Իրավունք 16:51 16/02/2022 Հայաստան

Ամուլսարի գործով դատական նիստ կկայանա՝ քննելու նոր ի հայտ եկած գործոնները

Փետրվարի 22-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա Ջերմուկ խոշորացված համայնքի 19 բնակիչների հայցի քննությունը, որով պահանջում են ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը՝ նոր ի հայտ եկած գործոնների հիման վրա։ Մասնավորապես՝ պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի  2016 թ. ապրիլի 29-ի  դրա հաստատումը։

2019 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում էր կայացրել մերժել հայցը։ Վերաքննիչ դատարանում հայցվորները բողոքարկել էին որոշումը։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է հայցը վարչական դատարան։ Պատասխանող կողմն է շրջակա միջավայրի  նախարարությունը, երրորդ կողմն է «Լիդիան Արմենիան»։

Panorama.am-ի հետ զրույցում հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանն ասաց, որ 2018 թվականին դիմել էին շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի նախարարը ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի վերաբերյալ Լիդիանին տրված  փորձաքննական եզրակացությունը՝ ղեկավարվելով  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համապատասխան հոդվածով։

Նրա ներկայացմամբ, օրենքում նշված է, թե փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կոնկրետ հիմքերով, հիմքերից մեկն այն է, որ եթե ի հայտ է եկել նոր էկոլոգիական գործոն։

Ն. Վարդանյանն ասաց, որ նախարարի կողմից մերժվել է իրենց դիմումը տարբեր պատճառաբանություններով, որից հետո՝ 2018 թ., դիմել էին վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի շրջակա միջավայրի նախարարը նոր գործոններով ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ծրագրի վերաբերյալ տրված փորձաքննական  եզրակացությունը, հետագայում ներկայացվի նոր ՇՄԱԳ, անցկացվի փորձաքննություն։

«Որպես ապացույց ներկայացրել էինք 4 միջազգային մեծ ընկերությունների փորձագետների եզրակացություններ, որոնք զբաղվում են թթվային դրենաժով։ Ամերիկացի փորձագետը շատ հանրաճանաչ է, «Էլարդի» փորձագետները մեջբերել են նրան։

Բոլոր չորս փորձագետներն էլ եզրակացություն էին տվել, որ այդտեղ տեղանքի պատճառով՝ սեյսմիկա, սողանքներ, ջրհավաք ավազան, սուլֆիդային ապարներ և այլ,  թթվային դրենաժի կանխարգելումը հնարավոր չի լինելու, այսինքն ռիսկերը բարձր են, որ ջրերը կաղտոտվեն, կթափվեն Սևանա լիճ, ամբողջ ավազանը, Արփա գետը կաղտոտվեն, այսինքն Հայաստանի 70-80 տոկոս խմելու ջրերի աղտոտման ռիսկ կա։ Նաև գրել էին՝ 500 տարի աղտոտումից հետ, եթե նույնիսկ միլիոններ ծախսվի, դա չի վերականգնվելու»,- նշեց բնապահպան-փաստաբանը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության մեջ, որը փորձաքննություն է անցել, ընդհանրապես խոսք չի եղել թթվային դրենաժի մասին։ Բացի այդ, ներկայացրել են Վայրի բնության միջազգային կազմակերպության եզրակացությունը, որ այդտեղ Կարմիր գրքային կենսաբազմազանության կա, որի մեծ մասը չի գնահատվել։

Ն. Վարդանյանն ասաց, որ արդեն գործի քննության ժամանակ ներկայացրել է այն ժամանակվա  բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նամակը, որտեղ նշում է 13 նոր գործոններ, այդ թվում մի անանուն փոքր գետի մասին,  որը կարող է գարնանը վարարումների ժամանակ լուրջ խնդիրներ առաջացնել. «Այսինքն ամբողջ թունավոր նյութերը լցնի Կեչուտի ջրամբար, հետո գնա Սևանա լիճ։ Կեչուտի ջրամբարը, Արփա և Որոտան գետերը, Սպանդարյանի ջրամբարը, որոնք Ամուլսարի  կողքն են գտնվում, «Սևանա լճի» մասին  օրենքով հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, արգելված է նման գործունեությունը։ Արգելված է նման գործունեությունը նաև Ջերմուկի հանքային  ջրերի պաշտպանության սանիտարական գոտում։

«Այսինքն՝ Ջրային օրենսգրքով, Սևանա լճի մասին, կենդական, բուսական աշխարհի մասին օրենքներով արգելված գործունեություններ են։

Այսինքն՝ այս թույլտվությամբ Հայաստանի բնապահպանական բոլոր օրենքները, բնապահպանական բոլոր միջազգային կոնվենցիաները  խախտվել են»,- ընդգծեց փաստաբանը։

Նա նշեց, որ զարմանալիորեն վարչական դատարանը բառացիորեն կրկնել է «Լիդիան Արմենիայի» ներկայացուցչի բառերը, որ նոր հանգամանքն այն է, որն ընդհանրապես բնության մեջ գոյություն չունի․ «Պատերացնո՞ւմ եք նման բան։ Ի՞նչ կարող է լինել, որ բնության մեջ գոյություն չունենա։  Կարող է մենք չիմանանք, այս պահին չլինի, բայց բնության մեջ գոյություն ունենան»։

2019 թվականին վարչական դատարանը մերժել է 19 բնակիչների հայցը։ Նրանք բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, որը բեկանել է այդ վճիռը, նորից ուղարկել է վարչական դատարան՝ նոր կազմով քննելու։

Ն.Վարդանյանը համոզված է, որ եթե արդար ու բազմակողմանի քննություն լինի, չի կարող իրենց հայցը չբավարարվել, քանի որ ներկայացրել են նոր գործոններ և նման անհեթեթ բացատրություն, որը կրկնում է նախարարության ներկայացուցիչը, դատավորը, արդեն անթույլատրելի է։ 

«Նոր գործոնները, որ այդտեղ կա թթվային դրենաժ, այս ինչ կենդանին ու բույսը, սուլֆիդային ապարներ, ռադացիոն ֆոնը բարձր է, գետ է հայտնվել, գոլորշացումն այլ ձև է, ի հայտ են եկել փորձաքննությունից հետո։ Փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերում «Լիդիան Արմենիան» դրանց մասին չի գրել ու դրանք չեն գնահատվել։ Օրենքի տրամաբանությունն է՝ ոչ մի փաստ, ոչ մի հանգամանք բաց չմնա, բոլոր դեպքերում եթե մի հանգամանք էլ հետո հայտնի է  դառնում, նոր փորձաքննություն պետք է լինի, ուժը կորցրած ճանաչվի նախորդ  փորձաքննական եզրակացությունը,  ինչը չի արվում, համառորեն պայքար է գնում»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ իրենց հասած տվյալներով, «Լիդիանը» ուզում է վաճառել հանքը, հեռանա,  գնորդների հետ բանակցություններ են գնում, բայց ուզում են մաքուր դաշտով հանձնել։

«Վաճառքի մասին իմացել եմ, քանի որ մի քանի գնորդներ ինձ հետ անձամբ հանդիպել են։ Նրանց հետաքրքրել է, թե ինչու են մասնագետները, բնակիչները դեմ հանքի շահագործմանը։  Իմ տվյալներով, երկու կազմակերպություններն էլ հրաժարվել են, նամակ են գրել ինձ՝ ինչ ասել եք, ինչ ռիսկեր ու թերություններ նշել եք, հաստատել են իրենց փորձագետներ»,- ասաց Նազելի Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}