Արայիկ Հարությունյան. Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար
«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:
«44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը:
Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ կամավորականների հետ
- Գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը․ Արայիկ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել
- Արայիկ Հարությունյան. Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ
- Մենք թևակոխում ենք ծանր նոր փուլ․ Արայիկ Հարությունյան
- Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, երեկվանից նաև խաղաղապահներ. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին