Հասարակություն 20:00 29/01/2022 Հայաստան

Բնակիչները դժգոհում են գազի որակից, մասնագետները՝ պարզաբանում

Վերջին շրջանում շատ են դժգոհությունները գազի որակի՝ «հոտավետ» լինելու և ցածր կալորիականության հետ կապված։

 Օրեր առաջ Գյումրիում բնակիչները դժգոհում էին, որ գազի «հոտ» է տարածվում։ Ավելի ուշ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանեց, որ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման հետևանք է այն։

Մարզերից բացի, դժգոհություններ կան նաև Երևանում։ Քաղաքացին նշում է․ «Բնակարանը ջեռուցում ենք հոսանքով։ Ձմռան ընթացքում  նույն  գազն ենք սպառում, ինչ աշնանը կամ տարվա մյուս եղանակներին, սակայն ձմռանը վճարում ենք  շատ։ Չգիտեմ  ինչն է խնդիրը, ձմռանը հաշվիչներն են սկսում արագ աշխատել, թե ի՞նչ, բայց փաստ է, որ  ավելի շատ ենք  վճարում»։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Դեկտեմբեր ամսվա կեսերից մեր գազն օրինակ շատ հոտավետ դարձել։ Այն աստիճան, որ ափսե լվանալիս  սկսում ենք հազալ»։

Նախ գազի «հոտավետ» լինելու հետ կապված, բնապահպան Սիլվա Ադամյանը, որը երկար տարիներ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, Panorama.am-ին հետևյալն ասաց․  

«Գազային տարրաներում պահվող գազն ունի հոտ, որովհետև պարունակում է հատուկ ավելացրած օդորանտներ։ Դա արվում է անվտանգության համար։  Եթե մարդիկ այսպես ասած «գազի հոտ են առնում», ուրեմն՝ կամ կա գազի արտահոսք կամ էլ այրումն է վատ կատարվում։ Հոտ առնելը պետք է բնակչի համար լինի ահազանգ, որ կա արտահոսք, կամ էլ կա սարքի հետ կապված խնդիրներ»։

Իսկ առհասարակ, Հայաստան մատակարարվող բնական գազը տարիներ շարունակ ունեցել է կալորիականության խնդիր։

Panorama.am-ի հետ զրույցում,  էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն ասաց․

«Ցածր կալորիականության արդյունքում, քաղաքացին ավելի շատ բնական գազ է սպառում, հետևաբար ավելի շատ էլ վճարում։ Իսկ ձմռան ընթացքում ցածր կալորիականությամբ գազի սպառման ծավալները մեծանում են, սա է նաև պատճառը, որ տնտեսվարողներին կամ սպառողին  ձմռան ամիսներին հատկապես մեծ հաշիվներ են գալիս վճարման»։

Ըստ մասնագետի այս խնդիրներն այսօր ավելի ցայտուն են արտահայտվում՝ պայմանավորված գնի հավանական բարձրացմամբ։

«Օրվա իշխանությունները այս խնդիրը կապում են սակագնային քաղաքականության հետ՝ նշելով, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի շրջականերում սահմանված էր մինչև խորանարդ մետրի դիմաց 7900 կկալ  և պայմանագրի շրջանակում պետք է բարձրացնեն  8300 -8500 կկալ/խմ-ի։ Թեև նոր սակագնային քաղաքականության հիմքում կիրառվել է այս ինդեքսը, սակայն չկա որևէ իրական վերահսկման մեխանիզմ, բացի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեխանիզմներից։ Հաշվի առնելով այն, որ ՀԾԿՀ-ն, որը պետք է գործեր անաչառության սկզբունքով, ծառայում է օրվա իշխանություններին, ակնհայտ է, որ այստեղ ևս կարող ենք բախվել սակագնային մանիպուլացիաներին։ Այսինքն՝ այս ինդեքսը կամ ցուցանիշը, որը փորձել են կիրառել սակագների գոյացման գործում, նույնպես մանիպուլատիվ բնույթ է կրել»,- ասաց մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ մոտ 6%-ով։ Սա նշանակում է, որ հաջորդ ձմռանը գազի մեր համաքաղաքացիները նույնքանով ավելի շատ կվճարեն։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Ձեր սխրանքն անուրանալի է, հիշողությունը՝ վառ. Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու
Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավորներից կազմված...
Աղբյուր` Panorama.am
13:40
Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին. Սեյրան Օհանյան
Փաստ է՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և  հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել
Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն չի համակերպվում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում տարած պարտության հետ։ ՔՊ-ից դիմումներ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
12:46
19 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումներ են ներկայացվել ԿԸՀ
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են  ստացվել  թվով 2 ընտրատարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ռուսաստանցի
Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի մոտ 98 հազար քաղաքացի և երկրից դուրս է եկել 64 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
12:31
Պետքարտուղարության խոսնակ. Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը...
Աղբյուր` Panorama.am
12:24
Արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:08
Տոկիոյում ընթանում է Սինձո Աբեի հուղարկավորությունը
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորության պետական արարողությունը սկսվել է Տոկիոյի Nippon Budokan մարտարվեստի սրահում։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ավազակային հարձակում կատարած երիտասարդը չի հասցրել լքել երկրի սահմանը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
Առաջիկայում Հյուսիսային Օսիայում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում կբացվի զինկոմիսարիատի զորահավաքային կետը։...
Աղբյուր` Panorama.am
11:36
Բերետավորները «Եռաբլուր»-ում մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես 1915 թ-ին թուրքերը հայերի հետ. զոհված զինվորի հայրը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր գիշերն անցկացրել են «Եռալուր» զինվորական պանթեոնում։ Նրանց են միացել...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԻՀՊ կորպուսի հետախուզությունը ձերբակալել է Իրանի հյուսիսում անկարգություններ հրահրող 12 անձի
ԱՄՆ-ի փորձերը՝ ոստիկանություն բերման ենթարկված կնոջ մահվան հետ կապված բողոքի ակցիաներով խախտել Իրանի ինքնիշխանությունը, անպատասխան չեն մնա։...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալեն Ղևոնդյան. Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած գնահատականներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:58
Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «VAZ-2107»-ը. կա զոհ և 4 տուժած
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07:53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:43
ANCA. Առաջին անգամ ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
Ամերիկայի Հայ Ազգային (Հայ դատի հանձնախումբը) Կոմիտեն Թվիթերի իր էջում գրում է. «1991-ին Հայաստանի անկախության հռչակումից վեր առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Իրանը դեմ է Ուկրաինայում հակամարտող կողմերին զենք մատակարարելուն
Իրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային օտարերկրյա զենք մատակարարելուն։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:16
Մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին. Զոհվածի հայր
Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինվորների ծնողներն օրեր առաջ հայտարարել էին, որ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը...
Աղբյուր` Panorama.am
10:08
ԱԳՆ-ից 30 օր են խնդրել՝ պարզելու, թե ինչպե՞ս են արձագանքելու Վարուժան Ներսիսյանի սկանդալային նկարահանմանը
Մեծ Բրիտանիայի Թագուհու վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցող ՀՀ նախագահն ու այդ երկում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը մի քանի օր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնում է Մերսինում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Թուրքիայի Մերսին քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանության շենքի վրա, կա մահացածներ, իշխանությունները կատարվածը որակում են որպես...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աշոտյան. Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումները հօդս ցնդեցնելը լինելու է աններելի քայլ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Առաջին ալիքին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
09:31
Սահմանային իրավիճակը՝ ժամը 09:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում
«Փաստ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի գլխավերևում շարունակում են ամպեր կուտակվել, իսկ սպառնացող արտաքին վտանգն՝ ահագնանալ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Փաշինյանը 20 օրվա ընթացքում օրենքով իրեն իրավունք է վերապահել համայնքապետի պաշտոնակատար նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին համապատասխանեցված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոլապսային իրավիճակ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Փաստ». Բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, իշխանությունները բավական ակտիվ «տասովկաների» մեջ են
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ» Իշխանությունն ընդդիմադիրներին ճնշելու «հզոր» զենք ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններից առաջ մենք գրել էինք, որ իշխանությունն ընդդիմադիրներին ճնշելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կայացավ «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով
13:50 27/09/2022

Կայացավ «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}