական նիստը տեղի է ունեցել Մերսինի 14-րդ վերաքննիչ դատարանում։ Դեմիրթաշը նիստին մասնակցել է Էդիրնեի բանտից՝ տեսակապի միջոցով, իսկ դահլիճում ներկա են գտնվել նրա իրավաշտպանները։
Ընդդիմադիր գործիչը չի ընդունել Դավութօղլուի մեղադրանքը՝ նշելով, որ այն ուղղակի քննադատություն է եղել վերջինիս հասցեին։