ՀՅԴ-ն խաղում ու խաղալու է իր հատուկ, շատ կարևոր դերը ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում. «Վերածնվող Հայաստան»
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է գործընկեր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ։
«ՀՅԴ-ն միշտ իր ուրույն դերն է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում։
Ժողովրդի համար ամենաբարդ ու ճգնաժամային փուլերում ՀՅԴ-ն եղել է միավորման, ազգային ու պետական գաղափարների համար պայքարի առաջամարտիկն ու խորհրդանիշը։ Զարգացման ու ծաղկման փուլերում եղել է առաջընթացին նպաստողն ու աջակցողը, ողջ աշխարհում իր ռեսուրսներն ի շահ հայ ժողովրդի ծառայեցնողը։
131 տարիների ընթացքում նորանոր սերունդեր են մեծացել դաշնակցական գաղափարներով՝ մեր ավանդույթներին, մեր մշակույթին, մեր պատմությանը, մեր անցյալին, ներկային ու ապագային նվիրումով։
Եվ այսօր էլ՝ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարագույն փուլում, ՀՅԴ խաղում ու խաղալու է իր հատուկ, շատ կարևոր դերը ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկեր կուսակցությանը,
Մաղթում ամուր կամք, անսպառ ուժ ու միշտ առաջ շարժվելու եռանդ»,- նշված է կուսակցության շնորհավորական ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի նախկին նախագահները՝ ՀՅԴ 131-ամյակի միջոցառմանը
- Ընդհանուր շարք կանգնելով՝ պետք է կասեցնել պետականության վախճանը և հող նախապատրասել նոր արշալույսների համար. Արթուր Մոսիյան
- «Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես օրվա իշխանությունների համար»
- Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս. Քրիստինե Վարդանյան
- Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն
- Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
- 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի և հայության ազատագրման դատին. Սաղաթելյան