Twitter-ի բաժնետոմսերը Մասկի բացահայտումից հետո թանկացել են ավելի քան 25%-ով
Ամերիկյան Twitter ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 25 տոկոսով՝ կապված այն տեղեկատվության հետ, որ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը միկրոբլոգային ծառայության արժեթղթերի մի մասի սեփականատերն է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Financial News-ը։
Ձեռնարկատերը, ինչպես պարզվել է, Twitter ծառայության 9,2 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։
Բաժնետոմսերը սկսել են թանկանալ Նյու Յորքի նախնական առուվաճառքի ժամանակ այն բանից հետո, երբ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի Մասկը ձեռք է բերել բաժնետոմսերի մի մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները