Արթուր Ղազինյան. Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ այսօր առավել ագրեսիվ էին. գազազած հարձակվում էին խաղաղ երթ անող քաղաքացիների վրա: Գիտե՞ք ինչու:
Երեկ «Դիմադրության շարժման» ճնշման տակ ոստիկանությունը երկու անգամ նահանջել է, ինչը չի վրիպել նիկոլի աչքից ու գցել հերթական շիզոֆրենիկ նոպայի մեջ:
Իմ ունեցած ստույգ տեղեկություններով, ԱԺ շենքից էվակուացվելուց հետո գազազած հարձակվել է ՀՀ Ոստիկանապետի վրա՝ պահանջելով բացատրություն ոտիկանների նահանջի ու ցուցարարների պահանջները կատարելու համար:
Վահե Ղազարյանը փորձել է անմեղսունակության վիճակում գտնվող նիկոլին բացատրել, որ չզիջելու դեպքում կլինեին բախումներ, հնարավոր է նաև զոհեր և ոստիկանության որոշումները զիջել ընդդիմությանը ու կատարել նրա պահանջները պայմանավորված էին բախումներից խուսափելու և արյուն չթափելու հրամայականով:
Վահե Ղազարյանը փորձել սրան բացատրել, որ բիրտ ուժի կիրառումը չի լուծի խնդիրը, էլ ավելի կգրգռի հանրությանը ու շեշտակի կավելացնի փողոց դուրս եկող ցուցարարների թիվը:
Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ. ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին, ծեփեք պատերին, եթե հարկ լինի, արյուն թափեք, միայն թե դադարեցրեք այս ցույցերը:
Այսօր ոստիկանների կատարած վայրագությունները խոսում են այն մասին, որ ոստիկանապետը որոշել է մասամբ կատարել նիկոլի ցուցումը և ցույց տալ նրան, որ բիրտ ուժը չի կանգնեցնելու բողոքի օրեցօր աճող ալիքը:
Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ:
Այսօր ժամը 18.30-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում ու ցույց տանք նիկոլներին, որ մեզ ճնշել ու վախեցնել այլևս հնարավոր չէ, նիկոլն այլևս ավարտված մարդ է ու պետք է հեռացվի իշխանությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժով փորձում են բերման ենթարկել Արամ Վարդևանյանին. «Սրանց վախին սահման չկա»
- Աննա Գրիգորյան. Սև բերետավորների մեջքի հետևում պախկված, վախկոտ Նիկոլը նստել է կառավարության շենքում ու որոշումներ է կայացնում
- Առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում