ՄԱԿ. Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
Ուկրաինայից վերջին յոթ օրվա ընթացքում հարևան երկրներ են մեկնել 1 միլիոն մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ընդամենը յոթ օրվա ընթացքում մենք ականատես եղանք Ուկրաինայից մեկ միլիոն փախստականների արտագաղթին դեպի հարևան երկրներ»,- գրել է Գրանդին թվիթերի իր էջում։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Ի աջակցություն Ուկրաինայի՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանը արյան դոնորության ակցիա կանցկացնի
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ. Արարատ Միրզոյան
- ՄԱԿ. Վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է 836 հազար մարդ
- Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են գոյացած