Տնտեսություն 20:00 19/02/2022 Հայաստան

Այդ օրենքի նախագիծը պաշտպանում է «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը․ Թեհմինե Ենոքյան

Կառավարությունը հերթական անգամ «կանաչ լույս» է վառում «Լիդիան Արմենիա» ընկերության համար։ Բանն այն է, որ ՀՀ կառավարության փետրվարի 10-ի նիստում առանց զեկուցման հավանության է արժանացել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ընդերքի մասին օրենսգիրքը» լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Նախագծի վերաբերյալ իրենց դժգոհությունն անմիջապես արտահայտեցին  բնապահպանական և իրավական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Ավելին՝ ՀԿ-ները միավորվեցին և համատեղ հայտարարությամբ հանդես եկան։

Panorama.am-ի հետ զրույցում «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը կարծիք հայտնեց, որ վերոշնյալ նախագիծը պաշտպանում է «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը, որը նախատեսում է իրականացնել Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը։

ՀԿ նախագահը նաև համոզված է, որ այդ նախագծով ոտնահարվում է բնակիչների իրավունքները, որոնք պայքարում են հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության դեմ՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները։

Թեհմինե Ենոքյանի խոսքով՝ օրենքի նախագծում ներառված կետով չորսը տարի գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ընկերությունը հնարավորություն է ստանում շարունակել գործունեությունը։ Մինչդեռ այժմ գործող օրենքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող յուրաքանչյուր տնտեսվարող, եթե մեկ տարվա ընթացքում գործունեություն չի ծավալել, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում և հնարավորություն չի ունենում որևէ գործունեություն շարունակելու։

«Փոփոխությունն առաջարկում է, որ չորսը տարի գործունեություն չծավալած ըներությունները կարող են շարունակել իրենց գործունեությունը։ Մենք հասկանում ենք, որ դա արվում է կոնկրետ «Լիդիան Արմենիա» ընկերության համար, որովհետև այդ ընկերությունը 2018 թ-ի բողոքի ակցիաներից հետո որևէ գործունեություն չի ծավալել։ Նշեմ, որ ճանապարհները բաց են 2020 թ-ի պատերազմից հետո, տեղացիները տարբեր պատճառներով չեն փակում  Ամուլսարի ճանապարհը, թեպետ իրենց դիրքորոշումն այդ հարցում  չի փոխվել։

Սակայն «Լիդիան Արմենիա»-ն այս պայամաններում նույնպես գործունեություն չի ծավալել։ Հիմա ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք չունի, քանի որ ժամկետը լրացել է։ Մեկ տարվա ընթացքում պետք է գործություն իրականացներ, ինչը չի արել։ Հետևաբար, այս օրենքը փոփոխվում է, որպեսզի տնտեսվարողին հարմար լինի և օրենքն, այսպես ասած, խախտած չլինի։ Կարծում ենք, որ այս գործելաոճը ձեռնտու է բացառապես «Լիդիան Արմենիա» ընկերությանը, քանի որ չկա այլ ընկերություն, որը նման կարգավիճակ ունի»,- ասաց ՀԿ նախագահը, որը նաև Ջերմուկ համայնքի բնակիչ է։

Ենոքյանը նաև մտահոգություն հայտնեց օրենքի նախագծում նշված մեկ այլ կետի մասով՝ մասնավորապես այն, որ ընկերությունների համար անհաղթահարելի խոչընդոտ չպետք է լինի։

«Օրենքը մշակողներն ի նկատի են ունեցել, որ որևէ մեկը համայնքում դեմ կարծիք արտահայտելու կամ ճանապարհ փակելու իրավունք չունենա։ Ինչը հակասահմանադրական և հակաօրինական է։ Յուրաքաանչյուր քաղաքացի իր ազատ խոսքն արտահայտելու, նաև բողոքի ակցիաներ իրականացնելու և տվյալ հարցի շուրջ իր անհամաձայնությունը հայտնելու իրավունք ունի։ Օրինագիծը հենց այս կետով հակադրվում է Սահմանադրությանը։ Այսինքն՝ մարդիկ իրականացրել և շարունակելու են բողոքի ակցիաներ իրականացնելը, ի՞նչ է, ոստիկանությանը բերելու են ջարդեն, ասեն՝ անհաղթահարելի ուժ եք ներկայացնում Ձեզանից և մենք չեզոքացնում ենք այդ խմբերի՞ն։ Սա շատ լուրջ խնդիր է։ Այսինքն՝ ընկերության համար այլևս իրավունք չունենք խոչընդոտ ստեղծել։ Նպատակը դա է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Թեհմինե Ենոքյանը նկատեց, որ խոսքը ոչ միայն «Լիդիան Արմենիա»-ին չի վերաբերում, այլ այլ տնտնեսվարողների նույնպես։

«Եթե վաղը կամ մյուս օրը ինչ-որ համայնք ոտքի կանգնի և գործունեություն ծավալող ընկերության ճանապարհը փակի՝ պահանջելով դադարեցնել աշխատանքը, ապա դա դիտվելու է ընկերության համար անհաղթահարելի ուժ և ամեն կերպ մարդկանց տարածքից պետք է հեռացնեն։ Այսինքն՝ ազատ խոսքի իրավունք, հավաքներ իրականացնելու, բողոքն արտահայտելու իրավունք, որն այժմ ամրագրված է Սահմանադրությամբ, այս նախագծով այդ ամենն  ուղղակի չեզոքացվում է»,- նշեց նա։

Թեհմինե Ենոքյանը նաև հայտնեց, որ թեև մի քանի օր է անցել ՀԿ-ների համատեղ հայտարարությունից, որով արտահայտել են իրենց դժգոհությունը օրենքի նախագծի վերաբերյալ, այդուհանդերձ, որևէ արձագանք պետական այրերի կողմից դեռևս չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}