Քաղաքական 11:25 13/04/2022 Հայաստան

Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան

«Հայաստանին փոխանցված Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, մենք օպերատիվ ձևով քննարկել ենք այդ առաջարկություններն ու  արձանագրել, որ Հայաստանի համար դրանցում անընդունելի ոչինչ չկա»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա թվարկեց այդ սկզբունքները.

- փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,

- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,

- միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

- սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Փաշինյանը հիշեցրեց, որ դե յուրե Հայաստանն  Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին  Անկախ պետությունների համագործակցություն ձևավորելու մասին  համաձայնագիրը վավերացնելով  և այդ ճանաչումն այսօր էլ ներպետական օրենսդրության մաս է։

«Մենք արձանագրել ենք, որ  Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե  տարածքի, այլ իրավունքի հարց է։ Հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց  իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը։ Եվ հետևաբար, օրակարգի այս  լրացումով, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և այս դիրքորոշումն արձանագրվել է  Բրյուսելում  վերջին հանդիպման ընթացքում։

Ի՞նչն է կարևոր արձանագրել այս  իրավիճակում։ Մի շարք կարևոր նրբություն. եթե  նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝  դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ  հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝  դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այլ կերպ ասած  մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը  տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Փաշինյանը։

Այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա ևս մեկ նորամուծության մասին նշեց Փաշինյանը. «Ինչպես  սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային  լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական  հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը  2021 թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է  ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան։  Հայցը հիմնված է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման  մասին կոնվենցիայի վրա, և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը, ցավոք,  շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա ԼՂ հայության  իրավունքների  պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը։

Բայց այսօր էլ պետք է ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով  ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին՝ ազգային ատելության  քաղաքականություն  վարելու մեջ մեղադրող մեր հայցը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:37
Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սև ուրբաթ 2022․ Ի՞նչ են պատվիրել հայաստանցիներն արտերկրից
Ռեկորդներ Ամազոնում և Գլոբբինգում
Աղբյուր` Panorama.am
09:22
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
23:32
Մեկ ձեռքով նրբագույն ժանյակներ գործող Լեռնուհին նոր պրոթեզներ ունի
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է Լեռնուհի Իսոյանի պատմությունը, որը ամիսներ առաջ ընկել է, պրոթեզները ջարդել,...
Աղբյուր` Panorama.am
22:01
Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե
«Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
20:39
Արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը. Տիգրան Աբրահամյան
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  դեկտեմբերի 3-ի  ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՄԱԿ-ում հայտարարել են, որ գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը
Վերջին տարիներին աշխարհում նկատվում էր կանանց դրության բարելավվում, սակայն համավարակը բացասաբար ազդեց այս գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 32 հազար 451.6 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ մարմնավորելով ԱՄՆ նախկին նախագահի
Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվելու է Netflix-ի նոր՝ «Զրոյական օր» (Day Zero) սերիալում: Ըստ Variety-ի, դերասանը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆուտբոլասերը ոտքով հարվածել է գնդակին և հազվագյուտ վնասվածքի պատճառով հաշմանդամ է դարձել
Անգլիայում 37-ամյա Դեյլ Էլիոթը ֆուտբոլ խաղալուց հետո հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Ֆուտբոլասերը գնդակին հարվածելուց...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ի՞նչ անել ստամոքսում այրոց չունենալու համար
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող: Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Մաշկաբանության ազգային կենտրոն»-ից փախած կալանավորը հայտնաբերվել է․ ՔԿԾ
ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող,...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ կազմն ու հետևանքները
Վերջերս Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու և ԱԻՆ-ի վերացման վերաբերյալ փաթեթը։ Այս փոփոխության մեջ սակայն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի սադրանքները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
ՆԱՏՕ-ի տանկերով բեռնված գնացքի վագոնները Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում դուրս են եկել ռելսերից։ Դեպքի վայր է բերվել տարբեր տեխնիկա,...
Աղբյուր` Panorama.am
17:49
Արման Մելիքյան. Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մի շարք մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի
Երևանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։ Մետրոպոլիտենից...
Աղբյուր` Panorama.am
17:13
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով առնվազն 200 մարդ Է զոհվել, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններն էլ կրել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հռիփսիմե Ստամբուլյան. Յուրաքանչյուր հայ պետք է սթափվի
«Վերածնվող Հայաստան»  կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, գրել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Աղաբաբյան. Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է. «ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեր Ասողիկ. Թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը
Աղբյուր` Panorama.am
16:30
Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ • Թուրքերը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել են...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝...
Աղբյուր` Panorama.am
16:08
Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:48
76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և...
Աղբյուր` Panorama.am
15:39
Պատգամավոր. Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}