Առողջություն 11:02 08/02/2022

«Արագ սնունդը գործում է որպես թմրանյութ». ի՞նչ են ուտում մեր երեխաները (Մաս 1)

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Հայաստանում, եթե չես ուզում աչքի գրող դառնալ, չհամարձակվես ինչ-որ մեկի երեխայի համար հարցնել՝  ավելորդ քաշի խնդիր ո՞ւնի. «Երեխեն ուղղակի շատ ա սիրում ուտել, դարձա՞վ գեր»,«Վայ, ամոթ քեզ, ոնց լեզուդ պտտվեց նման բան ասես», «Դու էլ էդքան բուրգեր ու ֆրի ուտես, դու էլ կունենաս», «Հլը դու երեխա ունեցի,նոր մեր երեխեքին անուն դիր», «Էդ փոր չի, բոյ ա»,  «Վայ,թմբլ ա ուղղակի, ինչ ավելորդ քաշ»։ «Թմբլ-պոնչոներին» բոլորս էլ սիրում  ենք, բայց որն է այն նուրբ սահմանը, երբ երեխան այլևս ոչ թե թմբլ է, այլ ունի ավելորդ քաշ։ Ինչպես չշփոթել փոքրիկների տոտիկների, փորիկների ծալիկները ճարպակալման հետ, որոնք են ճարպակալման նշանները և ինչ անել առաջինը դրանց կասկածների դեպքում, ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել։ Ինչն է պատճառը, ի՞նչ են ուտում մեր երեխաները, որ այսպիսի խնդիրների առջև են կանգնում, կամ ապրելակերպում, որ ակտիվությունների պակասն է հանգեցնում սրան և արդյոք, դա չի՞ վտանգում ավելի առողջ մեծահասակ լինելու երեխայի իրավունքը, հատկապես, որ վիճակագրությունները, մեղմ ասած, լավատեսության տեղ չեն թողնում։

ԱՀԿ-ն ահազանգում է, որ վերջին 30 տարվա ընթացքում, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

Ամեն ինչ, իրոք, այդքան վա՞տ է նաև Հայաստանում

STEPS ազգային հետազոտության անցյալ տարի հրապարակված արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում: Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015թ. հետազոտության տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ գիրություն: Ըստ դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում այս թվերը նվազում են՝ աղջիկների շրջանում հասնելով 6%-ի և տղաների` 15%:

Նշենք, որ ԱՀԿ «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» STEPS ազգային հետազոտությունը վերջին անգամ իրականացվել է 2016-2017թթ.: Այս հետազոտությունը համաձայն ԱՀԿ-ի պետք է իրականացվի 4-5 տարին մեկ անգամ: 2022-2023 թթ. Հայաստանում  նախատեսվում է իրականացնել նոր հետազոտություն:



«Ցավոք, գիրության խնդիրը տարեցտարի միայն ավելի արդիական  է դառնում։ Մարմնի ավելորդ քաշը և դրա հետ կապված բարդությունները հանդիպում են ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների մոտ, և տարեցտարի ավելանում է դեպքերի թիվը։ Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում յուրաքանչյուր տասներորդ երեխան ունի ավելորդ քաշ, իսկ ԱՄՆ-ում՝ ամեն հինգերորդը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե այս միտումը շարունակվի, ապա մինչև 2025 թվականը ներկայիս ցուցանիշները կավելանան 70 միլիոնով։Հայաստանում ՝ չկա հստակ ստատիստիկա, սակայն երեխաների շրջանում ճարպակալման թիվը նույնպես աճել է և շարունակում է աճել»,-ասում է բ.գ.դ., պրոֆեսոր, «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։
 

Հիվանդության դեբյուտը

«Հիվանդության դեբյուտը ամենից հաճախ լինում է 5 տարեկանից հետո կամ սեռահասունացման ժամանակ: Որպես կանոն, գիրությունը աստիճանաբար զարգանում է, լավ (հաճախ արագացված) աճի տեմպերի ֆոնի վրա: Բնորոշ է նաև  ավել քաշի կամ ճարպակալման առկայությունը հարազատների (ծնողներ, տատիկներ և պապիկներ) մոտ:Մոնոգեն  ձևերը (գենային մուտացիաի հետևանքով) իրենց դեբյուտն  ունենում  են կյանքի առաջին ամիսներին և տարիներին, սինդրոմային ձևերի մեծ մասը բնութագրվում է հոգեշարժական զարգացման հապաղումով: Ճարպակալման կասկածի դեպքում պետք է դիմել տեղամասային մանկաբուժի, որը կուղարկի մանկական էնդոկրինոլոգի մոտ, կամ անմիջապես մանկական էնդոկրինոլոգի։ Մեր կլինիկա՝ «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիական կլինիկա, երեխաները գալիս են ծնողի անհանգիստ լինելու պատճառով կամ ուղեգրվում են տեղամասաին բժիշկի կողմից: Եվ այդ երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Մանկական գիրության հիմնական պատճառը բժիշկները կապում են սննդի հետ կալորիաների ավելցուկային  ընդունման հետ։ Շատերը վստահ են, որ թմբլիկ այտերն ու երեխայի ձեռքերն ու ոտքերը լավ առողջության ցուցանիշ են, և ավելորդ կիլոգրամները, ի վերջո, «բոյ կդառնան»: Նրանք անընդհատ փորձում են կերակրել երեխային՝ թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, հաց՝ այս ամենը լրացնում է հիմնական կերակուրները:Մեզ մոտ, ըստ դիմելիության տվյալների, հավելյալ քաշ և ճարպակալում ավելի շատ է հանդիպում Երևանի և այլ մեծ քաղաքներում ի համեմատ գյուղերի»,-ասում է բժշկուհին:

Կախվածություն

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ սնունդը ոչ միայն «վառելիք» է, էներգիայի և սնուցիչների աղբյուր մարմնի  համար, այլ հիմնականում դրական հույզերի խթանիչ:Հսկայական կորպորացիաները աշխատում են ապահովելու, որ սնունդը մեզ ավելի ու ավելի մեծ հաճույք պատճառի: Զարմանալի չէ, որ նման պայմաններում տարեցտարի ավելանում է ճարպակալմամբ և ավելորդ քաշով տառապող երեխաների թիվը»,-փաստում է Ելենա Աղաջանովան։

Կան գիտական հետազոտություններ, որոնց համաձայն ուլտրավերամշակված սնունդ օգտագործող երեխաների 24%-ի մոտ ախտորոշվել է սննդային կախվածություն ախտորոշում։ Հետազոտողները պարզել են ուղղակի կապ սննդային կախվածության և ուլտրավերամշկված սննդի և շաքարի ավելացված օգտագործման հաճախականության միջև:

«Երեխաների համար առավել վտանգավոր է, քանի որ եթե մեծահասակաները հաճախ ժամանակի խնայողության համար կամ հարմարության համար են օգտվում նման ուտելիքներից, երեխաները  սովորում են նման ինտենսիվ համերին և հետագայում հրաժարվում բնական և  առողջարար մթերքներից։Արագ սնունդը  գործում է որպես թմրանյութ:  Ովքեր այն օգտագործում են՝ չեն գիտակցում, թե որքան են ուտում և ինչ քանակի կալորիաներ են ստանում: Դա պայմանավորված է ավելացված աղերով, շաքարներով և արդյունաբերական ճարպերով, որոնք այն դարձնում են հաճելի և ազդում են  դոֆամինի՝ «հաճույքի» հորմոնի ընկալիչների վրա, որը  ակտիվանում է նաև թմրանյութերից։Շատ կարևոր է դիմել մասնագետի, հետո չասել երեխային դու չաղ էլ ես սիրուն, կմեծանաս, կբոյովանաս կանցնի: Երեխան պետք է հասկանա, որ ինչպես հարբուխն է, որ պետք է բուժվել, այնպես էլ ավելորդ քաշը»,-նշում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը։ 

Ուլտրավերամշակված մթերքներ

Ուլտրավերամշակված մթերքները նկարագրվում են որպես արդյունաբերական մթերքներ, որոնք պարունակում են հինգ կամ ավելի բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը, աղը, ցածրորակ յուղերը, ճարպերը, կայունացուցիչները և հավելումները՝ դրանց պիտանիության ժամկետի ավելացման կամ ապրանքային տեսքի բարելավման նպատակով:Ուլտրավերամշակված մթերքները, որոնց թվին են պատկանում  գազավորված ըմպելիքները, մրգային հյութերը, պատրաստի ապուրներն,  բուրգերները լայնորեն առկա են նաև սուպերմարկետներում:Մշակումը ենթադրում է պարզ գործողություններ` հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում, որոնց միջոցով արտադրանքը (հումքը) նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման մեջ օգտագործելու համար:Վերամշակումը` ջերմային մշակումն է (բացի սառեցումից և պաղեցումից), ապխտումը, պահածոյացումը, հասունացումը,  թթվեցումը, մարինացումն ու այլ գործընթացներ կամ դրանց զուգակցությունը

Ո՞վ է պատասխանատու երեխայի սննդակարգի համար, արդյոք, մանկապարտեզները, դպրոցները, բուֆետները, ճաշարանները վերահսկվո՞ւմ են

Դավիթ Պիպոյանն ասում է, որ իրենց կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը ազգաբնակչության սննդակարգի և սննդային սովորույթների ուսումնասիրությունն է, քանի որ սննդի ռիսկերը էապես պայմանավորված են այն գործոնով, թե որքան հաճախակի և ինչ քանակությամբ ենք օգտագործում այս կամ այն սնունդը, բայց նաև նշում. «Մեր հետազոտական աշխատանքներն ունեն սահմանափակում.  մենք ուսումնասիրում ենք չափահաս ազգաբնակչության սննդակարգը, քանի որ անհատական սպառման մեթոդով սննդակարգի ուսումնասիրությունը իրականացվում է չափահաս ազգաբնակչության հարցման եղանակով, իսկ երեխաները հանդիսանում են թիրախային խումբ, ինչը պահաջում է հատուկ թույլտվություն՝ այդ թվում ծնողների, ինչը մենք չունենք: Անշուշտ ունենք ուսումնասիրություններ նախադպրոցական, ինչպես նաև դպրոցական ուսումնական հատատություններում առկա սնման խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, բայց եկեք չմոռանանք, որ երեխան սնվում է ոչ միայն այդ հաստատություններում, այլև վերջինից դուրս, և ցավոք, մեզ մոտ բազմաթիվ խնդիրներ կան երեխաների սնման կազմակերպման գործընթացում ինչպես տանն, այնպես էլ ուսումնական հաստատություններում»: 

«Երեխայի սննդկարգը ձևավորվում է ընտանիքում: Առաջին պատասխանատուն՝ ծնողն է, հենց ընտանիքում տիրող սովորությունները ձևավորում են երեխայի սննդային վարքագիծը:

Հայաստանի Հանրապետությունում գործում են Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ: 2020 թվականին վերանայվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների բուֆետներին ներկայացվող պահանջները, իսկ 2022-2023 թվականներին նախատեսվում է վերանայել և արդիականացնել ընդհանուր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջները:
Հայաստանի մի շարք դպրոցներում ՄԱԿ-ի պարենի ծրագրով տրամադրվում է տաք ուտեստներ՝ տարրական դպրոցի աշակերտներին»,-panorama.am-ի հետ զրույցում ասում է Մարիամ Մնացականյանը՝ ԱՆ Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչը։

Մայրիկների և կանաց ֆորումներում փորձեցի հարցնել՝ ի՞նչ են ուտում ձեր երեխաները, թույլատրո՞ւմ եք ֆասթֆուդ, ուլտրավերամշակված սնունդ և արդյոք, եթե նկատեք ավելորդ քաշի խնդիր, կդիմե՞ք մասնագետներին, թե կմտածեք՝ «Երեխա է էլի, կմեծանա, կանցնի», ստացա շատ տիպիկ պատասխաններ։ Հարցը հիմնականում պռոեկտվում էր ինձ վրա, թեպետ ես բացարձակ չէի նշել, որ ունեմ նման խնդրով երեխա և ինձ սկսեցին մեղադրել երեխայիս սննդկարգին չհետևելու, նրան վաղ տարիքից ֆասթֆուդի վրա նստեցնելու և ճարպակալման դրդելու մեջ։ Ի դեպ, ես դեռ երեխա չունեմ, բայց որպես ծնող շեյմինգի փորձ ունեմ արդեն։ Իսկ ի՞նչ էին նրանք տալիս իրենց երեխաներին, որ սնունդը չէին արգելում և որն էին խրախուսում հարցը շատ ավելի լայն հարցերի շրջանակ բացահայտեց։ Ինձ պատասխանող մայրիկների մեծամասնությունը երեխայի հետ դպրոց էր ուղարկում թարմ թխված բուլկի, խաչապուրի,կարկանդակ, տանը պատրաստված պիցա, հոթ դոգ։ Շատ քիչ մայրիկների պատասխանի մեջ կար կտրատած միրգ ու բանջարեղեն պատասխանը։ Ֆասթֆուդ ասելով հիմնականում պատկերացնում են պիցերիաների պիցան, բուրգերը, գազավորված ըմպելիքները։ Սա իհարկե շատ փոքրիկ ուսումնասիրություն է, բայց արտացոլում է Առողջապահության նախարարության ու ԱՀԿ-ի  ավելի մեծ հետազոտությունների տեսությունները։ Փաստորեն տագնապի  ահազանգը հենց այնպես չի հնչեցվել. մարդկությունը գնում է դեպի գիրացում և Հայաստանը հետ չի մնում։

Հետազոտություններ. Հայաստան

«Դեռահասների վարքագիծը բացահայտելու նպատակով աշխարհի 50 երկրներում ԱՀԿ-ի կողմից երաշխավորված ընդհանուր մեթոդաբանությամբ իրականացվում է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն» (այսուհետ` ԴԵԱՎ): Հետազոտությունն իրականացվում է 11, 13, 15, 17 տարեկանների շրջանում: 2017/2018 թթ. Հայաստանում իրականացված ԴԵԱՎ-ի տվյալները վկայում են, որ 11 տարեկան դեռահասների 60 % նածաճաշում է ամեն օր, իսկ 15 տարեկանում նախաճաշում են ամեն օր աղջիկների 42% և տղաների 53%: Բանջարեղենը ամեն օր օգտագործում են դեռահաս աղջիկների 50 % և տղաների 43%: Ամեն օր միրգ են օգտագործում աղջիկների 67% և տղաների 56%: Օրը մի քանի անգամ քաղցրավենի ք է օգտագործում 13 տարեկան դեռահաս աղջիկների 70% և տղաների 61%-ը: Քաղցր գազավորված ըմպելիքները օգտագործում են դեռահաս աղջիկների 25% և տղաների 30%: Դեռահասների մոտ 20% առնվազն օրը մեկ անգամ օգտագործում է չիպս, 15% օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ առնվազն շաբաթը մեկ անգամ:

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի  մայիսի 20-ի N 827-Լ որոշման «առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագրի» աղյուսակի 2.2 կետի յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել «Սննդային վարքագծային փոփոխություններին ուղղված բնակչության իրազեկման արշավ»:

2021 թվականի ընթացքում Պարենի համաշխարհային կազմակերպության և  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համատեղ  իրականացրել է պիլոտային ծրագիր Կոտաքի մարզում, ներգրավելով 5 դպրոց (670 երեխա)` նախաճաշող  երեխաների թվի ավելացման նպատակով` 1-4-րդ դասարանների երեխաների և նրանց ծնողների շրջանում իրազեկման արշավի իրականացման միջոցով: Իրազեկումը կազմակերպվել է ինտերակտիվ ներկայացումների, խաղերի, նախաճաշի մրցույթների և մարաթոնի անցկացման միջոցով»,- մանրամասնում է Մարիամ Մնացականյանը:


Վտանգները

Ինչո՞ւ է կարևոր մարմնի զանգվածի վերահսկումը, ի՞նչ վտանագներ են պարունակում դրանք առողջության համար և հատկապես կորոնավիրուսային համավարակի պայմաններում, հարցին ի պատասխան  ԱՆ Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչն ասում է. «Ավելորդ քաշի, ճարպակալաման մասին կարելի է եզրակացություն անել հենց մարմնի զանգվածը չափելով:Ավելորդ քաշի և ճարպակալման վտանգները բազմիցս նշվում են տարբեր գիտական աշխատանքներում և հայտնի են ամենուրեք: Դրանք են, մեծահասակ տարիքում ճարպակալման զարգանալու մեծ ռիսկը, զարկերակային հիպերտենզիայի, շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում ինֆարկտի, ինսուլտի պատճառ: Ավելորդ քաշ ունեցող մեծահասակները ավելի ծանր են տանում քովիդը»։

Հարցին, արդյոք կա՞ն տվյալներ, թե ճարպակալման աճին զուգահեռ ինչպես է փոխվել երեխաների շրջանում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման տեմպերը, ԱՆ-ից պատասխանեցին.«Երեխաների մոտ ընդհանուր առմամբ նշված հիվանդությունները բավական հազվադեպ են հանդիպում: Ճարպակալումը մանկական տարիքում անդրադառնում է մեծահասակ տարիքում այդ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկով»։

«Եթե դուք բաց թողնեք հիվանդությունը և թույլ տաք, որ այն զարգանա, ապա, բացի ինքնին գիրությունից, երեխաները կարող են բախվել դրա բացասական հետևանքների հետ. սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, հոդերի հիվանդություններ և մկանային-կմախքային համակարգի խանգարումներ, նևրոզ, դեպրեսիա և այլ հոգեբանական խանգարումներ: Քնի ժամանակ շնչառության հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա (քնի ապնոէ): Բացիթող դեպքերում երեխան  կորցնում է ինքնուրույն շարժվելու ունակությունը, քանի որ ողնաշարը և հոդերը չեն կարող կրել սեփական մարմնի քաշը: Բացի այդ, ճարպակալումը համարվում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման պատճառ»,-ասում է Ելենա Աղաջանովան։

«Հետազոտողները հայտնաբերել են, որ ավելորդ քաշ ունեցող երեխաների մոտ ալերգիայի ռիսկը բարձր է: Բացի դրանից, ավելորդ քաշը և գիրությունը կարող է դիտարկվել որպես ռիսկի գործոն ալերգիկ պաթոլոգիայի անբարենպաստ ընթացքի»,-ընդգծում է բժշկուհին:

Դավիթ Պիպոյանն ասում է. «Երեխաների ավելորդ քաշն ու ճարպակալումը հանրային առողջության բարդ խնդիրներ են, որոնք առկա են  աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում զարգացած: Պետք է մշտապես հիշել, որ հատկապես ձևավորման շրջանում ճարպակալումն ավելի վտանգավոր է առողջության համար: Ճարպակալված երեխաների մոտ ավելի բարձր է լյարդի ստեատոզի ռիսկը (այլ կերպ ասած ճարպոտ լյարդ), որը լյարդում ճարպի կուտակումն է: Սա ախտաբանական վիճակ է, որով տառապում է գիրություն ունեցող յուրաքանչյուր երրորդ երեխա: Բացի այդ բարձրանում է գլիկեմիան, երեխաների մոտ առաջանում է գյլուկոզի նկատմամբ տոլերանտության՝ հանդուրժողականության փոփոխություններ: Արյան ճնշման բարձրացում, տրիգլիցերիդների ավելացում և արյան մեջ «լավորակ» խոլեստերինի մակարդակի նվազում։ Այս խնդիրները կարելի է թվել ու թվել»: 

Ինչ պիտի ուտեն, կամ ինչ պիտի չուտեն, սննդային ի՞նչ վարք պիտի ձևավորել

Ելենա Աղաջանովան ասում է. «Մանկական ճարպակալման  դեմ պայքարելու համար անհրաժեշտ է իմանալ պաթոլոգիայի հիմնական պատճառը, հասկանալ, թե որ գործոնները կարող են հիվանդության կատալիզատորներ լինել, որպեսզի ժամանակին հետևեն դրանց և կանխեն հիվանդության զարգացումը: Նախ, մանկական ճարպակալումը սովորաբար բաժանվում է երկու կատեգորիայի՝ առաջնային և երկրորդային։ Առաջնային ճարպակալման  դեպքում դրա հիմնական պատճառներն են. Սխալ սնուցում՝

-եթե այն ընտանիքի սննդակարգը, որտեղ երեխան ապրում է, բաղկացած է ճարպերով և արագ ածխաջրերով հարուստ կալորիականությամբ սնունդից,
-Եթե ընտանիքում  ընդունված չէ, որ սեղանից դուրս գան, մինչեւ ափսեները դատարկ լինեն,
-Եթե երեխան խթանված է ճաշել գայթակղիչ դեսերտով, որը նա ստանում է «առաջին» եւ «երկրորդ» -ի հետ հագեցած լինելով.
-եթե «գդալ մայրիկի» ոգով մանիպուլյացիան նորմ է, ապա հավանական է , որ  գիրությունը կավելանա յուրաքանչյուր գդալի հետ:

Մյուս պատճառը հիպոդիանմիան է - Ֆիզիկական անգործությունը, որն նստակյաց կենսակերպ է, երբ ֆիզիկական ակտիվությունը նվազագույնի է հասցվում:

Երկրորդային ճարպակալումը մեկ այլ լուրջ հիվանդության կամ ժառանգական նախատրամադրվածության հետևանք է։

Գիրություն հրահրող պաթոլոգիաների շարքում առանձնանում են.հղիության ընթացքում մոր մոտ հղիության շաքարախտի առկայությունը, ճարպակալում  ծնողների մոտ, գենետիկ սինդրոմները, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, Լոուրենս-Մուն-Բիդլը, Պրադեր-Վիլիը, տարբեր էնդոկրին հիվանդությունները, ներառյալ բնածինները, վահանաձև գեղձի, հիպոֆիզի և սեռական գեղձի դիսֆունկցիան (հիպոթիրեոզ, Քուշինգի համախտանիշ): Նաև մինչև մեկ տարեկան երեխայի գիրության պատճառը կարող է լինել կրծքով կերակրումից արհեստականի անցումը, իսկ դեռահասները հակված են սննդային խանգարումների, որոնք հանգեցնում են գիրության հորմոնալ պրոցեսների և հոգե-հուզական խանգարումների ֆոնին»:

«Մի ստիպեք ձեր երեխային լրացուցիչ ուտել, կամ ամեն ինչ հացով ուտել: Տարօրինակ է թվում, բայց հաճախ այն երեխաները, ովքեր վատ են սնվում և միայն մի քանի տեսակի սնունդ կամ կերակուր են օգտագործում, ավելի շատ են գիրանալու ռիսկի տակ: Նրանց ինչ-որ բան ուտելու համար ծնողներն ու տատիկ-պապիկները նրանց համեղ ուտելիք են առաջարկում՝ աղի կամ քաղցր։ Երեխաներն իրենց հերթին սովորում են նման ինտենսիվ համերին և, ընդհակառակը, հրաժարվում են ավելի առողջարար մթերքներից։  Նախաճաշ չանելը ոչ առողջարար  ուտելու սովորություն է: Առավոտյան ճիշտ սննդանյութերով լիցքավորելը նշանակում է իրականում բավականաչափ էներգիա ունենալ շատ ժամերի համար՝ այդպիսով երեխային զերծ պահելով սովի տհաճ զգացումից:
Խուսափեք հավելյալ սննդից, քաղցրավենիքները և գազավորված ըմպելիքներն ապահովում են էներգիայի շարունակական մատակարարում, ինչը երեխան չի կարող օգտագործել: Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին, սննդակարգում ներառելով թարմ միրգ, բանջարեղեն, միս և հնարավորինս խուսափել վերամշակված և սննդային հավելումներով ուտելիքներից:                              Անշուշտ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը»,-ասում է Պիպոյանը:

Ավելի վտանգավոր է՝ ի՞նչ ենք ուտում, թե ՞ ինչքան ենք ուտում

«Իրականում լինելով սննդի ռիսկերի գնահատման ոլորտի պրակտիկ մասնագետ, պետք է ասեմ, որ ավելի կարևոր է ինչքան ենք ուտում:Մեկ սննդամթերք կարող է լինել մի քանի անգամ ավելի աղտոտված, օրինակ կանաչին, սակայն սպառվի քիչ և որևէ ռիսկ չպարունակի, և դրան հակառակ   աղտոտիչի շատ փոքր քանակ ունենանք այնպիսի մթերքում, ինչպիսին հացն է կամ կարտոֆիլը, որոնք ամեն օր սպառվող մթերքներ են և ունենանք հանրային առողջապահական խնդիրներ»,-նշում է սննդագետը։ 

Կարելի՞ է կանխարգելել

«Ճարպակալման հավանականությունը նվազում է, եթե հղիության ընթացքում երեխայի մայրը վարի առողջ ապրելակերպ և «երկու հոգու համար» չսնվի։ Կրծքով կերակրումը հետագայում նաև նպաստում է պատշաճ նյութափոխանակությանը:

Երեխաների և դեռահասների ճարպակալման  կանխարգելման լավագույն միջոցը ողջ ընտանիքի համար առողջ ապրելակերպի պահպանումն է: Եթե սառնարանում արգելված մթերքներ չկան, իսկ լավագույն քաղցրավենիքը  թարմ մրգերն են, եթե բոլորն ամեն երեկո զբոսնում են, իսկ առավոտյան մարզվում են, ավելորդ քաշը շանս չունի»,-ասում է բժշկուհին։

Ճարպակալում ախտորոշումն այդքան վախենալո՞ւ է, թե այն հնարավոր է բուժել

Ենթադրենք, կանխարգելել չենք հասցրել, կանգնել ենք փաստի առջև, արդյոք, ելք չկա՞, ամեն ինչ այդքան վախենալո՞ւ ու անհո՞ւյս է։

«Մանկական ճարպակալման  բուժումը, անկախ դրա պատճառից, բարդ և երկարատև գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն բժիշկների, այլև երեխայի ծնողների մասնակցությունը։ Կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հասկանա նշանակված բոլոր գործողությունների կարևորությունը և հետևի  մասնագետների ցուցումներին: Ծնողների և ընտանիքի բոլոր անդամների համար կարևոր է ճիշտ օրինակ ծառայելն ու առողջ ապրելակերպի անցնելը։Երեխաների 1-ին և 2-րդ աստիճանի ճարպակալմամբ  բուժման ներկայիս կլինիկական ուղեցույցները հիմնականում ներառում են դիետա և ֆիզիկական ակտիվություն: Երեխայի նյութափոխանակությունը շատ ավելի ինտենսիվ է, քան մեծահասակինը, ուստի սնուցման հիմնական կանոններին հետևելը հաջողության գրավականն է։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կարագացնի քաշի կորուստը, այլև կձգի մաշկը, կամրապնդի մկանները։ Խորհուրդ է տրվում բուժական ֆիզկուլտուրան, զբոսանք, բացօթյա խաղեր, վարժություններ, պարեր, ամենօրյա մարմնամարզություն կամ ուժային վարժություններ: Շարժումը պետք է զվարճալի լինի, ուրախություն պատճառի:

Ծանր ճարպակալման  բուժումը, բացի սպորտից և սննդակարգից, ներառում է դեղամիջոցներ, հորմոնալ և այլ խանգարումների շտկում։ Ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատությունները և բարիատրիկ վիրաբուժության այլ մեթոդներ թույլատրվում են միայն 18 տարեկանից»,-ասում է էնդոկրինոլոգը:

«Ճարպակալումը կարող է ազդել էնդոկրին համակարգի վրա (հնարավոր հետևանքների թվում է շաքարային դիաբետը կամ վաղ սեռական հասունացումը), բացի այդ այն ազդում է լյարդի, ստամոքս-աղիքային համակարգի, երիկամի, ինչպես նաև  ոսկրային համակարգի վրա: Գիրության հիմնական վտանգը, այնուամենայնիվ, մնում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները: Ճարպակալում ունեցող երեխաների մոտ ավելի բարձր է ինչպես շնչառական, այնպես էլ  օրթոպեդիկ խնդիրներ առաջացման ռիսկը: Ճարպակալումը հատկապես վտանգավոր է այն ժամանակահատվածում, երբ օրգանիզմը դեռ ձևավորման փուլում է։ Հայաստանում կա միֆ, որ դե երեխա է, կմեծանա, կբոյովանա, կանցնի, այնինչ պետք է դիմել մասնագետի և բուժել մանկական ճարպակալումը»,-զգուշացնում է Պիպոյանը:

Ավելորդ քաշ ունեցող երեխայի սննդակարգի կանոններն՝ ըստ բժիշկ-էնդոկրինոլոգի

-նվազագույնը քաղցր և յուղոտ սնունդ, աղ;
-մաքուր ջրի կանոնավոր օգտագործումը բավարար քանակությամբ;
-կոտորակային սնունդ փոքր մասերում;
-վերջին կերակուրը քնելուց 3 ժամ առաջ;
-արագ սննդի, «գազիրովկաների», չիփսերի և այլնի բացառումը.
Գիրություն ունեցող երեխայի ճաշացանկը ներառում է կաթնամթերք առանց շաքարի միջին յուղայնության, խաշած կամ շոգեխաշած ուտեստներ անյուղ մսից, թռչնամսից կամ ձկից, հացահատիկները ն և քաղցր մրգերը՝ չափավոր, բանջարեղեն՝ առանց սահմանափակումների:

Ինչպես  չափել Մարմնի զանգվածի ինդեքսը



Վերջում ներկայացնենք նաև, թե ինչպես կարելի է չափել Մարմնի զանգվածի ինդեքսը:
Մարմնի զանգվածի ինդեքս (անգլ.՝ body mass index (BMI), ՄԶԻ), մեծություն Է, որը թույլ է տալիս գնահատել, թե որքանով է համապատասխանում մարդու զանգվածը իր հասակին և անուղղակիորեն թույլ է տալիս դատել մարդու քաշի անբավարար, նորմալ կամ ավելորդ լինելու մասին։

Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․  

որտեղ
m — մարմնի զանգվածն է կիլոգրամներով
h — հասակը մետրերով, և չափվում է կգ/մ²։

Օրինակ՝ մարդու զանգվածը = 77 կգ, հասակը = 170 սմ. Հետևաբար այս դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը հավասար է՝  77 : (1,70 × 1,70) ≈ 26,64 կգ/մ²

ՄԶԻ հաշվիչը մշակվել է 1869 թվականին բելգիացի սոցիոլոգ և վիճակագիր Ադոլֆ Քեթլեի կողմից։

 

Շարունակությունն այստեղ՝ Ի՞նչպես ասել երեխային, որ նա ավելորդ քաշի խնդիր ունի, առանց վնասելու. մանկական ճարպակալում (Մաս 2)
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}