Քաղաքական 16:06 15/04/2022 Հայաստան

Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ բանակ չունենք, բայց մենք ունենք բանակ. Ավետիք Չալաբյան

«Ապրիլի 13-ին և 14-ին Նիկոլ Փաշինյանի ելույթները Ազգային ժողովում հայոց երրորդ հանրապետության վերջն է, Փաշինյանը երրորդ հանրապետության գերեզմանափորն է, նույնիսկ ինչ-որ իմասով հպարտանում է այդ դերով»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» թեմայով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, այն տրամաբանությունը, որի վրա  հիմնվել էր հայոց երրորդ հանրապետությունը, նրա ելույթով վերջացավ։ Չալաբյանը նշեց, որ Փաշինյանի սկսած գործընթացը տանում է պետության աստիճանական, գուցե նույնիսկ շատ արագ կազմաքանդման։

«Այսօր մեր առջև իսկապես կանգնած է այլընտրանք՝ արդյոք կստեղծենք այդ չորրորդ հանրապետությունը, թե Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ եկավ Փաշինյանը, բայց նրա օրոք ամեն ինչ շատ ավելի վատ դարձավ, իմիտացիան դարձավ համատարած։

«Այս տարիների ընթացքում աշխատել եմ պաշտպանության նախարարության հետ, տեսել եմ՝ ինչ էր տեղի ունենում, Փաշինյանի գալուց հետո ինչ է։ Եթե մինչ այդ հրամանատարները  որոշակի նախաձեռնողականություն ունեին, պարաստ էին գնալ դիրքեր, ամրապնդել, կառուցել, սպառազինություն մշակել, Փաշինյանի գալուց ի վեր դա բացարձակ կանգնեց։ Փոխել են միջին մակարդակի հրամանատարների, պաշտպանական համակարգը սարքեցին խոցելի պատերազմի առաջ»,- ասաց Ա. Չալայանը՝ ընդգծելով, որ մարտական գործողությունների դադարից հետո՝ 1,5 տարի է Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն կազմալուծում է բանակը։ Նրա խոսքով, Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվում է, որովհետև Հայաստանից այնտեղ այլևս զինակոչիկներ չեն գնում, թեև ոչ մի տեղ գրված չէ, որ այդպես պետք է լինի, այլ Փաշինյանի անձնական որոշումն է։

«Փաշինյանի իշխանության ամեն օրը բերում է նրան, որ մենք դառնում ենք ավելի անպաշտպան։  Մեր երկիրը կռվող երկիր է։ Պատերազմում պարտվել ենք, ըստ էության,  մինինալ տարբերությամբ։ Ադրբեջանը 12 հազար զոհ է տվել։ Մեր բանակի անձնակազմի 5 տոկոսն ենք մենք կորցրել պատերազմում։ Ամեն մի կյանքի կորուստը ողբերգություն է, բայց Փաշինյանն մեզ ուզում է  համոզի, որ մենք բանակ չունենք։ Մենք  ունենք բանակ, պարզապես շարունակում է  բանակը կազմաքանդի, որպեսզի մեզ բերի  անպաշտպանության վիճակի»,- նշեց քաղաքական գործիչը։

Ըստ նրա, այսօր գերնպատակը պետք է լինի այս իշխանությանը փոխելը, ստեղծել ազգային իշխանություն, որը  կգնա խելամիտ պաշտպանության ճանապարհով, իսկ դրա ռեսուրսները երկիրն ունի։

«Բայց կա կարևոր նուանս. համոզված եմ՝ այս իշխանությունն ամեն ինչ անելու է սադրի Ադրբեջանին, նաև Թուրքիայի, որ Հայաստանում, Արցախում  ինտերվենցիա իրականացնի, ինչպես արեց Փառուխում։

Փառուխ-Խրամորթ հատվածից 5 դիրքերն իր հրամանով են հանձնվել,  հայկական ուժերը դուրս են եկել այդ դիրքերից, թույլ են տվել, որ ադրբեջանցիները մտնեն այդտեղ։ Դա հատուկ սադրանք էր, որ իրականացրել է Փաշինյանը, որպեսզի այսօր մեզ ահաբեկի։ Չեմ  բացառում, որ  նորանոր այդպիսի սադրանքներ իրականացնի, որպեսզի մեր ահաբեկումը շարունակվի»,- նշեց Չալաբյանը։
Նա համոզված է, որ ազգային իշխանությունը կարող է Փառուխն էլ, Սև լիճն էլ, Ներքին Հանդեն էլ հետ բերի, ադրբեջանցիներն առանձնապես կռվի ընդունակ չեն։

Ա. Չալաբյանի կարծիքով, այն սահմանագիծն է, որ միայն գրչով, խոսքով, մտքով հնարավոր չէ հասնել  այս իշխանության հեռացնելուն, իրականությունը փոխելուն, այլ դա կլինի գործողությամբ, նաև զենքով։

Նա նաև կարծում է, որ երեկվանից սկսած Փաշինյանն այլևս իշխանություն չէ, ֆորմալ է իշխանություն. «Նա արդեն առաջին դեղին քարտն է ստացել Արցախի Ազգային ժողովից, դա անվստահություն էր։ Կարծում եմ՝ մեր բոլորի խնդիրը պետք է լինել դելեգիտիմիզացնել Փաշինյանի իշխանությունը իրավական մեթոդներով»։

Նրա խոսքով, մարդիկ համատարած հիասթափության մեջ են, հասկանում են, որ Փաշինյանը վերջին 30 տարվա պատմության մեջ մեծագույն խաբեություն է, մարդիկ չեն ներելու նրան։
«Փաշինյանի իշխանության հոգեվարքն արդեն սկսվել է։ Նա ինձ համար այլևս որևէ լեգիտիմություն չունի»,- ասաց Ա. Չալաբյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}