ԵՄ-ն 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար
ԵՄ-ն 500 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային հումանիտար օգնության համար: Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ-ն իր բյուջեից առնվազն 500 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային հումանիտար օգնության համար և ապագայում էլ ավելին կտա։ Մենք նաև Ռումինիայում հումանիտար կենտրոն ենք ստեղծում Ուկրաինայի համար», - հայտնել է նա։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
We will deploy at least €500 million from the EU budget in humanitarian assistance.
— Ursula von der Leyen (@vonderleyen) March 3, 2022
More will come.
We are setting up a humanitarian hub for Ukraine in Romania.
Thank you for directing aid received from all over Europe to border crossing points towards Ukraine. pic.twitter.com/z0Q9RwJ3Cw
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիան մեղմացրել է ներգաղթի քաղաքականությունը ուկրաինացի փախստականների համար
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
- Պենտագոն. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով
- ՄԱԿ. Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
- Բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ. Արարատ Միրզոյան
- ՄԱԿ. Վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է 836 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում