Երևանում ձերբակալե՞լ են ռուսական S7 Airlines-ի օդանավը. Պաշտոնական Երևանը լռում է
Ռուսական S7 Airlines ավիաընկերությունը հայտարարել է ԱՊՀ և Եվրոպա բոլոր թռիչքները չեղարկելու մասին, այն բանից հետո երբ օդանավը ձերբակալել են Երևանում: Այս մասին հայտնում է «Можем объяснить» թելագրամ ալիքը։
Ընկերությունից հայտնել են, որ ստիպված են եղել նման քայլի գնալ սանկցիաների պատճառով:
Նշվում է, որ Երևանում օդանավի ձերբակալությունը օդանավի նկատմամբ պատժամիջոցների շրջանակում է։ Լիզինգային ընկերությունները, որոնք եվրոպական ու ամերիկյան օդանավեր են տրամադրել ռուսական ավիաընկերություններին, հիմա հարկադիր կերպով վերադարձնում են դրանք։
Պաշտոնական մեկնաբանություն ստանալու ակնկալիքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին ուղղված Panorama.am-ի զանգերը մնացին անպատասխան. «Բաժանորդն անհասանելի է»։