Արցախ-Երևան ճանապարհին կանգնեցվել է մի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է երկու գնդացիր. Ոստիկանություն
Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
«Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից»,- նշում են ոստիկանությունից:
`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում