Ես երբեք որևէ խմբերի կողմից որևէ քաղաքական պատվեր չեմ կատարել․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է. «Ինձ որևէ մեկը, եթե երբևէ որևէ խմբերի հետ խառնել է՝ քաղաքական դիրքորոշումներն ասելու ընթացքում, ցավում եմ իր համար, քանի որ ես երբեք որևէ խմբերի կողմից որևէ քաղաքական պատվեր չեմ կատարել։ Ինչ արել եմ արել եմ միայն իմ քաղաքական համոզմունքներին համապատասխան»։
Նա անդրադառնալով, վերջին շրջանում ընդդիմության ուղղված քննադատություններին, նշել է․
«Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք, իսկ հնարավոր է այս իշխանությունը փոխելով։ Այդ պատճառով ես ևս հայհոյել եմ Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն մեկ անգամ, ՀՀ քաղաքացիների 75-80 տոկոսը հայհոյում է Նիկոլ Փաշինյանին, բայց իմ մտքով երբեք չի անցել, որ դրա համար ներողություն խնդրեմ։ Ոչ թե նրա համար, որ ներողություն խնդրելն ամոթ է, ոչ, ուղղակի համարում եմ, որ շատ բաներ ավելի քիչ եմ ասել»,- ասաց նա։
Նա անդրադարձել է նաև Մխիթար Զաքարյանի «ներողությանն» ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի արձագանքին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Ավելի վաղ Վահե Հակոբյանն, անդրադառնալով Մխիթար Զաքարյանի «ներողություն խնդրելու» հետ կապված շահարկումներին, իր էջում գրել էր․ «Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցն, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկ մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք
- Այն մարդիկ, որոնք օրենքին ասում են այո, իսկ Փաշինյանին` ոչ, ենթարկվում են ապօրինի հետապնդման. Մխիթար Զաքարյան