Քաղաքական 16:16 13/04/2022 Հայաստան

Փաշինյանը բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն արձագանքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Հիմնադիր, պատուհաս, ազգակործանը, որի անունը Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ մի տեղ չի կորել, սա իր ռևանշն է: Այսօր Հայաստանի բոլոր հիմնական ոլորտները վերահսկում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Իմ կարծիքով՝ Փաշինյանին վերլուծելն անիմաստ է, որովհետև նա բացահայտորեն գործում է հայկական շահերի, պետականությունների դեմ:

Մենք արդեն տեսնում ենք, որ նա շտապում է և ինձ թվում է, որ մինչև ապրիլի 19-ը նախատեսվող հանդիպումը, ինքը փորձելու է մի բան շատ արագ անել: Կոպիտ ասած՝ փորձում է Ռուսաստանին դեմ տալ ինչ-որ պատրաստի մի բան: Ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ և այնպիսի տպավորություն է, որ իրեն ասել են՝ արագացրո՛ւ, ինքն էլ արագացնում է: Այսօր առավոտյան Փաշինյանը բացահայտ այնպիսի բաներ է ասում, որ ուրիշ ժամանակ կխուսափեր, կամ ուրիշ տերմինալոգիայով կասեր: Բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ, տալիս եմ խաղաղության համար:

Մարդը քայլող մանիպուլյատոր է: Ի հակադրություն այն համոզմունքի, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, սա ասում է՝ երբեք Հայաստանն այսքան գումար չի ուղարկել Արցախ: Ուզում եմ ասել՝ տղա ջան, որ Արցախի 75%-ը հանձնել ես, միլիարդավոր դոլարների կորուստներ ենք ունեցել, դրա արդյունքում Հայաստանում առաջացել է պարենային անվտանգության խնդիր, քանի որ Արցախում արտադրվում էր մեծ քանակությամբ հացահատիկ, որ կորցրել ենք ՀԷԿ-երը, տարածքները, փախստականները և այդ ամենի դիմաց ասում ես՝ 300 մլն դոլար Արցախին ենք տվել:

Ավելին ասեմ, շատ հավանական է, որ հայտնի գործարքի պարագայում Հայաստանն ասել է, որ մեզ ժամանակ առ ժամանակ պետք է գումար տրամադրես, որ մենք կարողանանք այս փախստականների հարցերը լուծենք: Այդ 5 միլիարդի խոսկցությունն օդից չի եկել և օդ չի գնացել:  5 միլիարդը շոշափվել է Լուկաշենկո-Սերժ Սարգսյան խոսակցության ժամանակ: Նույն Վանեցյանի ասած այդ առաջարկը գնացել է և հիմա շատ հնարավոր է այդ 5 միլիարդի մեջ 1 միլիարդը որպես անվտագության բարձիկ է մտցվել, երաշխավորություն, որ Արցախի բնակչությունը կամ տեղահանվածները չեն դժգոհի, դրա համար իրենց գումար է տրվում:

Սա գիտե՞ք ինչ է հիշեցնում՝ երբ մեկը 3 սենյականոց տան 2 սենյակը խլում է, տան տերերին գցում է մեկ սենյակի մեջ և ամիսը 50 դոլար տալիս են ապրելու համար՝ ասելով, թե նախկինները իրենց փող չէին տալիս, իսկ ինքը տալիս են»,-ասաց մեդիափորձագետը:

Երկրորդ ճակատը պետք է բացվի այս տարածաշրջանում, քանի դեռ այստեղի բոլոր երկրների ղեկավարները պրոռուսական չեն

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արցախյան զարգացումները ներկայացնելով՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Կա ռուս-ուկրաինական և Արևմուտք-Ռուսաստան մեծ բախում: Արևմուտքը ման է գալիս մի վայր, որտեղ պետք է բացվի երկրորդ ճակատ և կարծես թե եկել են այն եզրակացության, որ այն պետք է բացվի այս տարածաշրջանում, քանի դեռ այստեղի բոլոր երկրների ղեկավարները, մեղմ ասած, պրոռուսական չեն, որոշ դեպքերում՝ հակառուսական են և օգտվելով նրանից, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեռևս շարունակվում է այս պրոցեսը: Փորձում են այսպիսի բաներով խարխլել նաև ՌԴ հենասյուներն այս տարածաշրջանում, իսկ ՌԴ-ն ունի մեծ խնդիր՝ երբ նա մի հարցով է զբաղվում, չի կարողանում մյուս հարցերով պատշաճ զբաղվել: Դրա համար էլ ՌԴ-ն բազմապիսի խնդիրների առաջ է կանգնում, ինչպիսին մենք տեսանք նույն Փառուխի, Քարագլխի պարագայում, երբ Ռուսաստանն ուղղակի չի հասցնում ժամանակին արձագանքել այն ամենին, ինչ իր շուրջը կատարվում է»:

Մենք կարծես Տիտանիկի վրայի նվագախումբը լինենք

Բանախոսը վերլուծեց նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մուտք գործելու արգելքի դեպքը:

«Երբեք Փաշինյանը և ՀՀ ԱԳՆ-ն չէին մտահոգվել մեր ընդդիմությունով: Երեկ, երբ ընդդիմությունն ասաց, որ գնում է Սյունիք, Արցախ՝ հետևից ինչ հայհոյանք, անեծք կար ուղարկեցին, թե սխալ են անում, պրովոկացիայի են գնում,  բայց, ի վերջո, երեկ ՀՀ ԱԳՆ-ն է նախատում ռուսական խաղաղապահ ուժերին, այսօր Փաշինյանն է մեղադրում, որ չեն թողել պատգամավորներին ներս մտնել Արցախ: Այսինքն՝ միանգամից մոռացան, թե երեկ ինչ անեծքներով էին ընդդիմությանը ճանապարհ դնում՝ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշ պոկելով ու հեռացնելով: Հիմա ասուն են՝ ռուս, դու ես մեղավոր: Ցուցակները ուղարկում են Ալիևին, պասերով և արգելում են պատգամավորների մուտքը: Ռուս խաղաղապահներն էլ ասել են՝ շառից փորձանքից հեռու՝ մի մտեք: Փաշինյանը ասում է՝ ո՞նց մեր պատգամավորներին չեք թողնում, այն դեպքում, որ միշտ անիծում են նրանց, օրը մեջ գումարներ բաժանում ֆեյսբուքյան էջերով վերջին անեծքները տեղալու համար, Վահագն Ալեքսանյան են դեմ տալիս:

Մենք, կարծես, Տիտանիկի վրայի նվագախումբը լինենք: Մարդիկ ամեն ինչով զբաղվում են, բացի բուն հարցի լուծումից: Հայաստանը վերջացած է, ոչ թե Հայկը պարտվում է Բելին, այլ Հայկին ծախում են Բելին: Այն,  ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը չհասցրեց անել, ինչի համար իրեն բերել էին, բայց արցախյան և ռազմական էլիտան այն ժամանակ կանխեց նախատեսած հանձնումը, հիմա են անում: Այսօր արցախյան էլիտայի հարցերը լուծեցին, ռազմական էլիտայի հարցը լուծեցին, հանգիստ ծախում են: Պլանավորվածը՝ քայլ առ քայլ՝ ունենալով այսպիսի նշանակված մարդ Հայաստանում, որն ամեն ինչի պատրաստ է: Շատ լավ իմանալով Նիկոլ Փաշինյանի փսիխոտիպը՝ թե իրեն ինչ է պետք և դրա տակ ինչ կարելի է սղացել, խելոք անում են: Շատ գեղեցիկ նրան կառավարում են և ընթանում է այն, ինչ իրենց պետք է:

Ե՞րբ այս թմբիրի տակ են բոլորը, հասկանալի չէ, թե համաձա՞յն են, որ դառնանաք Էրմինիստան, որ մենք այլևս ոչ մի բան չենք որոշելու, որ Արցախն այսուհետ գտնվելու է մեր երազներում և հիշողություններում: Համաձա՞յն ենք այս ամենի հետ, որ մեր հայակակակնությունը թողել՝ զբաղվում ենք օրվա դարդերով, որոնք գնալով ավելանալու են»,-հայտարարեց Տիգրան Քոչարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}