Քաղաքական 15:47 27/01/2022 Տարածաշրջան

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ ադրբեջանցիներին հաճոյանալու ցանկությունը և քաղաքացիների տարակուսանքը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդրա Բեգլովն առաջարկել է հավերժացնել այն ադրբեջանցիների հիշատակը, որոնք կռվել են Լենինգրադի ռազմաճակատում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի և Ադրբեջանի նախագահի օգնական, Հեյդար Ալիևի հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովի հետ հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ։

«Բացի այդ, նահանգապետը առաջարկ է արել դիտարկել Բաքվում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին տեղադրելու հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքագետները կարծում են, որ Բեգլովի առաջարկը, մեղմ ասած, երկիմաստ է հնչում։

Ինչպես նշել է քաղաքագետ Իվան Արկատովը, Բեգլովի հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միանշանակ իրադարձություն չէ։ Եվ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի շատ նուրբ և հակասական հարաբերությունների ֆոնին։

«Անհրաժեշտ է հանդիպել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, բայց հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։ Կարծում եմ, եթե փորփրենք, անպայման կտեսնենք, թե ինչպես է իրականում իրեն պահում ադրբեջանական սփյուռքը։ Ցավոք, Բեգլովը այդ հարցին չի անդրադարձել։ Ադրբեջանին ձեռնտու է Ռուսաստանի հետ համագործակցությունը, հատկապես՝ նրա հիմնական տարածաշրջանների հետ։ Սա նրանց պետք է, որպեսզի լավ հարաբերություններ ունենան Սանկտ Պետերբուրգի իշխանությունների հետ։ Իսկ ադրբեջանական ծագման լենինգրադցիների հիշատակը հավերժացնելու Բեգլովի առաջարկն այսօր, մեղմ ասած, երկիմաստ է հնչում՝ հաշվի առնելով, թե Ադրբեջանում ինչպիսի ներքին քարոզչություն է ծավալվում Ռուսաստանի դեմ։ Եվ մասնավորապես, թե ինչ են գրում ու պատմում ադրբեջանական դպրոցների պատմության դասերին»,- peterburg-news.ru կայքին պարզաբանել է Իվան Արկատովը։

Նա զարմանք է արտահայտել, թե ինչու է Բեգլովը նման հայտարարություններ անում երկու երկրների միջև առկա բարդ հարաբերությունների ֆոնին։ Արկատովը դա անվանել է Ալեքսանդր Բեգլովի «աշխարհաքաղաքական կոպիտ սխալ»։

Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Յուրի Գոլուբի կարծիքով՝ Բեգլովի առաջարկն առնվազն տարօրինակ է հնչում: Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց ներդրումն ունեցան Լենինգրադի պաշտպանության գործում, ինչպես Խորհրդային Միության մյուս ժողովուրդները։

«Բայց նման ընտրողականությունը ակնհայտորեն անտեղին է: Այո՛, Սանկտ Պետերբուրգի ներկայիս վարչակազմը կարող էր առանձնահատուկ հարաբերություններ զարգացնել ադրբեջանական սփյուռքի և Ադրբեջանի հետ, բայց ի՞նչ կապ ունի բոլորի համար նույնքան սուրբ պատերազմի հիշողությունը։ Արդյո՞ք քաղաքը պաշտպանած հայերը, ուկրաինացիները, բելառուսները, թաթարները, հրեաները ավելի քիչ էին արժանի հուշարձանին։

Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարելի՞ է այդքան բացառիկ համարել։ Դրանք ունեն նաև իրենց հակասությունները՝ կապված, օրինակ, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության հետ։ Նման անսովոր գաղափարն ավելի շատ հիշեցնում է պատերազմի հիշողությունն օգտագործել հանուն ակնթարթային շահերի։ Ընդհանրապես, բավականին անխոհեմ ժեստ է, որը դժվար թե ամրապնդի մեր ժողովուրդների միջև բարեկամությունը, և հակառակը հնարավոր է նյարդայնացնի որոշ քաղաքաբնակների»,- ասել է Յուրի Գոլուբը:

Բեգլովի առաջարկը օգտատերերի վրդովմունքն ու տարակուսանքն է առաջացրել։ Ստորև ներկայացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը.

«Ինչ ուզում է՝ թող դնի տանը, իսկ եթե չի տեղավորվում՝ ծայրամասային տարածքում։ Հայրենական մեծ պատերազմում կռվել են ամբողջ Խորհրդային Միության ժողովուրդները»։

«Հուշարձաններ կան, բայց քաղաքի բոլոր պաշտպաններին, ինչո՞ւ պետք է որևէ մեկին առանձնացնել, մանավանդ որ զոհված զինվորներին թաղել են զանգվածային գերեզմաններում՝ առանց ազգության։ Իրականում նախաձեռնությունն առնվազն տարօրինակ է»։

«Տանիքը գնացել է...փողոցները սառույցից ու ձյունից մաքրի՛ր»:

«Հուշարձանը պետք է կանգնեցվի Լենինգրադի բոլոր պաշտպանների համար, այլ ոչ թե ադրբեջանցիներին առանձին։ Մեր թաթար հայրիկը նույնպես պաշտպանել է Լենինգրադը, նա արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Կարծում եմ՝ նրանք նույնպես արժանի են այս հուշարձանին»։

«Գարունը դեռ շատ հեռու է, և Բեգլովի մոտ ադեկվատության սրացում է։ Քաղաքում խառնաշփոթ է աղբահանության, ձյունից ու սառույցից մաքրելու հարցերի հետ կապված, իսկ նա պարտավորվել է սիրախաղ անել Թուրքիայի բերանին նայող ադրբեջանցիների հետ։ Ո՞ւր է տրամաբանությունը, որտե՞ղ է ողջախոհությունը, որն է նրա այդ գաղափարներից տարրական օգուտը։ Նրան, իհարկե, պետք է հեռացնել ղեկավարությունից, նա բոլորովին չի համապատասխանում իր պաշտոնին»։

«Դե, ինչպես միշտ, իրենց գործն են անում Բաքվի նավթադոլարներն ու սև խավիարը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
Սյունիքի մարզի Խուստուփ լեռան ստորոտում ելույթ է ունեցել հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։  Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը...
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}