«Իմ հերոս» կայքը պետք է լինի ապրելու գիրք․ Գեղամ Նազարյան
Այսօր Երևանում ներկայացվեց հայրենիքին իրենց կյանքը զոհած տղաներին նվիրված «Իմ հերոս» կայքը։
Այնտեղ կներառվեն փաստական տվյալներ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների մասին։
«Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ հերոս» նոր կայքի գործարկմանը, նշեց, որ դրա ստեղծման գաղափարը նոր չի առաջացել։
«Պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ անդադար ընկերներիս հետ փորձում էինք շոկային վիճակից դուրս գալ, հասկանալ ինչ է կատարվում, խոսակցություններից մեկի ընթացքում, ընկերներիցս մեկի մոտ միտք առաջացավ՝ ճիշտ կլինի հերոսների համար ստեղծվի մի կայք, որտեղ նրանք ներկայացված կլինեն։ Հետո այդ միտքը զարգացրեցինք և եկանք այն եզրահանգմանը, որ այդ կայքը պետք է լինի ապրելու գիրք»,- նշեց նա։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ այնտեղ ներկայացված են լինելու հերոսների կենսագրությունը, նրանց ընտանիքների մասին պատմություններ և այլն։ «Սա պետք է լինի առաջ մղող, այլ ոչ թե՝ «թվային Եռաբլուր»»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։