Առողջություն 18:23 11/04/2022 Հայաստան

Անհարմար հարցեր ալերգոլոգին

Ալերգիաները ամենաանհարմար հիվանդություններն են.անհարմար պահի հայտնվում են, անհարմար վիճակների մեջ դնում ու առաջացնում բազում անհարմար հարցեր։ Հենց այդ անհարմար հարցերն էլ ուղղել ենք ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանին։

-Ինչո՞ւ դիմել ալեգոլոգի, եթե կա  Սուպրաստին։
-Որովհետև սուպրաստինից բացի կա Դիմեդրոլ, Նիքսար, Դենք-էյր, ... և վերջապես Դեքսամեթազոն ու Դիպրոսպան)) բայց պիտի խոստովանեմ, որ երբեմն նման հարց իմ մոտ էլ է առաջանում, հաշվի առնելով մեր դաշտի սահմանափակությունը ՀՀ-ում, ինչը բերում է մասնագիտության դեգրադացիայի: Սակայն, վերջին տարիներին կոլեգաների ու սփյուռքի մեր հայրենակիցների շնորհիվ դաշտը զարգանում է, հետազոտման նոր մեթոդներ են ներդրվում, որոնց շնորհիվ կյանքի որակը կարող է էապես լավանալ և սուպրաստինից հեռու գնալ:
Հատուկ ուզում եմ նշել (ոնց որ ծխախոտի տուփերի վրա), որ ալերգիաները դա ոչ միայն փռշտոցն ու քորն է, այլև կյանքին վտանգ սպառնացող էնպիսի վիճակները, որոնք պահանջում են միմիայն ալերգոլոգի միջամտություն:

-Եթե ընդհանուր առմամբ գիտես, որ ալերգիկ ես, բայց կոնկետ այս պահին չունես նման ռեակցիաներ, կարի՞ք կա պրոֆիլակտիկ այցելել ալերգոլոգի՝ կանխելու համար։
-Երբեմն կարող է կարիք լինել այցելության: Օրինակ, ինչ-որ բժշկական միջամտությունից առաջ` պարզելու կամ հավաստիանալու օգտագործվող դեղերի անվտանգության մեջ: Սակայն, պետք է հիշել, որ ալերգոլոգիայի համար մեկ օրենքը ալերգենից, նույն ինքը պատճառից, հեռու մնալն է: Երբեմն ուղղակի ավելի հեշտ է ուշադիր լինել և խուսափել բարդություններից, քան հետո երկար բուժվել կամ ուղղակի ենթարկվել կյանքին սպառնացող ռիսկերի:

-Ո՞ւմ են անվանում ալերգիկ, ինչ հատկանիշների առկայության դեպքում։ Ինչ է ալերգիան։ Ինչո՞ւ է առաջանում։ Ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում։
-Ալերգիկ կարելի է անվանել այն պացիենտներին, ովքեր ունեն ալերգոլոգի կողմից ախտորոշված որևէ ալերգիա: Թվում է մանկական պարզունակ միտք, բայց փորձը ցույց է տալիս, որ քիչ չեն մարդիկ ովքեր իրենց համարում են ալերգիկ՝ առանց մասնագետի կողմից զննված լինելու ու հետո երկար տառապում էն հանգամանքից, որ բոլոր բժիշկները զգուշանում են իրենցից, ուղարկում տարբեր բարդ ու ծախսատար հետազոտությունների կամ ուղղակի հրաժարվում են բուժօգնությունից: Հետևաբար նախ պետք է հասկանալ ինչ է ալերգիան. դասագիրքը հուշում է, որ ալերգիան իմունոգլոբուլին E միջնորդված հիվանդությունների խումբ է: Եվ ոչ մի դեպքում՝ ցանկացած փռշտոց, ֆսֆսոց, քոր, հազ կամ խեղդվելու զգացողություն: Վերջին կետը բարդ է նաև բժիշկների համար, քանի որ հաճախ են նման որևէ դրսևորմամբ պացիենտի ուղեգրում ալերգոլոգի մոտ: Հատուկ ուզում եմ նշել, որ այս դեպքերում բավական մեծ թվով պացիենտներ իրենց բուժումը գտնում են հոգեբուժիի կաբինետում, քանի որ ուղղակի դեպրեսիայի, տագնապայնության և կամ այլ հիվանդության դրսևորում է լինում: Բացի այս խումբը ալերգոլոգը զբաղվում է նաև մաշկային որոշ խրոնիկ բորբոքումներով, որոնց հիմքում ընկած են ալերգիային նմանվող մեխանիզմներ, բայց դրանք «դասական ալերգիաներ» չեն, օրինակ` ատոպիկ դերմատիտը, խրոնիկ եղնջացանը (օ զարմանք, ով կպատկերացներ, որ մաշկի «դուրս տալը» ալերգիա չէ, չնայած բուժվում է ալերգոլոգի մոտ, հակաալերգիկ դեղերով): Եվ ինչու՞մն է պացիենտի համար հիմանական տարբերությունը: Եթե ամեն ինչ նույնն է ինչ ալերգիայի դեպքում, ինչո՞ւ այս պացիենտները չեն համարվում ալերգիկներ: Որեվհետև ալերգիկ բառը որոշակի ստիգմաներ է պարունակում` արդեն նշված խնդիրները այլ մասնագետների մոտ այցելելուց, ինչպես նաև ալերգենի, պատճառի փնտրտուքը, սահմանափակ սննդակարգը, տարբեր ժողովրդական միջոցների կիրառումը և որպես կանոն հիասթափությունը: Այնինչ, այդ ամբողջ ընթացքում պացիենտը և որոշ բժիշկներ փորձում էին բուժել մի խնդիր, որը ալերգիա չէ, շատ հաճախ չունի որևէ արտաքին պատճառ, պետք չեն տասնյակ 1000-ավոր դրամներ արժեցող հետազոտություններն ու վնասակար բուժումները: Ընդամենը պետք է համակերպվել մտքի հետ, որ ալերգիա չունես, այլ խնդիր է ու ծանոթանալ այդ խնդրին:

Ցավոք Հայաստանում առկա է ալերգիայի գրեթե բոլոր տեսակները, երևի թե բացառություն են կազմում էկզոտիկ ալերգենները, քանի որ ուղղակի չկան մեր շրջապատում (տարբեր բույսեր, կենդանիներ, մասնագիտական նյութեր, և այլն):

-Եթե ի ծնե չես ունեցել ալերգիաներ, ամբողջ կյանքում էլ չես ունենա՞։
Ցավոք, ոչ: Ինչպես վիճակագրությունն է վկայում ալերգիկների քանակն ավելանում է ժամանակի ընթացքում և դա կորելացվում է արևմտյան ապրելակերպի հետ` կտրված բնությունից, շրջակա ախտոտումը, սնունդը և այլն: Հստակ գեներ չկան, որոնք պայմանավորում են այս խնդիրները, սակայն որոշակի ժառանգականությունն էլ է հստակ: Այսինքն՝ ալերգիկ ծնողներից ավելի մեծ հավանականությամբ կծնվեն ալերգիկ երեխաներ:

-Եթե կոնկրետ մի նյութից, առարկայից, մթերքից  երբեք չես ունեցել ալերգիա, ինչ է տեղի ունենում, որ հանկարծ ունենում ես ալերգիկ ռեակցիներ դրանց հանդեպ։
-Նման դեպքերը շատ հազվադեպ են հանդիպում, տեղի ունեցողը կոչվում է սենսիբիլիզացիա` գերզգայնության ձեռքբերում: Մինչև վերջերս սա համարվում էր օրենք, որ եթե չունես ալերգիա, ապա չես կարող ձեռքբերել, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ գոնե մեկ դեպքում կարող է խախտվել այս օրենքը, երբ օրինակ սննդի մաս հանդիսացող սպիտակուցը օրգանիզմում հանդիպում է ոչ թե մարսողական ուղղու միջոցով (մշակված, մարսված), այլ խայթոցի միջոցով: Սակայն ճնշող դեպքերում եթե չունես` ուրեմն չունես: Ինչպես նաև օրենք է, որ քանակը կարևոր չէ ալերգիայի համար: Այսինքն չի կարող մեկ ելակը տանելի լինել, բայց մի ափսե ուտելուց նոր ալերգիկ խնդիր ունենալ:

-Ինչպե՞ս զսպել քորելու ցանկությունը, կամ փռշտալու, կամ դրանց զսպումը գուցե ավելի վատ անդրադառնա։
-Եթե դրանց պատճառը ալերգիան է, ապա իմաստ չունի զսպել, բայց կարելի է դեղերով ճնշել: Ալերգիայի դեպքում փռշտոցը առանձնակի պաշտպանիչ դեր չունի, հետևաբար ոչ զսպելը, ոչ էլ փռշտալը վնասակար չեն կարող լինել, միայն անհարմարություն: Իսկ քորը մի փոքր ուրիշ է, ցավոք երբեմն կարող են մինչև վերքերի աստիճան քորել մաշկը: Այն դառնում է լուրջ քնի խանգարման պատճառ: Հետևաբար պետք է պայքարել դրա դեմ դեղերով, կամ որոշ անվնաս մեթոդներով (օրինակ թրջոցները երբեմն օգնում են):

-Կատվի հանդեպ ալերգիան կանհետանա՞, եթե նրան սափրել ամբողջովին:
-Շատ լավ հարց)) Ոչ, քանի որ կատվի հիմանական ալերգենները, իսկ դրան 10 ավել են իր սեկրետներն են` մաշկի ու այլ գեղձերի արտադրած նյութերը, որոնք կուտակվում են մազի վրա, ինչպես նաև մաշկի թեփը: Հետևավար չի կարող լինել հիպոալերգեն կատու (կամ շուն): Այդպես են կոչում սովորբար կարճամազ կենդանիներին, որոնց նույնիսկ սափրելը չի դարձնի հիպոալերգեն:

-Կարելի ՞է կամաց-կամաց սովորեցնել հաղթահարել ալերգիան կոնկրետ մթերքների հանդեպ. oրինակ` կիտրոն, նարինջ, մազի ներկ։
-Որոշակիորեն այո: Հիմա հստակ աշխատանքներ կան գետնանուշի մասով, բայց դա գիտական աշխատանք է, որը կդառնա բուժական մեթոդ, այլ ոչ թե կամքի զարգացման կամ ինքնաբուժման տարբերակ: Քանի որ իրական ալերգիաները կարող են կյանքին սպառնացող վտանգ դառնալ, ապա չի կարելի նման փորձեր անել: Սակայն, եթե այնուամենայնիվ զբաղվում են ու որոշակի հաջողություններ կան, ապա ի սկզբանե պետք է վերանայել ալերգիա ախտորոշումը:

-Հղիության ընթացքը կարող է ազդել երեխայի ալերգիկ լինել-չինելու վրա։
-Ոչ: Ինչպես քննարկեցինք, դա որոշ չափով պայմանավորված է գեներով, սակայն վարակիչ չէ: Չի կարող փոխանցվել պլացենտայով:

-Որ թեստերն են ավելի ճշգրիտ ալերգիաների ախտորոշման։
-Ալերգոլոգի ընտրած)) Ցանկացած լաբարատոր հետազոտություն ճիշտ կլինի, որ ընտրված լինի բժշկի կողմից և մեկնաբանվի մասնագետի կողմից: Որպես լաբորատոր ախտորոշման մեթոդ ոսկե ստանդարտ են համարվում ImmunoCAP հայնտի լաբորատոր համակարգը, ինչը վերջին տարիներին հասանելի է Հայաստանում: Որի համար շնորհակալություն սփյուռքի մեր բարերարին: Սա որոշակիորեն հստակ մեթոդ է, որը շատ կարևոր է դառնում հատկապես փորձաքննությունների (զորակոչ, դատաբժշկական դեպքեր, և այլն) և արդի բուժական մեթոդների ընտրության հարցում:

-Կարելի՞ է մեռնել ալերգիայից։
-Այո, ցավոք ոչ միայն կարելի է, այլ ՀՀ-ում պարբերաբար արձանագրվում է նման դեպքեր: Հիմանկան պատճառը դեղերից գերզգայնության դեպքերն են (հիմա դեղորայքային ալերգիան էսպես են կոչում) և թաղանթաթևավորների խայթոցները` մեղու, կրետ, ...:

-Ի՞նչ անել, եթե բաց դաշտում ես ու մարդու մոտ ալերգիկ ռեակցիա է, ընդհուպ ՝ ուշաթափություն։
-Անհամապաղ կանչել շտապ օգնություն ու դրան զուգահեռ պառկեցնել տուժածին, փորձել հեռացնել պատճառը, օրինակ մեղվի խայթը: Եվ ցավոք գործնականում ոչ մի այլ բան, քանի որ նման դեպքերում միակ կյանքը փրկող միջոցը ադրենալինն է, որը  անհասանելի է դեռ մեր պացիենտներին (ինկատի ունեմ ինքնաներարկիչները): Ինչպես նաև ոչ մասնագետի կողմից դրանց կիրառումը կարող է առաջացնել իրավական հետևանքներ, նախ պետք է համոզվել, որ խնդիրը ալերգիան է, այլ ոչ թե օրինակ սրտամկանի ինֆարկտը:

-Որ ալերգիան է ավելի վտանգավոր, ինչպես խուսափել դրան գրգռելուց։
-Ցանկացած ալերգիա կարող է վտանգավոր դառնալ, եթե չխուսափենք պատճառի հետ կոնտակտից` նույնիսկ սեզոնային ալերգիան կարող է կյանքին սպասռնալ, եթե անզգուշությամբ մեծ քանակի, ուղղակի կոնտակտի լինի ծաղկափոշու հետ` օրինակ դաշտում  վազելուց, խաղալուց, և այլն:

-Ինչն այն չի կիվիի հետ,որ նման ռեակցիա է առաջացնում, կամ բարդու բամբակի։
-Սկսենք բարդուց. բարդու բամբակը դա ծառի սերմերն են, ծածկված ցելյուլոզային մազիկներով, որպեսզի հետշ տարածվում ու դեռ չկա մեկ անձ, որ ունենա ալերգիա այդ թելիկներից: Ուղղակի մեր աչքը տեսնում է այդ սերմերը, իսկ ուղեղը սխալմամբ ենթադրում, որ էտ պահին եկած խնդրի պատճառը բամբակն էր: Այնինչ, ճիշտ նույն սեզոնին ծաղկում են հացահատիկային բույսերը և ակտիվ տարածում իրենց անտեսանելի ծաղկափոշին, որը համար մեկ խնդիրը կարելի է համարել, ըստ տարածվածության: Այսինքն՝ բարդու բամբակից ալերգիա չունենք, եթե գանգատները այդ սեզոնին են սրվում ուրեմն խնդիրը հացազգի մոլախոտերի ծաղկափոշին է: Իսկ կիվին, կաթի կամ ցորենի նման ալերգիկ է, քանի որ ունի սպիտակուցներ, որոնք ալերգիկների իմուն համակարգի համար նունն են, ինչ ցլի համար կարմիր կտորը: Ինչու է այդպես` ոչ մեկ դեռ չգիտի: Բայց կիվին առանձնահատուկ վտանգավորություն չունի:

-Ո՞ր ալերգիայի դեպքում են հոսպիտալացնում։
-
Ծանր: Ընդհանրապես ալերգոլոգիան համարվում է ամբուլատոր մասնագիտուոյթւն, սակայն սրացումները երբեմն կարիք են ունենում հոսպիտալացման, երբ առկա է կյանքին վտանգ սպառնացող վիճակներ: Սովորաբար նման դեպքերում հոսպիտալացվում են կամ վերակենդանացման բաժանմունքներում: Բացառություն կարող է լինել մանկաբուժական պրակտիկան, երբ ուղղակի բժշկի հսկողություն է պետք, քանի որ դեպքը կարող է դրամատիկ ձևով վատանալ, ինչպես նաև լինել տարբերակիչ ախտորոշման փուլում:

-Ո՞ր ալերգիայի դեպքում չեն տանում բանակ։
-Սննդային, դեղորայքաին, միջատների խայթոցից: Ինչպես նաև խրոնիկ որոշ հարալերգիկ խնդիրների սուր ձևերի դեպքում: Դրանք կարգավորվում են օրենքով և կարող են փոփոխվել ԱԺ որոշմամաբ: Պետք է հատուկ նշեմ, որ վերջին տարիներին այս ոլորտ էապես բարելավվել է, ինչից գոհ են և իրական պացիենտները, և բանակը:

-Արդյո՞ք այն կարելի է բուժել։ Ինչպե՞ս ազատվել դրանից։
-Քանի որ խոսքը հիվանդության խմբի մասին է, ապա ամեն դեպք պետք է քննարկել բժշկի հետ:

-Ինչպե՞ս ապրել դրա հետ։
-Նույնը պետք է ասեմ էս դեպքում: Միակ ունիվերսալ բանը որ կարող եմ ասել` հստակ իմանալ խնդրի անունը և հնարավորինս տեղեկանալ դրա մասին: Փառք աստծու, հիմա առկա են բազմաթիվ որակյալ պացիենտական ռեսուրսներ, որտեղ կարելի է բժշկական մակարդի տեղեկանալ խնդիր բնույթ, հեռանկարի և բուժումների հետ: Ինչը անպայման կօգնի ապրել դրա հետ, երբ դա անխուսափելի է:

-Որ սնունդն է ցուցված ալերգիկներին, որն է հակացուցված։
-Բոլոր այն սնունդատեսակները, որոնք արգելված չեն ալերգոլոգի կողմից: Չկա ինչ-որ ցանկ, որը կարելի է արգելել առանց բավարար փաստեր ունենալու: Պացիենտը պետք է սննվի առողջ, անսահմանափակ սննդակարգով, քանի ալերգոլոգը հիմնավորված չի հանել որևէ սննդատեսակ, որը ունի պատճառահետևանքային կապ առկա ալերգիայի հետ: Ոչ մի իմպերատիվ սահմանափակում:

-Ճի՞շտ է, որ վեգանների մեջ ալերգիկներն ավելի քիչ են, քան մսակերների։
-Չեմ լսել, բայց ենթադրելով, որ ուղղակի ավելի քիչ սննդատեսակներ են սպառում, ապա գոնե մսի ալերգիայից գանգատվելու դեպքեր չեն լինի:

-Ի՞նչ վախենալու, տարօրինակ ինքնաբուժության դեպք է հանդիպել պրակտիկայում։
Երկարատև միապաղաղ սննդակարգ, որը բերել էր սնուցման ավելի լուրջ խանգարման, քան բուն խնդիրը կարող էր առաջացնել:

-Գարուն է, ծառերի փոշոտում, ծաղկում, ինչ խորհուրդ կտաք ալերգիկներին կյանքի որակի բարելավման համար։ Ով է մեղավոր գարնանային ալերգիաների մեջ, ինչպես խուսափել դրանից։
-Անպայման լինել ախտորոշված: Իմանալ ալերգիայի պատճառը, եթե այն առկա է, հնարավորինս փորձել հեռու մնալ: Եվ նորից պացիենտական ռեսուրսներից ծանոթանալ հիվանդության հետ, բուժման մեթոդներին ծանոթանալ, բժշկի հետ քննարկել ամենաանվտանգ տարբերակները:

-Կա՞ն մթերքներ, որոնց կիրառումը կամրապնդի իմունիտետը և կնվազեցնի ալերգիաների հավանականությունը, կամ ապրելակերպ, որ կնպաստի դրան։
-Առողջ, բազմազան առաՆց սահմանափակումների սննդակարգերը կօգնեն ամրապնդել իմուն համակարգը ու խուսափել դրա խափանումներից: Սակայն դա ևս չի կարող պանացեա հանդիսանալ: Միևնույն ժամանակ կուզենայի հիշեցնել, որ որոշ սննդատեսակների խիստ ընդգծված շատ օգտագործումը կարող է հակառակ արդյունքին բերել, եթե նույնիսկ դա կոճապղպեղն է կամ կիտրոնով թեյը: Առավել ևս ալերգիաների պարագայում, երբ տարատեսակ սննդային հավելումները կամ բուսական բուժիչ միջոցները իրենք են դառնում ալերգիայի սրացման պատճառ:

-Ի՞նչն է հունից հանում Ձեզ աշխատելիս։
-Զրուցակցի մտքի ոչ ճկուն լինելը, չտրամաբանված, չհիմնավորված պնդումներով քննարկումները)) Հատկապես վերջին ամիսներին հաճախացել են բողոքները, թեժգծերի, վարչապետին ուղղված նամակների սպառնալիքները, և շատ հաճախ ուղղակի չենք ուզում հասկանալ կամ ընդունել, որ դիմացինները մեզ պես մարդիկ են ու կարելի է կամակոր չլինել կամ հանդուրժել որոշ թերություններ:

-Ի՞նչն է գրավում Ձեզ  Ձեր գործի մեջ։
-Հավանաբար իմուն համակարգի քիչ բացահայտված լինելը: Երբ առօրյա աշխատանքին զուգահեռ կարելի է զբաղվել կամ ցանկանալ զբաղվել գիտական աշխատնաքով։





Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}