Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել
Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան մի քանի չվերթներ հետաձգվել են։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից։
Մասնավորապես, «Ուրալ» ավիաընկերության՝ ժամը 14։15-ին նախատեսված չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։
«Դիմել ավիաընկերությանը»,-նշված է օդանավակայանի կայքում։
Անորոշ ժամանակով հետաձհվել է նաև «Յամալ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ Այն նախատեսված էր իրականացնել ժամը 19։50-ին։
S7 Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը նույնպես հետաձգվել, այն, այս պահին հրապարակված տեղեկատվության համաձայն, կկայանա 23։50-ին։ Նախատեսված էր իրականացնել ժամը 13։45-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին