Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ըտնանի որոշ կենդանիներ․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Վարչապետ կոչեցյալի օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը, այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է․«․․․Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին»։
Հերթական անկեղծ խոստովանությունը։ Մինչ այդ, լսել էինք, թե ինչպես կարելի է վարչապետ կոչեցյալի նկարին նայել և ազնվանալ, նրան համենատել Հիսուսի հետ և այլն։ Այժմ էլ՝ մնալ հավատարիմ։ Ուշադրություն, ոչ թե համախոհ, այլ հավատարիմ։ Իսկապես, ինչ համախոհության մասին կարող է խոսք գնալ, երբ այդ «թիմ» կոչեցյալն, իր բռնապետիկի գլխավորությամբ որևէ մարդկային արժեք, ազգային նպատակ չունի, բացի պաշտոն, փող և վայելքներ։
Եվ այդ բոլոր հաճույքները կախված են հենց այդ բռնապետիկի ցանկությունից։ Այնպես որ, պետք է նրան լինել հավատարիմ՝ չհակաճառել, ժպտալ և քծնել։ Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ըտնանի որոշ կենդանիներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան