Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը
2022 թվականի հունվարի 26-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից։
«Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ.Դեվալը հունվարի 26-ի առավոտյան պարզել է ազգային դրոշը՝ հնդիկ քաղաքացիների և Հնդկաստանի հայ ընկերներից բաղկացած մեծ հավաքի ներկայությամբ։
Դեսպանն այդ առիթով ընթերցեց Հնդկաստանի մեծարգո նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդի ուղերձը ժողովրդին՝ 73-րդ Հանրապետության օրվան ընդառաջ։
Դեսպանն իր ողջույնները հղեց բոլոր ներկաներին և շնորհավորեց նրանց Հնդկաստանի Հանրապետության տոնի առթիվ։ Առիթին վայել մշակութային ծրագիր տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հայ արտիստների, ինչպես նաև Հայաստանում բժշկական համալսարանների հնդիկ ուսանողների կողմից։ Դեսպան Կ. Դ. Դեվալը խորհրդանշական նվերներ հանձնեց ելույթ ունեղոցներին։
Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը՝ ձեռք են առնվել բոլոր նախազգուշական միջոցները, բոլոր հյուրերը կրել են դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պատշաճ հիգիենայի կանոններ»,- ասվում է հաղորդագրությունում։