«Ձերը դուխով էր, մերը` Աստծով»
«Հայրենիքի դարպասներ» հիմնադիր նախագահ Արման Հայրապետյանը գրում է.
«Ձերը դուխով էր, մերը` Աստծով։
Դուք քայլ անելու մասին երգի տակ փողոց էիք փակում, մարդկանց տների մոտ դագաղներ դնում և սև ժապավեններ կապում, մենք` ազգային երգերով ազգային ոգին ու արժանապատվությունն ենք արթնացնում։
Դուք մերժում էիք Արցախ ազատագրածներին ու պահածներին,
Մեր հետ Արցախ ազատագրած ու պահածներն են պայքար մղում։
Դուք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին էիք բերում,
Մեր պայքարում հերոսներ են, հերոսների ծնողներ և զավակներ։
Դուք պայքարում էիք այն բանի դեմ, ինչ ձեզ մատուցվել էր,
Մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար, ազատագրված Արցախ ունենալու համար, Հայաստանը չկորցնելու համար։
Դուք կարող եք մեզ միանալ կամ տանը նստած ծաղրել,
Մենք պետք է պայքարենք, որ թուրքը ձեզ և մեզ մեր իսկ տանը չմորթի։
Դուք վախենում եք սխալվել,
Մենք փորձում ենք ձեր սխալներն ուղղել։
Մենք տարբեր ենք, բայց մենք գտնվում ենք նույն նավի վրա ու մենք չենք կարող թույլ տալ, որ այն խորտակվի։
Աստծով»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ