Առողջություն 15:43 01/02/2022 Հայաստան

Անհարմար հարցեր պլաստիկ վիրաբույժին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Պլաստիկ վիրաբուժությունն այնքան կտրուկ մտավ մեր կյանք, առօրյա, կենցաղ, դարձավ շատ սովորական մի բան, որ հիմա տարրական բաներ չիմանալու և հարցեր տալու համար անգամ նախատում են՝ «Ինչ անկիրթ եք, դա բոտուլինոթերապիա է , ոչ թե  բոտոքս, սա ֆիլեր չէ, սա  բլեֆարոպլաստիկա չէ, սա  հիալուրոնային թթու է...»։ Ի՞նչ են սրանք, ո՞ւմ են պետք, ո՞ւմ են վնաս, ինչպե՞ս գեղեցկանանք և պահպանանենք այն, ինչո՞ւ են այս պրոցեդուրաներն այդքան թանկ,արդյո՞ք, այդ նյութերը վնասակար չե՞ն առողջությանը։ Շուրթերը չե՞ն կորցնում զգայունակությունը։ Համբույրները նույն հա՞մն են ունենում լցրած և չլցրած շուրթերով. այս և նմանատիպ այլ անհարմար հարցեր ուղղել ենք պլաստիկ վիրաբույժ Թորգոմ Խաչատրյանին։


-Ի՞նչ խնդիրներով են Ձեզ ամենաշատը դիմում, արդյո՞ք տղամարդիկ նույնպես օգտվում են պլաստիկ միջամտությունների ծառայություններից, եթե այո, որ պրոցեդուրան է գերակշռում։

-Հայաստանում ամենատարածված խնդիրը, ինչի կապակցությամբ դիմում են՝ ռինոպլաստիկան է (քթի պլաստիկ վիրահատությունը): Վերջին շրջանում ավելացել է նաև տղամարդկանց դիմելիությունը այս խնդրով: Հաճախ դիմում են նաև կոպերի վիրահատության, որովայնի առաջային պատի դեֆերմացիաների հետ կապված (հատկապես ծննդաբերությունից հետո, քաշի կտրուկ կորստի դեպքում), ականջների ձևփոփոխության համար, մազերի փոխպատվաստման համար, շուրթերի մեծացման և բոտուլինոթերապիայի համար: Այս ցուցակը իրականում շատ-շատ կարելի է շարունակել: Քանի որ սա նոր և մշտապես զարգացող ուղղություններից բժշկության մեջ:

-Ճի՞շտ է, որ բոտոքսը հանգեցնում է մաշկի վաղաժամ  ծերացման, եթե, այո, ապա այլընտրանք կա՞ ոչ տարիքային կնճիռների դեմ պայքարի։

-Բոտուլինոթերապիան չի կարող հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման, պարզապես պետք է հասկանալ ճիշտ ժամանակը այն սկսելու, իսկ դա իդիվիդուալ է յուրաքանչյուրի համար:

-Շրթունքների ծավալի մեծացում. ովքե՞ր են դիմում հիմնականում, նկատի ունեմ ՝ ինչ տարիքի, սեռի, սոցիալական ստատուսի։ Ցավո՞տ է։

-Դիմում են տարբերի տարիքի աղջիկներ և կանայք, և յուրաքանչյուրի դեպքում ակնկալվող արդյունքը տարբեր է: Դա հիմնականում կախված է բուժառուի ցանկությունից և պատկերացումներից, ինչպես նաև մեծ դեր է խաղում նախնական շուրթերի ձևը: Բայց ցանկացած դեպքում ես անձամբ փորձում եմ ստանալ տվայլ մարդու դեմքին համահունչ շուրթեր: Այսինքն՝ շուրթեր, որոնք «առանձին իրենց կյանքով» չեն ապրի տվյալ մարդու դեմքին։

-Ճի՞շտ է, որ մարդիկ այնքան են հավանում այս պրոցեդուրայի արդյունքը, որ կախվածության մեջ են ընկնում և անդադար ձգտում են մեծացնել ծավալը։ Եղե՞լ  է, որ խորհուրդ տաք՝ կանգ առնել։
-Իհարկե, պլաստիկ և էսթետիկ բժշկությունը շատ գրավիչ է: Բայց այո շատ հաճախ ստիպված եմ լինում խորհուրդ տալ կանգ առնել, քանի որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, իսկ այդ սահմանը շատ նուրբ է:

- Ո՞ր տարիքից սկսած է կարելի անել պլաստիկ վիրահատություններ, եթե չկա հատուկ բժշկի ցուցում։
-Ամեն վիրահատությունն ունի իր տարիքային և առհասարակ բժշկական ցուցումները, դա տարբեր է ամեն վիրահատության համար:

-Ի՞նչ նյութերով եք աշխատում։Արդյո՞ք, այդ նյութը վասակար չէ առողջությանը։ Շուրթերը չե՞ն կորցնում զգայունակությունը։ Համբույրները նույն հա՞մն են ունենում լցրած և չլցրած շուրթերով։ Որքա՞ն ժամանակ է պետք անցնի ներարկումից հետո, որ էֆեկտը տեսանելի լինի։
-Ես աշխատում եմ միայն լիցենզավորված նյութերով: Հիալուրոնաթթուն, որ ֆիլերի հիմնական բաղադրիչն է, առկա է մեր օրգանիզմում, և հիմնականում խնդիրներ չի առաջացնում: Շուրթերը ծավալի մեծացումից հետո, իհակե իրենց զգայունությունը չեն կորցնում: Համբույրներն էլ ավելի համեղ են դառնում։ Արդյունքը երևում է անմիջապես միջամտությունից հետո, իհարկե, այտուցված է լինում, վերջնական արդյունքը տեսանելի է մի քանի օրից:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ ոչ մեկ չի ցանկանում  ծերանալ։ Արդյոք, այս կոսմետոլոգիական միջամտությունների հասանելիությո՞ւնն է պատճառը, որ մարդիկ փորձում են հետաձգել ծերությունը։ Որո՞նք են ամենատարածված ու արդյունավետ պրոցեդուրաները ծերության, կնճիռների դեմ պայքարում։
-Ծերանալ ոչ ոք չի ցանկանում, այդ իսկ պատճառով շատ շատ հեքիաթներում, առասպելներում խոսվում է «երիտասարդության էլիքսիրի» մասին, և իմ մասնագիտության ընտրության հարցում էլ այս փաստը մեծ դեր է խաղացել: Ինչ վերաբերում կոսմետոլոգիական ծառայությունների հասանելությանը, ապա երիտասարդ մնալ մարդիկ միշտ են ցանկացել, և ավելի շուտ այդ ցանկությունն է ,որ նպաստել է այս ոլորտի զարգացմանը և ավելի հասանելի դառնալուն:

-Բոտո՞քս, թե՞  հիալուրոնային թթու։
-Սրանք 2 տարբեր միջամտություններ են, որոնք մեր հասարակությունը շատ հաճախ է շփոթում կամ նույնականացնում: Բոտուլինոթերապիան դինամիկ (միմիկայով պայմանավորված) կնճիռների դեմ պայքարի միջոց է, հիալուրոնաթթուն ծավալ ապահովող միջոց է: Յուրաքանչյուրը ունի իր կիրառման հստակ ցուցումները:

-Հնարավո՞ր է, առանց վիրահատության փոխել դիմագծերը, քիթը, դունչը, կզակը և այլն. Խոսքս ներարկումնեով կամ այլ միջոցներով դիմագծերի շտկումի մասին է։ Որն է այդ պրոցեդուրան, որքան է պահպանվում էֆեկտը։
-Իհարկե , հնարավոր է: Ամենինչ կախված է թե ինչ փոփոխություն է անհրաժեշտ , ըստ դրա ընտրվում է միջոցը, որոնք շատ շատ են։

-Ճի՞շտ է, որ այս պրոցեդուրաները շատ թանկ են։ Ինչպե՞ս է էթիկապես ճիշտ  ասել   բժշկին, որ  պրոցեդուրան թանկ է և առաջարկի ավելի հասանելի տարբերակներ։
-Պրոցեդուրայի արժեքը պայմանավորված է և մասնագետի որակավորումից և նյութերի որակից: Իհարկե, որակյալ ծառայությունները մատչելի չեն: Պացիենտը ազատ է իր ընտրության հարցում:

-Ի՞նչ եք կարծում Ինստագրամի  ֆիլտրնե՞րն են  նպաստում, որ կոսմետոլոգիական միջամտությունները ակտուալ  մնան, թե՞ հակառակը։Եղե՞լ  է, որ մեկը գա ու ասի՝ «ուզում եմ  այս ֆիլտրի պես դեմք»։
-Իհարկե, ֆիլտրերը իրենց դերը խաղում են։ Սոցիալական կայքերի ակտիվացման հետի ավելացել են նաև ֆիլտրերի նկարներով դիմող պացիենտները։

-Ի՞նչ է «Ֆոքսի այը», ո՞ր տարիքում կարելի է անել ու ինչ միջոցներ կան ստանալու այդ էֆեկտը։ 
-Ես նման միջամտություններով չեմ զբաղվում։

-Կա՞ն կոլագենի դեղահաբեր ու կապսուլաներ, կա՞ իմաստ խմել  դրանք, թե այդ ամենը սուտ ու մարքեթինգային հնարք է։ Կամ չիայի սերմերով հեղուկները կնպաստե՞ն երիտասարդության պահպանմանը։
-Ծանոթ չեմ և չեմ աշխատում նման պրեպարատներով։

-Հիալուրոնային թթով դիմակները կօգնե՞ն, կամ հենց այդպես այդ քսուկը դեմքին քսելը կօգնի՞, թե անպայման պետք է ներարկել։
-Այս հարցերով զբաղվում են մաշկաբան կոսմետոլոգները:

-ԿԿ մայրերը կրծքով կերակրման ավարտից որքան ժամանակ հետո կարող են դիմել կրծքերի վիրահատման:

-Կերակրելը ավարտելուց գոնե 6 ամիս անց:

-Պրոցեդուրաներից հետո կապի մե՞ջ եք լինում հաճախորդների հետ, հետևում եք ընթացքին, եղե՞լ են դեպքեր, որ հակառակ էֆեկտն է տվել ներարկումը կամ այլ միջամտություն։ Նման դեպքերում ո՞ւմ է ճիշտ դիմելը, ինչ մասնագետի։
-Իհարկե, մենք միշտ կապի մեջ ենք լինում մեր պացիենտների հետ: Հետևում ենք հետվիրահատական շրջանին, և անում ամենինչ որպեսզի կանխվեն հնարավոր հետվիրահատական բարդությունները:



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}