Քաղաքական 15:27 26/04/2022

Հարց կա՝ վճռակա՞ն է արդյոք ընդդիմությունը հասարակության հույսերն իրականացնելու համար. Ավետիք Իշխանյան

«Մեր պապերը տեսել են ողբերգությունը, իսկ մենք տեսել ենք ողբերգության կեսը և այսօր կանգնած ենք ավելի մեծ ողբերգության առաջ: Ես այդ զգացողությունն ունեմ»,-Այլընտրանքային նախագծեր խմբի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա իր զարմանքն հայտնեց, որ 2020 թվականին սկսված մղձավանջն այսօր շարունակվում է, որ նման պարտությունից հետո որևէ ժողովուրդ չէր հանդուրժի պարտված իշխանություն, բայց Հայաստանում հանդուրժեցին, բայց և համոզմունք հայտնեց, որ ընտրությունները կեղծվել էին:

«Նա չի ստացել այնքան ձայն: Ունենալով իր թիմում այնպիսի գործիքներ, ինչպիսին է Գագիկ Ջհանգիրյանը, այդտեղ մնացածը տեխնիկայի հարց էր սարքել այնքան ձայն, ինչքան Փաշինյանին էր անհրաժեշտ: Ովքեր զգացել են վարչապետ կոչեցյալ երևույթի էությունը, նրանք երբևե չէին գնա արտահերթ ընտրությունների, եթե իմանային, որ նա մնալու է իշխանության: Այսինքը՝ նախորդ տարին ցույց տվեց մեր հասարակության թուլությունը և մեր ընդդիմադիր 17-ից ավել կուսակցությունների և դաշինքների սնանկությունը, վճռականության պակասը: Դրան հաջորդեց մեր նվաստացումների շարքը, որին մենք այսօր հասել ենք»,-ասաց բանախոսը:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ վերջին հարյուրամյակներում հայկական քաղաքական մտքում եղել է երկու ծայրահեղ մոտեցում Ռուսաստանի նկատմամբ՝ մի դեպքում եղել է ծայրահեղ քծնողական, մյուսի դեպքում՝ թշնամական:

«Քծնողական՝ երբ դու Ռուսաստանի համար դառնում ես մանրադրամ, որ կարող է քեզ օգտագործել ի շահ իրեն և պահել իր կազմում: Մյուս՝ թշնամական պահվածքի դեպքում քեզ կարող է ոչնչացնել: Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի հետ թշնամանալու պարագայում: Հատուկ ծրագրով թշնամացան Ռուսաստանի հետ և նվեր տվեցին Ալիևին՝ պատերազմ սկսելու համար: Ես շատ անհանգստանում եմ, որ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք ունենանք մյուս ծայրահեղությունը: Այն նույնպես շատ վտանգավոր է, քանի որ մեր այս ծանր վիճակում հարցերը լուծելու դեպքում, Ռուսաստանը դրանք կլուծի ի օգուտ մեր հակառակորդների, քանի որ կգործի «куда мы денемся» սկզբունքը»,-ասաց Իշխանյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ ընդդիմությունն այդ հարցը քննարկեր և ընդուներ Ռուսաստանի վստահելի դաշնակցի կեցվածք, որը սակայն չնշանակեր, որ ամեն հարցում համաձայնելու է նրա հետ և չնշանակեր թշնամանալ Արևմուտքի հետ:

Իշխանյանը հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո նորերը չպետք է ասեն, թե չեն կարող այս բանն անել, քանի որ նման վիճակ են ժառանգել և հայտարարեց, որ եթե նման պատճառաբանություն պետք է արվի, ուրեմն ընդհանրապես իշխանափոխություն պետք չէ, քանի որ նույն բանն այսօր ասում է Նիկոլ Փաշինանը:

«Իշխանափոխության դեպքում ապագա հնարավոր իշխանության հավաքական կերպարը պետք է այսօր արդեն ասի, որ չի գնա զիջման և թվարկի չզիջելու կետերը: Այո, նրան բաժին է ընկնելու ավերակներ,այդ ավերաները պետք է դարձնել շենքեր:  Պատրա՞ստ է դրան ընդդիմությունը, թե՞ միայն իշխանափոխության համար է: Երբեք չի կարելի ներել այն նոր իշխանությանը, որը կգա և կասի, թե ոչինչ չէր կարող անել, քանի որ պայմանավորվածություններն արդեն կային:

Ես շատ կուզենայի, որ ընդդիմությունն առաժմ մտքում չունենար իշխանության մասին հարցը: Լինի իշխանափոխություն, կազմավորվի վերկուսակցական մարմին, որն ունենա տարբեր ստորաբաժանումներ և հստակ աշխատի»,-ասաց իրավապաշտպանը:
:
Նա սխալ համարեց անընդհատ ժողովրդին հիշելու ընդդիմության գործելաոճը և մեջբերեց Թումանյանի խոսքը. «Հանգիստ թողեք ժողովրդին»: Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ Հայաստանի այսօրվա պետականությունը շնորհիվ Արամ Մանուկյանի է, որը դուրս եկավ ժողովրդի մեծամասնության դեմ և փրկեց նրան:

«Ընդդիմությունը ոչ թե պետք է մտածի մեծամասնություն կազմելու մասին, այլ պետք է հստակ ծրագիր ունենա և թեկուզ փոքրամասնությամբ իշխանություն փոխի: Փոքրամասնությունը պետք է փրկի մեծամասնությանը: Ընդդիմությունը պետք է լինի վճռական, քանի որ վարչապետ կոչեցյալը վճռական է իր աթոռը պահելու հարցում: Սարսափելի վախկոտ է, նույնիսկ ջուր է իր հետ տանում Մոսկվա, որպեսզի չթունավորվի: Այդ վախկոտ անձնավորությունը պատարստ է ամեն ինչի, բայց միշտ ելք կա, եթե լինենք վճռական:

Հնարվոր ողբերգության դեպքում՝ բոլորս ենք պատասխան տալու: Այդ ժամանակ չի կարելի ասել, որ իշխանությունն էր միայն պատասխանատու: Բա դու ի՞նչ էիր անում, որ իշխանության ձեռքը չբռնեցիր: Սա վերաբերում է բոլորիս:

Հասարակության մեջ շատ մեծ դժգոհություն կա իրավիճակի հետ կապված և նա սպասումների մեջ է, հուսեր ունի որ հնարավոր է փոփոխություններ անել, և հարց է առաջանում՝ վճռակա՞ն է արդյոք ընդդիմությունն հասարկության հույսերն իրականացնելու համար»,-խոսքն ամփոփեց իրավապաշտպանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Oգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է
«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»:
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.  «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին...
Աղբյուր` Panorama.am
15:06
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի
Ժամը 13։36-ի դրությամբ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
«Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Աղբյուր` Panorama.am
13:10
Վերելակի հորանում հրդեհ է, կան տուժածներ
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Շփման գծում չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ։
Աղբյուր` Panorama.am
19:45
Կլիմայագետները նկատել են, որ Ալյասկայում ափամերձ սառցադաշտերի տարածքը նվազել է 68%-ով
Կլիմայագետները Ալյասկայի ափերի մոտ սառցե շերտի տարածքի զգալի կրճատում են գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գիտնականները այն պարզել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնում
Հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոն
Աղբյուր` Panorama.am
19:15
Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում
Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ջոն Լենոնի նամակը Փոլ ՄաքՔարթնիին հայտնվել է աճուրդում
Beatles-ի անդամ Ջոն Լենոնի նամակը խմբի նախկին անդամ  Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել։ kulturomania.ru, հղում անելով TMZ-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է. Պրոֆեսոր Յակովլև
Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Յակովլևն ասել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան
«Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
Աղբյուր` Panorama.am
18:00
Խոստացված և ու չիրականացված նախագծերն Ախալքալաքում
Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր։
Աղբյուր` Panorama.am
17:55
Եվգենի Պետրոսյանը ֆոտոշարք է կազմակերպել լողազգեստով իր կնոջ համար
Գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջը լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել: Ըստ  «Գազետա ռու»-ի՝ Տատյանա Բրուխունովան իր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը
Համլետ Պետրոսյանն ասում է. «Միանշանակ, պարզ և կտրուկ։Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ»:
Աղբյուր` Panorama.am
17:29
Կալմիկիայում դատապարտյալները հարձակվել են բանտի աշխատակիցների վրա, կան զոհեր և վիրավորներ
Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:19
Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում
Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք...
Աղբյուր` Panorama.am
17:10
Պետդեպարտամենտին հորդորում եմ դիվանագիտական գործիքներով Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել. Կոնգրեսական
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելու...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սիերա Լեոնեի հարձակվողը հանուն պայմանագրի իր հարսանիքին իր փոխարեն եղբորն է ուղարկել
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Բույան պատմել է Aftonbladet-ին, թե ինչպես է բաց թողել իր հարսանիքը շվեդական...
Աղբյուր` Panorama.am
16:51
19FortyFive. Չինաստանը «կրկնօրինակել է» ռուսական կործանիչներն ու հրթիռային համակարգերը
Չինաստանի կործանիչներն ու հրթիռային համակարգերը հիմնված են խորհրդային և ռուսական ռազմական մշակումների վրա: 19FortyFive ամերիկյան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:40
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է.  «Բայց ինչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում, արդյոք հանձնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}