Պեկինում մեկնարկել է ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը
Պեկինում, այսօր, օլիմպիական երթուղի է դուրս եկել ձմեռային խաղերի ջահը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։ Փոխանցավազքը սկսվել է տեղական ժամանակով 09:16-ին (Երևանի ժամանակով՝ 05.16-ին), գրում է ՀԱՕԿ-ը։
Բացումը հայտարարել է ՉԺՀ առաջին փոխվարչապետ Հան Չժենը:
Համավարակի պատճառով զգալիորեն կրճատվել է փոխանցավազքի երթուղին: Այն անցկացվում է առանց հանդիսականների, բանուկ փողոցներից ու տարածքներից հեռու։ Փոխանցավազքը ներառում է 12 փուլ, որին մասնակցում են 14- 86 տարեկան շուրջ 1200 ջահակիրներ։
Օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ այդ իրադարձությանը ներգրավված են ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ: Երկկենցաղ ռոբոտները կրակը կանցկացնեն նաև ստորջրյա երթուղով (Յունդին գետ), իսկ անօդաչու սարքերը՝ Շոուգանի արդյունաբերական ավանի տարածքով:
Հարակից հրապարակումներ`
- Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը
- Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը
- Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին
- Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն