Իրավունք 14:25 17/03/2022 Հայաստան

Վիրավորանքը քրեականացնող կետի պրակտիկայի մասով խնդիրներ կան, Քրիստինե Գրիգորյան

Կառավարության նիստից հետո ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Ես հարգանքով եմ վերաբերում իմ կոլեգայի՝ պարոն Թաթոյանի հանրային գործունեությանը

Արձագանքելով Ներքին Հանդ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի գործողությունների և այդ հարցում Արման Թաթոյանի հետևողական աշխատանքի վերաբերյալ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Քրիստիննե Գրիգորյանն ասաց.

«Ներքին Հանդի հետ կապված մամուլի և սոցիալական ցանցերում կատարված հրապարակումներին ծանոթ եմ: Այս պահին էլ մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է՝ տեղում ուսումնասիրություն կատարելու համար: Արագ արձագանքման խմբի առաջ դրված է խնդիր՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների, անվտանգության հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, դրանք կարձանագրենք:

Այս ընթացքում կապի մեջ ենք եղել պաշտապանության գերատեսչության, տեղական ինքնակառավարման մարմինների իմ կոլեգաների հետ: Մեր հետևությունները կհրապարակայնացնենք և ըստ այդմ առաջարկությունները կներկայացնենք:

Սյունիք այց պլանավորում եմ, բայց եթե նման դեպքեր լինում են՝ մեր արագ արձագանքման խմբերը մեկնում են: Ապրիլին եմ պլանավորում այցելել Սյունիք, իսկ այս ընթացում մենք այցի բովանդակության և թիրախավորման ուղղությամբ ենք ուսումնասիրություն կատարում, տեղեկատվություն եմ հավաքում բազային ստորաբաժանումից և ըստ այդ տեղեկության, բնականաբար այց լինելու է  և արդյունքներով կիսվելու եմ:

Ես հարգանքով եմ վերաբերում իմ կոլեգայի՝ պարոն Թաթոյանի հանրային գործունեությանը:

Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց նաև Արցախ կատարած իր այցի արդյունքների վերաբերյալ հարցին:

«Այցի ժամանակ ես հանդիպել եմ Արցախի նախագահի, պետական նախագահի, իմ կոլեգա՝ պարոն Ստեփանյանի, ԱՀ գլխավոր դատախազի, ԱՀ ԱԺ ղեկավարների և խմբակցություների նախագահների հետ: Ստացած ուղերձները շատ կարևոր էին ինձ համար և տեղում խնդիրներին ծանոթանալու, Արցախի պաշտոնական դիրքորոշումները լսելու առիթ էին: Այցի ընթացքում առիթ եմ ունեցել լինել Խարմորթ գյուղում, շփվելու բնակիչների հետ և պետք է ասեմ, որ այցից դեռևս երկու շաբաթ առաջ սկսվել էր բարձրախոսերով հոգեբանական ճնշումներ գործադրելու  գործընթացը և շատ խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ: Նկատի ունեմ բնակչության հոգեբանական վիճակը:

Այցից հետո, ցավալիորեն, ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ՝ ինտենսիվ կրակոցներ՝ նաև մեծ տրամաչափի զենքերով, նաև գազի անջատման և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Անտանելի հումանիտար իրավիճակներ:

Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել տեղահանված բնակիչների ժամանակավոր կացարաններում բնակվողների հետ: Նման կացարաններից մեկում առիթ եմ ունեցել տեսնել, թե ինչպիսի պայմաններում են մարդիկ ապրում: Եթե հոգեբանական վիճակը կարելի է գնահատել, որ մարդիկ ամեն ինչ գիտակցում են, այն իրենց հողն է, վերադարձել են իրենց հող, բայց մյուս կողմից կան կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ բնակարանաշինության: Ուրախալի է որ ԱՀ իշխանությունների կողմից մեծ բնակարանաշինության ծրագիր է իրականացվում, կարծեմ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Կային նաև զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրներ: Այցի արդյունքում հետևություններս այն են, որ Ադրբեջանակն կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակական է, այս ընթացքում ցուրտ պայմաններում գազի անջատումը և տևական ժամանակ վերականգնողական աշխատանքներ թույլ չտալը ևս մեկ  ապացույցներ էին, որ սա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է՝ նպատակը պարզ է՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում»:

Մեղմ ասած՝ ադրբեջանական կողմից անկեղծ չեն

Պատասխանելով հարցին, թե այդ պայմաններում ինչպես է պատկերացնում կողմերի միջև խաղաղության հաստատման գործընթացը՝ ՄԻՊ-ը պատասխանեց. «Մարդու իրավունքի պաշտպանի տեսանկյունից որևէ պաշտպան չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, սա բոլորիս կոնսենսուսն է: Բայց որպես պաշտպան իմ մտահոգությունն այն է, որ խաղաղության խոսակցությունները,  դրա կամարտահայտումները պետք է ապահովագրված լինեն նաև այլ գործողություններով: Այս պահին պետք է արձանագրեք, որ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար վիճակի լարվածությունը ցույց են տալիոս, որ խաղաղության խոսակցությունների համար ուղղակի միջավայր չկա, գործողություններ չկան և դրանք, մեղմ ասած՝ ադրբեջանական կողմից անկեղծ չեն»:

Վիրավորանքը քրեականացնող կետի պրակտիկայի մասով խնդիրներ կան

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ժամանակին Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ-ում պաշտպանել է Քրեական օրենսգրթի 137 կետով վիրավորանքը քրեականացնող կառավարության օրինագիծը և հարցրեց, թե արդյոք պատրաստվում է ՍԴ-ից հետ վերցնել այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկող Արման Թաթոյանի դիմումը:

«Այն եղել է կառավարության դիրքորոշումը, որը ես ներկայացրել եմ ԱԺ-ում: Ես ընտրվելիս և դրանից հետո բազմիցս ասել եմ, որ իմ նախորդի որևէ դիմում, որը ներկայացվել է ՍԴ, հետ չեմ վերցնելու: Նախագծի կարգավորումների և պրակտիկայի հետ կապված դիտարկումները ցույց են տալիս. որ ունենք ոչ միանշանակ ընկալում և գործածության հետ կապված խնդիրներ և ՍԴ ներկայացված դիմումն լավ առիթ է, որ անդրադառնան հարցին և քաղաքականության մշակողների կողմից կատարեն հետևություններ և ես էլ իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու: Հոդվածի հետ կապված մի քանի դեպքերով մենք ուղղակիորեն մոնիթորինգ ենք կատարում, եղել են դեպքեր, որ մեր խմբերն արձագանքել են և գնացել ոստիկանության բաժանմունքներ: Այս առումով որոշակի գործընթացներ կան»,-հայտարարեց ՄԻՊ-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}