04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում ապրիլի 3-ին կատարվել է 2048 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 18 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8617 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 295 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.04.2022. Կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
- 01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 31.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
- 29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 28.03.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել