ՔՊ 3 պատգամավոր ԱԺ ճեպազրույցների ժամին չպատասխանեցին լրագրողի հարցին՝ այն համարելով ոչ կոռեկտ
«Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և, այս պահին ընդամենը հայ-թուրքական նոր սկսված երկխոսություն կա հատուկ ներկայացուցիչների միջոցով, և նման խոսակցություններն որևէ հիմնավորում չունեն, հետևաբար մեկնաբանության ենթակա չեն»,-Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրը, ըստ որի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո չի բացառվում, որ Ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից:
Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նման խոսակցություն հայկական իրականությունում գոյություն չունի:
Լրագրողի դիտակմանը, թե մամուլն է գրում՝ ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Լրատվամիջոցների նման մեկնաբանությունները հիմնավորում չունեն, դրանք մտացածին են»:
ՔՊ մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ տեղեկացրեց, որ ՌԴ ռազմաբազայի՝ ՀՀ-ում գտնվելու պայմանագիրը մինչև 2049 թվականն է:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ճեպազրույցին ներկա ՔՊ պատգամավորները պնդեցին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Ոչ թե քաղբանտարկյալի մասին է խոսքն, այլ իրականում դատական իրավական գործընթացի մասին է վեճը»,-արձագանքելով Առուշ Առուշանյանին և Աշոտ Մինասյանին քաղբանտարկյալ որակելու Արամ Վարդևանյանի հայտարարությանը՝ ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ նրանց իրավապաշտպաններն այսօր վիճարկում են խափանման միջոցը, այլ ոչ թե մեղադրանքները:
Գևորգ Պապոյանն էլ պնդեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու՝ ի տարբերություն նախկին տարիների:
ՔՊ խմբակցության պատգամավորները հավաստիացրեցին, որ դեռ չեն քննարկում ՀՀ հաջորդ նախագահի թեկնածության հարցը:
«Օրենքը հնարավորություն է տալիս 7 օրվա ընթացքում դիմումը հետ վերցնել և ժամանակավրեպ է այդ մասին խոսելը»,-ասաց Վահագն Հովակիմյանը:
ՔՊ պատգամավորները չպատասխանեցին լրագրողներից մեկի վերջին հարցին՝ համարելով այն ոչ կոռեկտ:
Մինչ այդ «Yerevan Today»-ի լրագրողը հարցրեց. «Մենք առայժմ մայկա-տրուսիկի և ուտելիքի մասին ձեր պրիզմայով պատկերացրած բանակից այն կողմ դեռ այլ բան չենք տեսնում և նախկին նախագահները պարբերաբար հիշեցնում են ձեզ, որ դուք մեկ փամփուշտ չեք գնել մեր ինքնապաշտպանության և սահմանների անվտանգության համար, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պրոֆեսիոնալ բանակ եք ստեղծելու, որը չի լինելու պայմանագրայինի նման, ի վերջո ինչի՞ մասին է խոսքը»:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին