Քաղաքական 09:30 04/05/2022 Հայաստան

Ուկրաինան իրավական և բարոյական առումով ակնկալիքներ չի կարող ունենալ Հայաստանից.Հայկ Նահապետյան

Օրերս Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր տեղեկությունների է տիրապետում, որ  Ռուսաստանը նախատեսում է վրացական, հայկական և ադրբեջանական ապրանքների անվան տակ արտադրել սեփական ապրանքներ, այնուհետև արտահանել երրորդ երկրներ։

Այդ փաստի առիթով և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման գործընթացում Հայաստանից Ուկրաինայի ակնկալիքների իրավական և բարոյական կողմերի մասին Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

Հ. Նահապետյան-Պետք է ամեն ինչ իրավական հարթության մեջ նայել: Ուկրաինան բողոքում է, որ Հայաստանում մեր օրենքներով անհատ ձեռներեցները կամ իրավաբանական անձինք, որոնք տնտեսական գործուներությամբ են զբաղվում, նման ձեռնարկություննե՞ր են բացել: Այսինքը՝ ի՞նչ օրենք է խախտվել: Որևէ օրենք չի խախտվել: Պատահական չէ, որ հետախուզությունն է նման բան ասում: Որովհետև, եթե հայակական կողմը որոշակի պարտավորություններ վերցրարծ լիներ իր վրա և խախտեր դրանք, ապա այդ ամենը հետախուզական տվյալներով և այդ հրապարակումով չէր ավարտվի, այլ նաև Ուկրաինայի դիվանագիտական կորպուսն, ինչ-որ ձևով՝ նաև քաղաքական մարմինները կարձագանքեին: Բայց հայկական կողմը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել: Վրաստանի Ազգային ժողովի նախագահն է նաև հարցում ուղարկել Ուկրաինային, որ իրենց նույնպես հանիրավի մեղադրում են մի բանի մեջ, որը Վրաստանը ևս չի արել և պահանջում են ապացույցներ ներկայացնել:

Եթե ուկրաինական կողմն ապացույցներ ունենար փաստարկված և հիմնավոր, ապա կարծում եմ քարոզչական դաշտում գործը կսկսեր հենց այդտեղից, ոչ թե՝ ընդամենը հայտարարությունից: Աշխարհը նման նախադեպեր ունի, երբ հետախուզությունը ոչ ճիշտ տվյալներ է հաղորդում ռազմաքաղաքական ղեկավարությանը, որի հետևանքով մի ամբողջ պետություն և նրա քաղաքացիներն են տուժում՝ հարյու հազարավոր զոհերով: Հիշենք օրինակ ԱՄՆ առաջին սևամորթ պետքարտուղար Քոլին Փաուելի հայտնի սրվակի շարժելը, երբ Իրաքը ՆԱՏՕ-ի կողմից փաստացի գրավվեց և հետո պարզվեց, որ Քոլին Փաուելին և ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությանը հետախուզությունը սխալ տվյալ էր տվել քիմիական զենքի առկայության մասին: Այսինքը՝ այդ հետախուզությունը հիմք չէ, բավարար չէ: Հետախոզության ասածը որևէ երկրի համար պարտադրանք չէ: Բայց կա նաև հարցի բարոյական կողմը: Իրավական կողմից նրանք չեն կարող ոչ փաստարկ բերել, ոչ հիմք, որ Հայաստանի հանրապետությունը կամ Վրաստանը խախտել են բանավոր կամ պայմանագրային պարտավորություններ:

Բարոյական կողմն այն է, որ Ուկրաինան իրեն թույլ է տալիս խառնվել մեր երկրի ներքին գործերին: Հայաստանն է որոշում, թե ինքը որ երկրի հետ ինչ հարաբերություններ կստեղծի՝ այն պայմանագրերով, որոնք Հայաստանը շուրջ 30 տարի կնքել է և որոնցով հարաբերվում է:

Ուկրաինան ոչ ավել, ոչ պակաս պահանջներ է դնում Հայաստանի առաջ, երբ Հայաստանն իր վրա նման պարտավորություն չի վերցրել: Պատժամիջոցներին Հայաստանը և Վրաստանը չեն միացել: Այդ երկու երկրների իշխանությունների որոշելիքն է, իրենք էլ որոշել են այդ ձևով:

Ուկրաինան ավելի լավ կանի զբաղվի իր ներքին խնդիրներով, ոչ թե աջ ու ձախ մատ թափ տա, թե ով ինչու չի միացել պատժամիջոցներին: Կարծես թե Երկիր մոլորակն հիմա պտտվում է Ուկրաինայի շուրջ և իրենք մտածում են, որ ցանկացած պետություն, որն իրենց չի օգնում, նվազագույնն իրենց ոչ բարեկամն է, եթե ոչ՝ հակառակորդը և թշնամին:

Ես սկզբունքորեն հասկանում եմ, որ ուկրաինական նացիստական իշխանությունների վերջը մոտենում է, այն 7 սարերի հետևում չէ, իրենք արդեն հոգեվարքի մեջ են: Բոլորին՝ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ երկրներին մեղադրում է, հիմա էլ մեղադրական որոշ շեշտադրումներ է հղում Հարավային Կովկասի երեք երկրներին: Այդ հոգեվիճակն իրենց ստիպում է սեփական դժբախտությունների, պարտությունների մեջ այլ մեղավորներ փնտրել: Ասեմ, որ այն ծանոթ զգացողություն է, մենք՝ հայերս, ևս ապրում ենք այդպիսի օրեր: Սեփական սխալները բարձրաձայնելու, շտկելու փոխարեն մեր իշխանությունները մեղավորներ են փնտրում դրսում, նույնն էլ Ուկրաինայում է:

Panorama.am-Արցախյան հիմնախնդրի շուրջ տասնամյակներ շարունակ ոդեգրած կեցվածքի և հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած դիրքորոշման ֆոնին Ուկրաինան բարոյական որևէ իրավունք ունի՞ Հայաստանից իր օգտին դիրքորոշում ակնկալելու: Առանց այն է այդքանից հետո էլ ՀՀ իշխանությունները կարծես չեզոք դիրք են գրավել այդ կոնֆլիկտում:

Հ. Նահապետյան-Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ուժային կառույցների ներկայացուցիչները, Անվտանգության խորհուրդն այսօր էլ է այդ դիրքորոշմանը: Երբ Ադրբեջանը որոշակի բարձունքներ վերցրեց Քարագլխի և Խրամորթի մոտ, Ուկրաինայում պետական մակարդակով խիստ ոգևորվեցին, թե բա ուր որ է Ադրբեջանը միգուցե ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ, իսկ Արցախի դեմ գործողությունները նույնն է, ինչ ՌԴ-ի դեմ գործողությունները, քանի որ Արցախում բնակչության անվտանգության երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են: Նրանք հույս ունեին, որ եթե այդ գործողությունները սկսվեին, միգուցե դրանք վերածվեին Հայաստան-Ադրբեջան պատերազմի, ինչը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացում էր նշանակելու: Խիստ ոգևորվել էին և հայտարարություն արեցին անվտանգության կառույցների ղեկավարների, ռադայի ներկայացուցիչների մակարդակով:

Ուկրաինան շարժվում է հետևյալ սկզբունքով՝ թշնամուս թշնամին իմ  բարեկամն է: Ակնհայտ է, որ Ուկրաինան 44-օրյա պատերազմում, դրանից առաջ և առ այսօր փորձում է և պաշտպանում է Ադրբեջանին: Չմոռանանք որ փետրվարի 24-ի հայտնի իրադարձություններից առաջ Ադրբեջանի նախագահը եղավ Կիևում, հանդիպեց Վոլոդիմիր Զելենսկու հետ: Ստորագրվեց հուշագիր, որով Ադրբեջանը որոշակի առումով և Ուկրաինան փոխադարձաբար, ստանձնեցին պարտավորություններ միմյանց հանդեպ՝ այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտվելու դեպքում: Իրենք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ՄԱԿ անդամ դառնալու սահմաններով: Սկզբունքորեն Ադրբեջանը ճանաչեց նաև Ղրիմը որպես Ուկրաինայի մաս, էլ չեմ ասում Դոնեցկ-Լուգանսկի մասին: Նույն ձևով Ուկրաինան ճանաչեց Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս: Ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության վերաբերյալ էլ պայմանագիր ստորագրվեց: Նրանք իրա դաշնակից են և ունեն ընդհանուր կուրատորներ՝ ի դեմս Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի: Բնական է, որ Ուկրաինայի կեցվածքը արցախահայության ինքնորեշման և Արցախի անկախության վերաբերյալ խիստ բացասական է:

Panorama.am-Տեղեկություններ կան, որ Ուկրաինան նաև արգելված զենքեր էր տրամադրում Ադրբեջանին, որոնք կիրառվեց 44-օրյա պատերազմում: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

Հ. Նահապետյան-Ես չեմ կարող հերքել կամ հաստատել այդ վարկածը, որ կասետային և ֆոսֆորային զենքերն Ուկրաինային են եղել, այն չի էլ հերքվել: Այն որ Ուկրաինան 1991 թվականին անկախություն հռչակելով ժառանգեց ԽՍՀՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի առյուծի բաժինն, փաստ է: Այն որ նրան ձեռնտու էր, որ զինվի մի պետություն, որը նվազագույնը ՌԴ-ի հետ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է, միանշանակ է: Այս տարիների ընթացքում այդ ռազմատեխնիկական աջակցությունը եղել է:

Ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ օրենքով արգելված չէ, խնդիրը զանգվածային ոչնչացման զենքերի, ֆոսֆորի և կասետային զենքերի մասին է, որոնք միջազգային մի շարք կոնվենցիաներով արգելված են և կիրառող երկրները սանկցիաների և պատժամիջոցների տակ կարող են հայտնվել, այնպես, ինչպես Իրաքը մեղադրվեց քիմիական զենք ունելաու մեջ և պատժվեց ՆԱՏՕ-ի կողմից:

Այստեղ պետք է նայել, թե նման արգելված զինատեսակները, որոնք Ուկրաինան իր մոտ պահել էր, արդյո՞ք վաճառել է Ադրբեջանի: Կարծիք կա, որ Ֆոսֆորայինը Ուկրաինան է տվել: Ադրբեջանն, համենայն դեպս, այդ զենքի արտադրությունը չունի, այլապես դրա մասին նաև այլ աղբյուրներ կբարձրաձայնեին:

Զրուցեց Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:50
ԼՂ-ի խաղաղապահ զորախումբը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանում. Արմեն Գրիգորյան
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասեց, այնպես ասեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
21:21
ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա...
Աղբյուր` Panorama.am
20:46
Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
Տավուշի Կիրանց գյուղի բնակիչ 96-ամյա Լենա տատը խոնարհվում է երիտասարդների առջև, որոնք համացանքում կիսում են իր ուսանկարներն ու գոտեպնդող խոսքեր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Գիշերը Կիրանցի մոտ ճանապարհը չի բացվելու
Տավուշում ճանապարհը փակ պահող քաղաքացիները  հայտնում են, որ գիշերը Կիրանց գյուղի հատվածում կշարունակի փակ մնալ Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը,Վարուժան Գեղամյան
Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Տավուշը բոլորինս է, ժողովու՜րդ, այստեղ որոշվում է ՀՀ-ի ճակատագիրը»․ բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց
«Կամք» նախաձեռնությունն իրականացնում է բողոքի ակցիա  Կառավարության շենքի մոտ՝  աջակցելով  Մհեր Գրիգորյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Խախտվել է սահմանազատման ամբողջ տրամաբանությունը, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան և Ադրբեջանը արդեն վաղուց հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն և, Շուշիի հռչակագրից հետո, արդեն իրավական առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
18:24
Չեմ բացառում, որ «Անվախ» դիրքը ևս կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Անուշ Պողոսյանն ահազանգում է ԲԿ-ներում ատկատի մասին
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է. «Մարզերի բնակիչներից հստակ տեղեկատվություն եմ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները: Եվրոպական ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մայր Աթոռ. ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշում ընթացող զարգացումների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոտ 200 հազար հայ երեխաներ ու երիտասարդ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել են. ՀՑԹ տնօրեն
«Մեր գիտական աշխատանքներով այլևս որոշ շրջանից սկսած Թուրքիայի ժխտողականությանը հակադարձելու խնդիր չի դրվել, որովհետև Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ինչ են քննարկում Պուտինն ու Ալիևն ընթացող հանդիպմանը
Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վ. Պուտինի ու Ի. Ալիևի միջ բանակցությունները։ Վերջինն աշխատանքային այսոց Մոսկվայում է։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Բանկերի զուտ շահույթների նվազման հիմնական պատճառներից է նաև իշխանությունների քաղաքականությունը. Նաիրի Սարգսյան
ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 18.8 %-ով ավել է, քան նախորդ տարվա...
Աղբյուր` Panorama.am
17:34
ՀՑԹ-ում կբացվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրություն
«Ցուցադրության միջոցով ցանկանում ենք անդրադառնալ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց ճակատագրին, նրանց դերին, առաքելությանը»,- ասաց թանգարանի տնօրենը։
Աղբյուր` Panorama.am
17:12
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը»,-տեղեկացնում է Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
17:05
Շիրակցիները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը՝ ի աջակցության տավուշցիների
Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ, ի աջակցության տավուշցիների, որոշ ժամանակով փակել էին  Բավրայի անցակետ տանող ճանապարհը։ «Այս...
Աղբյուր` Panorama.am
16:52
Օնիկ Գասպարյանը կպայքարի տավուշցիների հետ. Այդպես է ասել
Այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողները ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մի անի հարցեր են ուղղել։ «Ոչ մի բան հիմա չեմ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Քաղաքացները փակեցին Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների
«Հայաքվե» նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: «Մենք հիմա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}