Սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում հունվարի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն առաջիկա օրերին, ըստ ԱԻՆ կանխատեսումների, կբարձրանա։ Փետրվարի 2-ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան տաքություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում