Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
«Ինչպես գիտեք, այս տարվա սկզբից պարարտանյութերն կտրուկ գնաճ են արձանագրել՝ 2.3-3 անգամ և այն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին դրել է շատ փխրուն և խոցելի իրավիճակի մեջ»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա տեղեկացրեց, որ գործընկերների հետ քննարկումներից և գյուղացիների հետ խոսելուց հետո որոշել են փոքր՝ մինչև 3 հեկտար մշակող տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի 50 %-ը, բայց ոչ ավել քան 9 հազար դրամը:
Նրա խոսքով՝ խոշոր ֆերմերները, իրենց արտադրության հաշվին կնվազեցնեն պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական արտադրանքի վրա:
«Պետք է օգտվեմ առիթից և կոչ անել բոլոր գյուղացիներին, մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը, քանի որ այս տարի ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր մի կողմից, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունն դառնալու է ավելի ու ավելի հրապուրիչ»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ վերջին երկու տարիներին անընդհատ գնաճային «երկրաշարժեր» են տեղի ունենում, որի առաջին պատճառը կովիդի համաճարակն էր և աշխարհաքաղաքական զարգացումները՝ նաև Ուկրաինայում:
Նկատելով, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով ամեն տարի ջրի հետ կապված պրոբլեմներ ենք ունեցել, նաև ջրային համակարգեն են մաշված՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ ձևավորել են օպերատիվ շտաբ, որը հնարավորինս արձագանքի իրավիճակին, քանի օր կառավարությունում գիտեն, որ խնդիր ունենալու են:
«Հիմա ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք և հիմա արդեն ավելի ակնհայտ է, հարգելի գործընկերներ, որ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, չունի նաև հեռանկար, որովհետև ջրի խնդիր կա»,-հայտարարաեց Փաշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք մի նոր աննախադեպ երևույթ ՄԻՊ ինստիտուտի գոյության համար. Փաշինյան
- Կառավարությունն այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատի Մելիքսեթ Պողոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին