Մի վախեցեք մի քանի օր բացակա ստանալուց. Մենուա Սողոմոնյանը՝ ուսանողներին
5165 շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը ուսանողներին կոչ է անում համարձակ լինել, գալ Ֆրանսիայի հրապարակ, մասնացել վաղվանից մեկնարկող անհնազանդության գործողություններին։
«Ինձ կոմֆորտ չէ ուսանողին ասել՝ մի նստի դասի ու արի հրապարակ։ Հիմա այն վիճակն է, որ մի քանի օրով դասի չնստելը, հետո, ոչինչ, տեղը կլրացնեք։ 4 տարի առաջ 2 շաբաթ դասի չնստեցիք, լրացվեց տեղը։ Հիմա մի քանի օր է մեզ պետք, հետո կլրացնենք, բայց այս մի քանի օրը ձեր այստեղ ներկայությունը շատ բան է փոխելու։ Համարձակ եղեք սիրելի ուսանողներ։ Ես այստեղ եմ, պատրաստ եմ նույնիսկ համալսարանից հեռացվել։ Մի վախեցեք մի քանի օր բացակա ստանալուց։
Եթե վախեր ունեք, ինչ կլինի հետո, ապա իմացեք՝ եթե այս իշխանություններին հանդուրժում եք, իրենք մնում են, Արցախը ստույգ կորստյան ենք մատնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մ.Սողոմոնյանը։
Արդեն Ֆրանսիայի հրապարակում բեմից ունենալով ելույթ՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին ու սկզբունքներին, մենաշնորհել է ողջ պետական համակարգը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միակողմանիորեն, կամայականորեն որոշումներով բերել է նրան, որ Հայաստանն ու Արցախը կորցրել են սուվերեն տարածքներ, ռազմավարական բարձունքներ։ Նա Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ, Հայաստանը դարձրել է առևտրի առարկա, վերածել է արտաքին ուժերի միջև հնարավոր ռազմական բախման մարտադաշտի»,- ասաց նա։
Մ.Սողոմոնյանի խոսքով, Փաշինյանը կանխամտածված արել է այն, ինչի մասին տասնյակ տարիներ երազել են մեր թշնամիները։
«Սիրելի երիտասարդներ, եթե ուզում եք ունենալ կենսունակ պետություն, ազատ Արցախ եկեք այստեղ, եկեք այս հրապարակ»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակն այսօր
- Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել են վրաններ
- Նիկոլ, իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Շուշան Պետրոսյանը
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակը լեցուն է
- Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ. Աննա Գրիգորյան