Նորաբակցիների խոտը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո
Գեղարքունիքի Նորաբակ գյուղի բնակիչների անասունների կերը մնացել է ադրբեջանցիների հսկողության ներքո։ Ադրբեջանական զինվորները գյուղացիներին արգելում են մոտենալ խոտի դեզին։
«Նախկին սահմանն այստեղից ինը կմ էր։ Հիմա 3 կմ-ն մերն է, 6-ը՝ իրենց։ Պատկերացրեք, ինչքան են իրենք իջել։ Ինձ ասում են՝ առաջանաս, կխփենք»,-ասել են բնակիչները գյուղ այցելած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ զրույցում։
Նրանք նշել են, մի քանի օրը մեկ գյուղում կրակոցների ձայներ են հասնում։ Գյուղացիները պատմել են, որ ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են կատարում, տեխնիկա են բերել, բունկերներ են սարքում։
«Դրանք էլ հետ գնացողը չեն։ Մենք էլ երևի թողնենք, գնանք երկրից։ Մինչև կառավարությունը չփոխվի, ոչ մի փոփոխություն չի լինի։ Ով իրենց դուր չի գալիս, մի առիթ են գտնում, որ դատեն»,-ասում են նորաբակցիները։
Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է, խախխտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը։
«Ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահգության տեղիք են տալիս»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ