Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով. Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Արցախից բռնատեղահանված և մայր Հայաստանում ժամանակավոր ապաստանած իմ սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում երբեմնի հպարտ, իսկ այսօր հոգսերով ծանրաբեռնված, բայց ոչ խեղճացած Ստեփանակերտից... Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին ժամը 18.30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում...
Հիշե'ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով... Հրամայական, որից կախված է Արցախի լինելիությունն ու մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան...»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. հանրահավաք ապրիլի 5-ին
- Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան