Հասարակություն 12:13 09/02/2022 Հայաստան

Թուրքիայիում հարցվածների 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. 

«Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից՝ ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք։

Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։

Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։

Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից (հարցումն ամբողջությամբ տեղադրում եմ մեկնաբանություններում)։

▪️Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանը «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։

▪️Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը գտնում է պատասխանել է «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։

▪️Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։

Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը։
«Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր՝ Շվեդիան, երկիր որտեղ առաջին անգամ հիմնադրվել է օմբուսմենի (մարդու իրավունքների պաշտպան)...
Աղբյուր` Panorama.am
15:54
Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով...
Աղբյուր` Panorama.am
12:37
Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սև ուրբաթ 2022․ Ի՞նչ են պատվիրել հայաստանցիներն արտերկրից
Ռեկորդներ Ամազոնում և Գլոբբինգում
Աղբյուր` Panorama.am
09:22
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
23:32
Մեկ ձեռքով նրբագույն ժանյակներ գործող Լեռնուհին նոր պրոթեզներ ունի
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է Լեռնուհի Իսոյանի պատմությունը, որը ամիսներ առաջ ընկել է, պրոթեզները ջարդել,...
Աղբյուր` Panorama.am
22:01
Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե
«Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
20:39
Արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը. Տիգրան Աբրահամյան
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  դեկտեմբերի 3-ի  ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՄԱԿ-ում հայտարարել են, որ գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը
Վերջին տարիներին աշխարհում նկատվում էր կանանց դրության բարելավվում, սակայն համավարակը բացասաբար ազդեց այս գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 32 հազար 451.6 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ մարմնավորելով ԱՄՆ նախկին նախագահի
Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվելու է Netflix-ի նոր՝ «Զրոյական օր» (Day Zero) սերիալում: Ըստ Variety-ի, դերասանը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆուտբոլասերը ոտքով հարվածել է գնդակին և հազվագյուտ վնասվածքի պատճառով հաշմանդամ է դարձել
Անգլիայում 37-ամյա Դեյլ Էլիոթը ֆուտբոլ խաղալուց հետո հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Ֆուտբոլասերը գնդակին հարվածելուց...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ի՞նչ անել ստամոքսում այրոց չունենալու համար
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող: Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Մաշկաբանության ազգային կենտրոն»-ից փախած կալանավորը հայտնաբերվել է․ ՔԿԾ
ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող,...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ կազմն ու հետևանքները
Վերջերս Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու և ԱԻՆ-ի վերացման վերաբերյալ փաթեթը։ Այս փոփոխության մեջ սակայն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի սադրանքները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
ՆԱՏՕ-ի տանկերով բեռնված գնացքի վագոնները Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում դուրս են եկել ռելսերից։ Դեպքի վայր է բերվել տարբեր տեխնիկա,...
Աղբյուր` Panorama.am
17:49
Արման Մելիքյան. Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մի շարք մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի
Երևանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։ Մետրոպոլիտենից...
Աղբյուր` Panorama.am
17:13
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով առնվազն 200 մարդ Է զոհվել, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններն էլ կրել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հռիփսիմե Ստամբուլյան. Յուրաքանչյուր հայ պետք է սթափվի
«Վերածնվող Հայաստան»  կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, գրել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Աղաբաբյան. Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է. «ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեր Ասողիկ. Թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը
Աղբյուր` Panorama.am
16:30
Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ • Թուրքերը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել են...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝...
Աղբյուր` Panorama.am
16:08
Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}