Վահագն Խաչատուրյանն ազատվել է նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահի լիրազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն ԽԱՉԱՏՈւՐՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հայտարարագրում։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը ս․թ․ մարտի 3-ին խորհրդարանի կողմից երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ։
Հարակից հրապարակումներ`
- Համոզված եղեք՝ հացի խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները. Վահագն Խաչատուրյան
- «Հրապարակ». Ընդդիմադիրները որոշել են Վահագն Խաչատուրյանի երդմնակալության նիստը նույնպես բոյկոտել
- Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը լինելու է կողմնակալ նախագահ ՔՊ-ականների սրտով, նա ևս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ