ԱԽ քարտուղարը Պավել Սոլոխին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
«Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկակացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Կողմերն ընդգծել են երկկողմ հարբերությունները զարգացնելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ