Հասարակություն 17:21 18/02/2022 Հայաստան

Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը». Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում է.

«Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի...Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը...

Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային...

Ի՞նչ անենք...

Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր «սիրելի»  թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն...

Դժբախտաբար, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը....

Ինչևէ... անցնեմ բուն թեմային...

Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ...

Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»....

Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու...հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…

Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու...

Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...

Մենակ չենք լինի...»։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց  կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:44
«Արցախը Հայաստան է», «Աղավնոն չենք հանձնելու». ակցիաներ՝ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային հանդիպմանը
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա»...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ղրիմի օդանավակայանում պայթյունի պատճառը՝ անվտանգության կանոնների խախտումն է․ կա զոհ և վիրավորներ
Հրդեհային անվտանգության կանոնների խախտումը համարվում է Ղրիմի Սակի օդանավակայանում արտակարգ պատահարի հիմնական պատճառը։ Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
 Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:20
Գնդակային հրաձգության ԱԱ պարգևատրության արարողությունը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը, որը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր, ֆեյսբուքյան իր էջում գնդակային հրաձգության աշխարհի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ․ ԱՀ «Արդարություն» կուսակցություն
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախում ստեղծված ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ֆրանսիայում երաշտի պատճառով կաթնամթերքի գների բարձրացում է սպասվում
Ֆրանսիայում կաթնամթերքի գները, որոնք առանց այդ էլ  բարձր են, երաշտի պատճառով էլ ավելի կթանկանա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին․Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:04
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այս մասին գրում է Արմսպորտը։ Հայաստանի կանանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
18:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Tornado Cash կրիպտոարժութային հարթակի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) արգելափակել է կրիպտոարժույթների առևտրի լայնածավալ Tornado Cash...
Աղբյուր` Panorama.am
18:44
Բոլոր «հրամանները» տրվում են Երևանից և վերջինիս կառավարման ներքո գտնվող Ստեփանակերտից․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում։ Հայկական ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Սևանա լճում ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
Օգոստոսի 9-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
18:33
Նիկոլ Փաշինյա՛ն, ռուս խաղաղապահներին ո՞վ է բերել
Դուք տեսե՞լ եք, թե նոյեմբորի 9-ից հետո ինչքան տարածք է ռուսն հանձնել Ադրբեջանին,- հարցադրեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ «Հայելի»...
Աղբյուր` Panorama.am
18:27
Թուրքիայում 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել
Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՊՆ պատվիրակությունը Համաշխարհային կադետական խաղերում այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային  խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ը անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
18:10
AMX . Տեղի են ունեցել ավելի քան 23․5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 9-ին տեղի են ունեցել 23,501,160,000 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․ «Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա...
Աղբյուր` Panorama.am
18:02
«Զվարթնոց»-ը դարձնել երաժշտական մշակութային յուրօրինակ վայր
ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Ուկրաինացի փախստականներին հրահանգել են մինչև այս ամսվա վերջ լքել Կրակովի Յագելոնյան համալսարանի հանրակացարանները: TVN հեռուստաընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք
Փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել պահանջներին:
Աղբյուր` Panorama.am
17:51
Ղրիմում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրերից հեռու, զբոսաշրջիկները չեն տուժել
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ Ղրիմի Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում պայթյունները տեղի են ունեցել հանգստավայրից...
Աղբյուր` Panorama.am
17:44
Անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. Աղվան Հովսեփյանի պաշտպան
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադիբեկյանը Թորոսյանին՝ մահից բացի կա հաղթանակ, ասեմ իմանաս
«Արսեն Թորոսյան, դու 11 հազար  հոգու գլուխ ես կերել, բայց մահից ու կյանքի արժեքի՞ց ես խոսում, տղա՛ ջան։ Խնդիրն այն է, որ արժեքներից...
Աղբյուր` Panorama.am
17:04
Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային...
Աղբյուր` Panorama.am
16:49
Հիմա նրանք նստում են ՀՀ մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմը. Ադիբեկյան
«Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը գտնվում են այնպիսի պրեսինգի տակ, որ իրենք ոչինչ չեն կարող անել իրավիճակը կոտրելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
16:32
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է հեռախոսազրույց ունենան
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն՝ ուղղակի անհավատալի է. Արոնյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թվիթերում  գրառում է արել՝ անդրադառնալով Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում...
Աղբյուր` Panorama.am
15:55
Երևանում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}