Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից. Արցախի ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը