
Այսօր առավոտյան հայկական հատուկ նշանակության ստորաբաժանումները հետ էին վերցրել Քարագլուխը. Արմեն Գրիգորյան
«Մի զուգահեռ կարող եմ տանեմ՝ Նիկոլը գնաց Արցախ, ասաց՝ Արցախը Հայատան է և վերջ, դրանից հետո սկսվեց պատերազմ և վերջերս էլ ասաց՝ Արցախում Էթնիկ զտումներ են, այդտեղ էլ սկսվեց ագրեսիա»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ՝ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ կասկած կա, որ Ալիևն ու Նիկոլը կրկին սեպարատ խաղացել են Արցախի դեմ:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի ՊՆ-ն և իշխանությունը ձև են անում, որ Արցախը գտնվում է շատ հեռու՝ Ինդոնեզիայի կղզիներից ինչ-որ մեկում և այն իրենց բացարձակապես չի վերաբերում:
«Մի ծպտուն, ձայն չելավ, երեկ ամբողջ օրը քեֆ ուրախության մեջ էին, շան տղեքը, մեկը գործարան էր բացում, մյուսը՝ կնունք-ծնունդ նշում»,- հատնեց պրոդյուսերը և անդրադառնալով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանի՝ ՌԴ-ին ուղղված հայտարարությանը, ասաց. «Գողական լեզվով մի լավ բառ կա «կանցավիկ», էս Աղաջանյանը կանցավիկ է, քանի որ գիտի, որ իր վերջը բոլոր դեպքերում լավ չի լինի: Մարդ, որ նման ստորություն է արել՝ հերոս Աբաջյանի կեղծ պապիկին է բերել, ինչը ստորության գագաթանակետ է: Այդ արարքին չեմ կարող բացատրություն տալ, բացի նրանից, որ այդ մարդու հոգու, սրտի փոխարեն սև անդունդ է, ինքը չունի ստորության, տականքության, դավաճանութան սահման, նա տիեզերական այն հասկացության՝ սև անցքի նման մարդ է ու այսօր նա ՀՀ ԱԺ-ում հանձնաժողով է ղեկավարում և Ռուսաստանից պարզաբանում պահանջում, իմ համար դա վերջն է»:
Ներկայացնելով Արցախի վերջին զարգացումները՝ Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանցիները գազն անջատելուց հետո հետևանքներ չեն տեսել, այդ պատճառով էլ գրավել են Փառուխ գյուղը, այնուհետև շարժվել Քարագլուխ բարձունքը, որը երեկոյան արդեն գրավել էին:
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան հայկական հատուկ նշանակության ստորաբաժանումները հետ էին վերցրել Քարագլուխը և մաքրումներ էին իրականացրել, որից հետո ժամը 11-30-ին ադրբեջանցիները կրկին փորձել են հակահարձակման անցել:
Ըստ Գրիգորյանի ունեցած տեղեկության՝ Պաշտպանության բանակը հրաման է ստացել հետ վերցնել Փառուխ գյուղը և դիրքերը:
«Այս բախումը շատ կարևոր է քան նախորդ տարվա նոյեմբերի 16-ի և հունվարի 11-ի բախումները: Ալիևը խաղացողի հոգեբանություն ունի, և նման մարդիկ անընդհատ խաղադրույքներ են բարձրացնում: Ալիևը, օգտվելով Ուկրաինայի իրավիճակից, գազը պայթեցրեց, այնուհետև փական դրեց և գրավեց Փառուխը, դրանով պոկեր խաղի նման, ցույց է տալիս, թե իբր ձեռքում ուժեղ խաղաքարտ կա, իսկ Հայաստանի ձեռքի ուժեղ խաղաքարտը Ռուսաստանն է և Հայստանը պետք է այն բարձրացնի, որից հետո Ալիևն էլ նոր խաղաքարտ չի բարձրացնի»,-ասաց բանախոսը:
Պրոդյուսերի խոսքով՝ Հայաստանի խաղաքարտը պետ է լինի այն, որ ուժեղ հակահարված տան շփման գիծը հատած ադրեբջանցիներին:
Այն, որ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Գրիգորյանը օրինաչափ համարեց, քաի որ Հայաստանը գրաված իշխանությունը թշնամու օրակարգն է սպասարկում:
«Հայաստանն այսօր գրաված է Թուրքիայի կողմից և այն արվել է 2018 թվականից, իսկ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում թշնամու դիկտատուրա է: Հայաստանում ադրբեջանական դիկտատուրա է, մենք գտնվում ենք օկուպացված երկրում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը
- Սպուտնիկ Արմենիա․ Ռուս խաղաղապահները քանդում են Փառուխի դիրքեր տանող ուղիները
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
Լրահոս
Տեսանյութեր



