Քաղաքական 16:25 16/03/2022 Հայաստան

Արցախում 10 օր է գազ չկա՝ Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Հայելի» մամուլի ակումբում դիտարկեց ՀՀ-ի սահմանին, Արցախում տեղի ունեցած իրադարձությունները և անդրադարձավ անվտանգային հիմնահարցերին:

Այն խաղաղությունը, որի մասին խոսում է այս իշխանությունը՝ իրականում նոր պատերազմի և նոր կապիտուլյացիայի մասին է

«Իրականության մեջ «խաղաղություն» բառը շատ ականջահաճո է և մարդկանց թվացյալ հանգստության կամ կայունության մասին է հիշեցնում, բայց այն խաղաղությունը, որի մասին խոսում է այս իշխանությունը՝ իրականում նոր պատերազմի և նոր կապիտուլյացիայի մասին է, որովհետև հռչակված խաղաղության դարաշրջանից հետո ՀՀ ինքնիշխան տարածքը հետպատերազմյան ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ հարձակման և ագրեսիայի է ենթարկվում: Հարձակման է ենթարկվում այս իշխանությունների հանցավոր անգործության և անվտանգության համակարգում ոչ բավարար միջոցառումների իրականացման պայմաններում:

Վերջին տեղեկատվությունը կապկված է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հետ և ուշագրավ է, որ այդ մասին տեղեկացնում են ոչ թե իշխանությունները, պետական  համապատասխան մարմինները, այլ դրա մասին քարտեզներով և փաստական տվյալներով նախ ահազանգեր հնչեցրեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ էդգար Էլբակյանը, Ալվինա Աղաբաբյանը, այսօր էլ այդ մասին խոսել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, որը, ըստ էության, հաստատել է, որ իրականության մեջ ադրբեջանական զորքերը 800 մետրից 1 կմ հատվածով ներխուժում են ապահովել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, որը լուրջ խոչընդոտ է առաջացրել նաև այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնակավայրի բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ: Ես դեռ չեմ խոսում անվտանգային իրավիճակի և սպառնալիքների մասին: Այսօր մենք, ցավալիորեն խոսում ենք մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ապրելու, կյանքի էլեմենտար պայմանների մասին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները հայտարարել են խաղաղության դարաշրջանի բացման մասին:

Ներքին Հանդի հետ կապված երկու հանգամանք կա՝ ինչու չի ապահովվել անվտանգային համակարգը՝ անկախ նրանից, թե որ զորքերն այն կապահովեին, որը կկանխեր ադրբեջանցիների ներխուժումը ՀՀ տարածք, և ո՞վ է պատասխանատու դեռևս 2021 թվականին նույնանման զավթողական ներթափանցումների համար, որովհետև մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվությու չի կրել: 2021 թ. նոյեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո միայն մի քանի ցածր պաշտոնի զինվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, իսկ այն պատասխանատվության խնդիրը չի լուծում, որովհետև այստեղ, ոչ թե կոնկրետ մարտական դիրքում ծառայություն իրականացնողների խնդիրն է, այլ ռազմաքաղաքական  ղեկավարության՝ վերին էշելոններում կանգնածների քաղաքական, ռազմական և բարոյական պատասխանատվության հարցն է»,-հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:

Նրանց իրական նպատակը Սյունիքի ճեղքումն է և ուղիղ կապի ապահովումը Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև

Անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ-ում տեղի ունեցող գործընթացներին՝ Աբրահամյանն ասաց. «Այս իրականության մեջ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ, պետք  է հասկանա ճիշտ հակառակը: Այս իրավիճակում մենք ցավալիորեն ընկած ենք այն ողբերգական իրադարձությունների մեջ, որոնք 2018 թվականին այս ուժի իշխանության գալուց հետո կախված է մեր ժողովրդի գլխին:

Այն մարդիկ, ովքեր քողարկում են ճշմարտությունը, մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ ոտնձգությունները, իրականում նրանք այդ ամենի համար պատասխանատվություն են կրում: Մենք փետրվար ամսից խոսում ենք այն մասին որ ՀՀ ԶՈւ ԳՇ-ում ճգնաժամ է ստեղծված: Արդեն մեկ ամիսը լրանում է, որ ՀՀ ԳՇ-ն պետ չունի: Ովքեր ասում են, թե պաշտոնակատար կա՝ թող գնան այդ հեքիաթներն իրենց տներում պատմեն, որովհետև մարդիկ, ովքեր տիրապետում են ռազմական գործին, գիտեն, թե ինչ է նշանակում տվյալ պաշտոնում պաշտոնակատարը և՝ ԳՇ պետ: Միաժամանակ ԳՇ-ում խոշոր փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում՝ նաև կադրային, ինչը նման լարվածությունների պայմաններում անթուլատրելի է, որովհետև ԶՈւ ԳՇ-ն պետք է ժամացույցի ճշտությամբ աշխատող համակարգ լինի: Այս իրավիճակում նման հրատապ կարգով արագ փոփոխությունները, որևէ ձևով չեն կարող նպաստել մեր անվտանգության ապահովմանը: Այսօր Սյունիքում ևս մեկ խոցելիություն ապահովելով՝ ՀՀ իշխանությունները շատ ավելի են մոտեցնում թուրք-ադրբեջանական այն հավակնություններն ու մտադրությունները, որի մասին հայտարարվել է: Այստեղ խոսքը չի գնում միայն միջանցքի մասին, այն, միգուցե, կարճաժամկետ կտրվածքով է Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը: Նրանց իրական նպատակը Սյունիքի ճեղքումն է և ուղիղ կապի ապահովումը Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև:Այդ պայմաններում ՀՀ իշխանությունները ոչ միայն լուռ են այլ զբաղված են իրենց թիմակիցներին պաշտոններ բաժանելով, արտոնություններ տալով, որովհետև այդ մարդկանց համար այս կյանքում կարևորը փողն է, արտոնությունը, պաշտոնը և նրանցից որևէ սպասելիք այսօր էլ չկա»:

Արցախում 10 օր է գազամատակարարում չկա և այս պայմաններում Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում

«Հասարակությունը պետք է իրականությունը տեսնի այնպես, ինչպես կա: Այն սուտը, մանիպուլյացին և այն տոտալ սուտը որը բերվում՝ հրամցվում է մեր հասարակությանը ողբերգությունը դրա մեջ է: Հայաստաում կան մարդիկ, որոնք ոչ պատկերացնում են մեր իրական կորուստները, որոնք պատերազմից հետո ունեցել ենք Արցախում, ոչ պատկերացնում են իրական հետևանքները, որը մենք ունեցել ենք ՀՀ-ում, ոչ էլ ամբողջական պատկերացում են կազմում այն ամենից, ինչի մասին այսօր խոսում ենք: Իշխանությունն օգտագործելով մեդիատարածքում իր հսկայական հնարավորությունները՝ օրակարգային փոփոխությունները և իրականությունը  խեղաթյուրված ձևով հրամցնում են հանրության այն հատվածին, որը դեռևս հավատում է, կամ մանիպուլյացիաների ազդեցության տակ է: Նույն վիճակում են նաև Արցախի հայրենակիցները, որոնք արդեն 10 օր առանց գազամատակարարման են մնացել: Արցախում առաջացել են ենթակառուցվածքային խնդիրենր, հիվանդանոցները մանկապարտեզները, ծննդատները մնացել են առանց գազի: Այս պայմաններում Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում, ինչ-որ պաշտոնական արարողություներ են արվում: Ճենք կարող մենք թքած ունենանք Արցախում մեր հայրենակիցների վրա: Այսօր այդ հարվածները արցախցիների, սյունեցիենրի նկատմամաբ է, վաղը լինելու է գյումրեցիների, տավուշցիների, բոլորիս նկատմամբ»,-Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}