«Ալիևն ասում է՝ եթե Քոչարյանը կամ Սարգսյանը իշխանափոխություն անեն և իրենց Նիկոլիկին նեղացնեն՝ կհասնեն Երևան»
«1998 թ. հետո միայն Արցախի խնդիրը դարձավ ազգային և հայապահպանությանը միտված խնդիր, որովհետև դրանից հետո էր պարզ, որ միամիտ են այն մարդիկ, որոնք կարծում էին, թե թուրքերի հետ կարող են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, կամ որ արցախահայությունը կարող է առանց ոչնչացման վտանգի ապրել ադրբեջանցիների հետ»,- ասուլիսում հայտնեց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում բանակցային սեղանին և քննարկումների դաշտում հիմնական երեք սկզբունքներն էին՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը:
«Եթե հպանցիկ հայացք նետենք այս իշխանությունների վերջին 4 տարիների պաշտոնավարման ընթացքին, ապա կտեսնեք, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունք արտահայտությունը անգամ որպես արտահայտություն առհասարակ վերացած է»,- հայտնեց ԱԺ նախկին պատգամավորը և շեշտեց, որ այսօր նաև եվրոպական ժողովրդավարական կառույցները չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքի մասին և, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ոտնահարվեց արցախյան խնդրի կարգավորման հիմնական՝ ուժի չկիրառման սկսզբունքը:
Մարգարիտ Եսայանը շեշտեց, որ ոչ՛ արևմտյան երկրները, ո՛չ Ռուսաստանը չդատապարտեցին ուժի կիրառման բացառման սկզբունքի խախտումը և Թուրքիայի անմիջական ներգրավումը հակամարտությանը:
Նկատելով, որ նախկինում, երբ եվրոպական տարբեր կառույցներ անընդմեջ գալիս էին Հայաստան և մոնիթորինգ անում ժողովրդավարական արժեքների պահպանման գործընթացը, իսկ ներկայում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում և ո՛չ էլ խոսում այդ արժեքների ոտնահարման դեպքերից՝ ՀՀԿ անդամն ասաց. «սա նշանակում է, որ պետք է այդ ամեն ինչը դնել մի կողմ և առաջնորդվենք ազգային տրամաբանությամբ»:
Նրա խոսքով՝ Հայաստանում պետականության հիմքեր հանդիսացող եկեղեցին, ընտանիքը, ազգայինը քանդելուց հետո այդ ամենը շատ սահուն տեղափոխվեց արցախյան կարգավորման դաշտ, քանի որ հասկանում էին, որ եկեղեցու, ընտանիքի, ազգային արժեհամակարգի հետ զուգահեռ, շատ ավելի բարձր հարթության վրա է գտնվում Արցախի խնդիրը:
«Այսօր ինչ Ալիևն ասում է՝ Նիկոլն այստեղ կրկնում է, այսինքն՝ ինքը դարձել է Հայաստանում Ալիևի ներկայացուցիչը և իրականացնում է իրենց բոլոր այն ծրագրերը, որոնք Ադրբեջանն անգամ չէր կարող երազել, որ կարող էին իրականացնել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում»,- ընդգեց Մարգարիտ Եսայանը և պատահական չհամարելով, որ այսօր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսում է Իլհամ Ալիևը, հավելեց.
«Ալիևն ասում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իշխանափոխություն անեն և իրենց Նիկոլիկին նեղացնեն՝ իրենք կհասնեն Երևան»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ