Դատարաններում վերագործարկվել է գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն»,- նշում են ԲԴԽ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն տեղեկացվել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին. Դատական դեպարտամենտ
- Էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման բանալիները դեռևս չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին
- Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
- Դատավոր Հարությունյան. Ցանկություն էլ չունեն էլեկտրոնային մակագրման համակարգիչները վերադարձնել