Քաղաքական 09:16 24/04/2022 Հայաստան

Բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր:

Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը  ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել:

Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին.

Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը:

Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս.

Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է:

Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին.

Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում  հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները  այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:

Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է:

Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին.

Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության:

Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին.

20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության  աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ:

Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
«Գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
13:03
Մեկ օր ջուր չի լինի Ավանի մի քանի թաղամասերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ալեն Սիմոնյանը չի մասնակցին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի սեպեմբերի 28-ին և 29-ին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, թեև հրավեր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Nokia-ն օգնում է Team Telecom Armenia-ին՝ դառնալու 25G PON տեխնոլոգիայով ծառայություններ ներդնող առաջին օպերատորը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Աղբյուր` Panorama.am
12:38
Երբ խոսում եմ Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս. Պրոֆեսոր
Պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը 2002 թվականից է դասավանդում ԵՊՀ-ում քաղաքագիտության հիմունքներ։ Այս տարի նրա ժամերը խիստ կրճատել...
Աղբյուր` Panorama.am
12:34
Արայիկ Հարությունյանն ինձ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյան
«Այսօրվա իշխանությունը Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել Հայաստանի ոչ մի իշխանություն, դրանից հետո տեղի է ունեցել դավադիր...
Աղբյուր` Panorama.am
11:56
Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ականները. Արթուր Խաչատրյան
«Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ական պատգամավորները, ձեր իշխանության մյուս ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ
«Եթե մենք չեն պայքարում մեր ու մեր գործընկերների իրավունքների համար, ապա ի՞նչ գործ ունենք ԵՊՀ-ում»,-մայր բուհի բակում հրավիրած...
Աղբյուր` Panorama.am
11:39
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»,-  ՀՀ-ում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի կարծիքով, Հայաստանի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։
Աղբյուր` Panorama.am
11:12
Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան
ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
Աղբյուր` Panorama.am
11:02
Պատրաստ չեք անգամ առողջ գաղափարները քննարկել այն պատճառով, որ ներկայացրել է ընդդիմադիր պատգամավորը. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Տոտալ մերժողական մոտեցումը հանգեցնում է նրան, որ ընդհանրապես նաև առողջ գաղափարները թեև ներքին համոզմամբ ընդունում եք, բայց  պատրաստ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Նազենի Հովհաննիսյան. Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է. «Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին
«Ավարտեք, խնդրում եմ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանի ելույթին միջամտեց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:29
ԱԺ բակի սրճարանը պատրաստ է
Ազգային ժողովի բակում բացօթյա սրճարանը պատրաստ է։ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ
Մեկնարկեց ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Գրանցվեց  84 պատգամավոր, քվորումն ապահովված է։ ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոտայքի մարզում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Yandex-ի վարորդը դերասանուհուն անասուն ու ոչխար է ասել, ապա նրա հետևից տուն գնացել. Լիա Զախարյանը տեսանյութեր է հրապարակել
«Անասուն ես, քեզ  ինչ ասեմ։ Ոչխար, բա քեզ ինչ ասեմ»։ Yandex. go Armenia-ի տաքսիներից մեկի վարորդն այսպես է դիմում դերասանուհի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ինչպես է կյանքի վերջին օրերն անցկացրել Ալեքսանդր Մասլյակովը
«Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:01
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝  նվիրված մեր ժամանակի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
11:31 09/09/2024

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}