Աննա Գրիգորյան. Սև բերետավորների մեջքի հետևում պախկված, վախկոտ Նիկոլը նստել է կառավարության շենքում ու որոշումներ է կայացնում
Երևանի Աբովյան փողոցում անհանզանդության խաղաղ ակցիաների բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման ենթարկեցին։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կարմիր բերետավորները շատ ագրեսիվ են, նրանցից ավելի ագրեսիվ են սև բերետավորները։
«Սադրանքի դիմեցին, խաղաղ երթի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Բայց ամենաահավորը, որ ուսադիրով ոստիկանները բերման ենթարկեցին ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Արձագանքելով ոստիկանության գործողություններին՝ ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը հայտարարեց.
«Տեսեք, սա է Փաշինյանի ժողովրդավարությունը, ոստիկանապետություն, պադավատապետություն։ Եկան ու տարան խաղաղ երթի մասնակիցներին։ Այս սև բերետավորների մեջքի հետևում պախկված վախկոտ Նիկոլն այսօր նստելէ կառավարության շենքում ու որոշումներ է կայացնում, որի իրավունքն այլևս չունի»,-ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները. Սաղաթելյան
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ
- Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպառնաց փողոցում բողոքի ակցիա իրականացնողներին
- Շուրջ 10 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են. Սաղաթելյան