Քաղաքական 13:37 20/04/2022 Հայաստան

«Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրադարձությունները։

Ռազմական իրադրություն

- Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը «Град»-ից հրթիռակոծել են Զելենոդոլսկը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և հրետանուց արկակոծվել է ոչ միայն Զելենոդոլսկը, այլև Մարյանսկոյե և Վելիկայա Կոստրոմկա գյուղերը։ Վիլկուլի խոսքով՝ զոհեր չկան։

- Բելգորոդի մարզի նահանգապետը հայտարարել է Ուկրաինայի տարածքից ռմբակոծության մասին։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ռմբակոծման է ենթարկվել Գոլովչինո գյուղը։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է մեկ բնակչուհի։

- Ռուսաստանը մեծացնում է Ուկրաինայի հարավի և արևելքի հրթիռակոծումն ու ավիահարվածները, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին և նշել, որ Մարիուպոլում ռուսական զինվորականների ակտիվությունը չի թուլանում, սակայն քաղաքի ուկրաինացի մարտիկները շարունակում են պահել պաշտպանությունը։

- Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտերը, որոնց այդքան երկար պատրաստվում էին։ «Ռուսական զորքերի էական մասը կենտրոնացված է հարձակման համար։ Ինչքան էլ այնտեղ զինվորականների ուղարկեն, մենք կպաշտպանվենք։ Կպայքարենք։ Որևէ ուկրաինական բան չենք տա»,- հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ևս հայտարարել են, որ սկսվել է պատերազմի երկրորդ փուլը։

- «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամիրը հայտարարել է, որ «Азовсталь» գործարանը ռմբակոծվել է և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ Պալամիրը նշել է, որ գործարանի ուղղությամբ նետվում են «գերհզոր ռումբեր», իսկ փլատակների տակ գտնվում են «մեծ թվով մարդիկ»։

- Իրավիճակը շարունակում է թեժ մնալ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում, որը շրջափակված է ռուսական զորքերի կողմից։

- ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ուկրաինական «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռների մարտագլխիկների պահպանման երկու պահեստ Չերվոնայա Պոլյանա և Բալակլեա բնակավայրերի շրջաններում: Ուկրաինաական ՄիԳ-29 կործանիչը օդում խոցվել է Դոնեցկի մարզի Մալինովկա բնակավայրի շրջանում: Ուկրաինական «Տոչկա-Ու» երկու հրթիռ են որսացել Պետրոպոլե և Մալայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում:

Բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են Կալինովո-Պոպասնոյե շրջանում երկու հենակետեր և հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վեց շրջաններ, Սլավյանսկ և Պոպասնոյե շրջաններում: Ոչնչացվել է անձնակազմի մինչև 180 մարդ և 15 միավոր զրահատեխնիկա։ Օրվա ընթացքում հրթիռային զորքերի կողմից խոցվել են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների կառավարման երկու կետ, զինամթերքի պահեստ, հրետանային մարտկոց, ինչպես նաև ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումներ:

- Բրիտանական հետախուզությունը հերթական անգամ Կիևին խորհուրդ է տվել զորքերը դուրս բերել Արևելյան ճակատից և տեղափոխել պաշտպանության երկրորդ գիծ՝ թույլ չտալու համար նրանց լիակատար շրջապատումն ու ոչնչացումը: Զելենսկին հրաժարվել է։

- Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել «Stormer HVM» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրները, որոնք հագեցած են Starstreak զենիթային կառավարվող հրթիռով:

Արտաքին քաղաքական իրադրություն

- ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր հայտարարելու հնարավորության հարցը։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

- Նիդերլանդները համաձայնել է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։

- Ռուսաստանն արտաքսում է Ավստրիայի դեսպանության չորս աշխատակցի։ Այդպիսի որոշումը կայացվել է ի պատասխան Ավստրիայում ռուսաստանցի դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելուն։ Մոսկվան հայտարարել է նաև ՌԴ-ում Բելգիայի դեսպանության մի քանի աշխատակիցներին արտաքսելու մասին։ Նրանք ստիպված կլինեն Ռուսաստանը լքել մինչև մայիսի 3-ը։ Բացի այդ, Ռուսաստանը կարտաքսի նաև հոլանդացի 15 դիվանագետի։

- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Արևմուտքն այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ուկրաինային զենքի մատակարարման հարցում Բունդեսվերի պաշարները մեծ մասամբ սպառված են՝ «մենք հասել ենք մեր սահմանաչափին»։

- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան Կիեւին ծանր հրետանի կտրամադրի։

Ներքաղաքական իրադրություն

- Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ուղարկել ռազմական դրության երկարաձգման մասին օրենսդրական նախագիծը։ Ռազմական դրության գործող ռեժիմն ավարտվում է ապրիլի 25-ին։

- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է գերիների փոխանակման 5-րդ փուլի մասին և նշել, որ Ուկրաինա է վերադարձել 60 զինծառայող, այդ թվում՝ 10 սպա և 16 քաղաքացիական անձ։

- Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է իր ժողովրդին, որպես հաղթանակ, «վաճառել» Դոնեցկի և Լուգանսկի վարչական սահմաններ ելքը։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Իզյումից և շրջափակել Ռուբեժնոյեն, Սևերոդոնեցկը և Պոպասնայան։ Արեստովիչը հիշեցրել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որ ուկրաինացի զինվորականների սպանությունը, որոնք մնացել են Մարիուպոլում, «վերջակետ կդնի բոլոր բանակցություններում»։ Ընդ որում, Արեստովիչն ընդգծել է, որ «ռուսական զորքերը չեն կարողանում գրավել Մարիուպոլը»։

Միջազգային մամուլ

- «The New York Times» ամերիկյան պարբերականը գրում է, որ չնայած Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերը սկսել են հարձակումը, տեղի ունեցողը կարող է լինել միայն առավել մասշտաբային հարձակման շարունակվող նախապատրաստություն։ Ինչպես կարծում են վերլուծաբանները, ռմբակոծությունների մի մասն ուղղված է եղել նրան, որ ուկրաինական զորամասերին թույլ չտրվի լքել Խարկովը և մյուս քաղաքները, ինչպես նաև ուկրաինացիները չկարողանան Դոնբաս տեղափոխել լրացուցիչ ուժեր։

- Եվրամիությունը կծածկի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման ծախսերի մեծ մասը։ Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ նպատակով կստեղծվի համերաշխության հիմնադրամ։ Այդ հիմնադրամը, Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցնելով, կֆինանսավորի ներդրումներն ու բարեփոխումները։

- «Reuters»-ը գրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային ավելի շատ հրետանային սպառազինություն կուղարկի։

- «CNN»-ը գրել է, որ Պենտագոնը փաստացի հնարավորություն չունի հետեւելու Ուկրաինային մատակարարվող զենքի վերջնական ստացողին։ Բարձր է հավանականությունը, որ այդ զենքն ի վերջո կհայտնվի նրանց ձեռքում, ում Վաշինգտոնը չէր պատրաստվում զինել, ներառյալ Դոնբասի ուժերը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}