Քաղաքական 17:09 28/02/2022 Տարածաշրջան

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը

Ուկրաինա-ՌԴ հակամարտության ֆոնին առիթ-անառիթ մեջբերվում է Վլադիմիր Պուտինի և Ալիևի կողմից փետրվարի 22-ին ստորագրած համաձայնագրից կետեր՝ տարաբնույթ մեկնաբանություններով: Panorama.am-ը  ներկայացնում է համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հռչակագիր
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին

22 փետրվարի, 2022 թ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը.

-համակողմանիորեն դիտարկելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման վիճակն ու հեռանկարները,

-հենվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության պատմական ավանդույթների, մշակութային և հումանիտար խորը կապերի վրա,

-հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև 1997 թվականի հուլիսի 3-ի բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության պայմանագրի, 2008 թվականի հուլիսի 3-ի Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հռչակագրի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի 2018 թվականի սեպտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը,

-ձգտելով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր, դաշնակցային մակարդակի վրա, որը լիովին կբավարարի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների շահերը, կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովմանը և ամրապնդմանը,

-գիտակցելով քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային, հումանիտար, կրթական, սոցիալական, ինչպես նաև առողջապահության, երիտասարդության հարցերում համագործակցության և սպորտի ոլորտներում երկու երկրների մերձեցման կարևորությունը,

-հայտնելով անփոփոխ հանձնառությունն ընդլայնել համապարփակ և իրավահավասար համագործակցությունը երկու երկրների միջև՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա,

-առաջնորդվելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության անդամակցած միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցություն զարգացնելու ցանկությամբ,

-հաշվի առնելով Կողմերի շահագրգռվածությունը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում և համապատասխան ջանքերում Ռուսաստանի Դաշնության առանցքային դերը,

-հետևելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության (ՄԱԿ), Հելսինկյան եզրափակիչ ակտի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) այլ կոնսենսուսային փաստաթղթերի նպատակներին և սկզբունքներին, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին,

-ընդգծելով միջազգային իրավունքի վրա հիմնված և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի կենտրոնական դերով բազմաբևեռ աշխարհի կառուցման կարևորությունը,

հայտարարում են.

1. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ մնալու, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերը խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա:
2. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վարում են անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված իրենց ազգային շահերի պաշտպանությանը։

3. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համագործակցում են ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով խաղաղության ամրապնդման, կայունության և անվտանգության բարձրացման նպատակով։ Կողմերը հատուկ կարևորում են ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի կենտրոնական դերի հետագա ամրապնդումը հակամարտությունների կանխարգելման և լուծման նպատակով, ինչպես նաև  անվտանգության և կայունության տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման գործում ԵԱՀԿ կոնսենսուսային փաստաթղթերում ամրագրված նպատակների և սկզբունքների իրականացումը:

4. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ունենալով միևնույն կամ մոտ դիրքորոշումներ միջազգային արդի հարցերի շուրջ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորացնում են երկկողմ կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործողությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, այլ միջազգային կազմակերպություններում և ֆորումներում ։

5. Կողմերը փոխգործակցում են արտաքին քաղաքական գործունեության ոլորտում՝ Կովկասում և Կասպիական տարածաշրջաններում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

6. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի առաջացման դեպքում, որը Կողմերից մեկի կարծիքով կարող է վտանգ ներկայացնել ընդհանուր խաղաղությանը, խաթարել կողմերից մեկի խաղաղությունը կամ անդրադառնալ անվտանգության շահերին, ինչպես նաև նման իրավիճակի վտանգի առաջացման դեպքում դրա կարգավորման նպատակով։

7. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, Կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք ստեղծում են խորհրդակցական մշտական մեխանիզմ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով։

8. Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերը 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հարցում։

9. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Հայաստանի Հանրապետության վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 1-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված ջանքերին, որոնք հիմք հանդիսացան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման համար։

10. Կողմերը կփոխգործակցեն վերոնշյալ հայտարարությունների դրույթներից բխող խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում սերտորեն կհամագործակցեն՝ տարածաշրջանի պետությունների միջև երկարաժամկետ խաղաղության հաստատմանը նպաստելու համար:

11. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս Կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:

12. Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

13. Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ոլորտների զարգացումը։

14. Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցման, ինչպես նաև այդ ոլորտում այլ ուղղություններով, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններ։

15. Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ:

16. Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա, հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի  միջազգային-իրավական պատրավորությունները, կարող են դիտարկել, միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

17. Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվողներից:

18. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու և չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաև անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարում: Սրա համատեքստում Կողմերը փոխանակում են տեղեկատվություն և սերտորեն համագործակցում նշված ապօրինի գործողությունների ֆինանսավորման ուղիները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

19. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը դիտարկում են 2018 թվականի օգոստոսի 12-ի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան որպես վստահելի իրավական հիմք կասպիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման և ամրապնդման համար, ներառյալ՝ համաձայնեցված վստահության միջոցների, բարիդրացիական մթնոլորտի և փոխըմբռնման առաջմղումը, մերձկասպյան բոլոր երկրների շահերի հարգումը։

20. Կողմերը վերահաստատում են կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայով նախատեսված գործունեության բոլոր սկզբունքների կարևորությունը, որոնք նախատեսված են Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցության զարգացման, ափամերձ պետությունների ինքնիշխանության, բացառիկ և ինքնիշխան իրավունքների իրացման համար:

21. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկում են արդյունավետ միջոցներ՝ ապահովելու Կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց օրինական իրավունքները և շահերը մյուս Կողմի տարածքում՝ սեփական միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը համապատասխան:

22. Կողմերը կշարունակեն համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, ինչը մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի կայուն աճի ապահովման համար:

23. Կողմերը, մեծ նշանակություն տալով կայուն զարգացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, կհամագործակցեն տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, կնպաստեն 2018 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված Գործողությունների ծրագրի իրագործման պլանին, որոն ուղղված է երկկողմ և բազմակողմ համաձայնագրերից բխող պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ոլորտների` երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խորացմանը, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

24. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր են խորացնել փոխշահավետ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական համագործակցությունը, որակապես նոր մակարդակի հասցնել արտադրական և գիտական համագործակցությունը, անմիջական կապերը ստեղծել սեփականության բոլոր ձևերի տնտեսվարող սուբյեկտների միջև:

25. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան մյուս Կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց:

26. Կողմերը, ազգային օրենսդրության շրջանակներում, կնպաստեն մետալուրգիայի, նավթի, գազի և ծանր մեքենաշինության, ավիացիայի, ավտոմոբիլային, քիմիական, դեղագործական, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհային և սննդի ձեռնարկությունների միջև տնտեսական կապերի հետագա զարգացմանը:

27. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց պատրաստակամությունն են հայտնում ազգային օրենսդրության և դրամավարկային քաղաքականության շրջանակներում խթանել վարկային և բանկային կազմակերպությունների գործունեությունը, ֆինանսական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, այդ թվում՝ ֆինանսա- արդյունաբերական խմբերի, արտադրական և այլ կազմակերպատնտեսական կառույցների:

28. Կողմերը կնպաստեն փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը, վճարային համակարգերի ինտեգրմանը, ներառյալ բանկային քարտերի համատեղ սպասարկումը, ինչպես նաև երկու երկրների բանկերի միջև անմիջական թղթակցային հարաբերությունների զարգացումը:

29. Կողմերը նպատակաուղղված են տարանցման և տրանսպորտային փոխգործակցության ներուժի առաջանցիկ զարգացմանը՝ օգտագործելով ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաները, ապահովելով տեխնիկական և տնտեսական պայմաններ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կայուն լայնածավալ գործունեության համար:

30. Կողմերը կաջակցեն միմյանց ջանքերին իրենց տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության և անխափան շահագործման ապահովման հարցերը լուծելու հարցում և ազգային օրենսդրության ու երկկողմ համաձայնագրերի շրջանակներում միմյանց բարենպաստ պայմաններ կապահովեն տարանցիկ երթևեկության համար:

31. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, հավասար և փոխշահավետ հիմունքներով սերտորեն աշխատելով խթանելու միջազգային էներգետիկ համագործակցությունը և ամրապնդելու գլոբալ էներգետիկ անվտանգությունը, մտադիր են խորացնել համագործակցությունը վառելիքաէներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ նավթի և գազի հանքավայրերի հետախուզման և զարգացման ոլորտում, էներգառեսուրսների փոխադրման, ներառյալ արդյունավետ ենթակառուցվածքային նախագծերի ներգրավումը, ինչպես նաև՝ այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության բնագավառներում:

32. Կողմերը կդիտարկեն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները։

33. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կնպաստեն տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը, Ռուսաստանի և Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջև ուղիղ կապի ուղիների կազմակերպմանը, ներառյալ որակյալ ձայնային տրաֆիկ բարձր մակարդակի փոխանակման արդյունավետ պայմանների ստեղծումը:

34. Կողմերը կնպաստեն համագործակցության հաստատմանը, այդ թվում՝ երկու երկրների համապատասխան կառույցների և կազմակերպությունների միջև մասնագիտացված խորհրդակցությունների անցկացման միջոցով, որոնք կվերաբերեն միջազգային տեղեկատվական անվտանգությանը, զանգվածային լրատվությանը, հրապարակային և հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

35. Կողմերը կնպաստեն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում հարաբերությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման, գյուղարտադրանքի արտադրության, վերամշակման և պահպանման առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև բուսասանիտարական չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

36. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխգործակցում են տարբեր միջազգային տնտեսական, ֆինանսական և այլ կազմակերպությունների ու հաստատությունների շրջանակներում՝ միմյանց աջակցելով դրանց մասնակցելու հարցում, կամ, երբ Կողմերից մեկը շահագրգռված է միանալ միջազգային կազմակերպությանը, որի անդամ է մյուս Կողմը։

37. Կողմերը կզարգացնեն համագործակցությունն առողջապահության ոլորտում, բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հարցում, ինչպես նաև կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունները։

38. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր են ամրապնդել միջխորհրդարանական համագործակցությունը։

39. Կողմերը կնպաստեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության մարզերի միջև համագործակցության զարգացմանը՝ արդյունավետ փոխգործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելու, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման համար:

40. Կողմերը մտադիր են ամեն կերպ նպաստել երկու երկրների ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմության պահպանմանը՝ ապահովելով պատմական, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, պահպանումը և զարգացումը, ինչպես նաև Կողմերի տարածքներում ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և մշակութային ինքնության պաշտպանությունը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան ստեղծելով պայմաններ հասարակական-քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում նրանց ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: Այս առումով Կողմերը քայլեր կձեռնարկեն խրախուսելու սփյուռքի կազմակերպությունների գործունեությունը ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը կնպաստի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի ընդլայնմանը:

41. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն խորացնել փոխադարձ կապերը մշակույթի, արվեստի, կրթության, գիտության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով նպաստել հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, կրթական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների, ինովացիոն կենտրոնների, լրատվամիջոցների միջև կապերի հաստատմանը։

42. Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում կաջակցի մյուս Կողմի գործունեությանը՝ ուղղված հումանիտար, գիտական, տեխնիկական, մշակութային և տեղեկատվական կապերի զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական և մշակութային կենտրոնների միջոցով, երկկողմ համաձայնագրերի հիման վրա և ազգային օրենսդրության շրջանակներում:

43. Կողմերը մշակույթիր կրթության  ոլորում կնպաստեն համերգային և հյուրախաղային գործունեության, գրադարանային և թանգարանային գործերին, կինոարվեստի և կթությանը, ինչպես նաև մշակութային և կրթա-լուսավորչական լայնածավալ միջոցառումների անցկացմանը:
Ստորագրված է Մոսկվայում, 2022 թվականի փետրվարի 22-ին, երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Երկու տեքստերն էլ հավասարազոր են։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}